ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մինչև տարեվերջ ակնկալում ենք ապահովել մոտ 1 տրիլիոն 73 մլրդ դրամ հարկային եկամուտ». ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ամփոփել է 2016 թվականը 12/29/2016 17:55 | ԼՐԱՀՈՍ
Պետական եկամուտների կոմիտեն 2016թ. կավարտի մոտ 1 տրիլիոն 73 մլրդ դրամ հարկային եկամուտներով: Այս մասին հայտնել է Վարդան Հարությունյանը՝ ներկայացնելով տարվա ընթացքում կոմիտեի գործունեությունը. «Պետական բյուջեով նախատեսվել էր 1 տրիլիոն 129 մլրդ դրամ հարկային եկամուտ:
Մի քանի գործոնների ազդեցությունը հաշվի առնելով՝ հարկային մուտքերը պետք է կազմեին 1 տրիլիոն 44 մլրդ դրամ, սակայն վարչարարության արդյունքում մինչև տարեվերջ ակնկալում ենք հավաքագրել 27 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ»: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կոմիտեի նախագահի գնահատմամբ, հավաքագրման արդյունքների վրա ազդեցություն թողած հանգամանքներից են եղել ԱԱՀ-ի հարկման շեմի բարձրացումը, ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների ազատումն ԱԱՀ-ից, նաև միությունից պակաս փոխանցված մաքսատուրքն ու հետ վերադարձված ավելացված արժեքի հարկի գումարի աճը, ինչպես նաև բյուջեի հիմքում դրված անվանական ՀՆԱ-ի աճի տեմպերը:
ՊԵԿ նախագահը նշել է, որ եկամուտների ապահովման հետ կապված ռիսկերն առավելապես դրսևորվել են սպառման ծավալների և արտաքին առևտրաշրջանառության, մասնավորապես՝ ներմուծումների կրճատմամբ, ինչն ազդել է ոչ միայն սահմանին գանձվող, այլ նաև տնտեսության ներքին ապրանքաշրջանառությունից հաշվարկվող հարկերի վրա. «Դա արտահայտվել է հատկապես ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված հարկ վճարողների շահութաբերության ցուցանիշների անկմամբ:
Հաշվի առնելով, որ պետական բյուջեի հարկային եկամուտների ավելի քան 53,9%-ն ապահովվում է այս տեսչության կողմից՝ մտահոգիչ են տնտեսվարողների մոտ իրացման շրջանառությունների ծավալների նվազման միտումները»: Անկում գրանցվել է, մասնավորապես, մետաղական օգտակար հանածոների վերամշակման, էներգետիկայի, շինարարության, վառելիքի ներմուծման-իրացման և կապի ոլորտներում: Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ նախորդ տարվա համեմատ էականորեն՝ 51%-ով, նվազել է հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը, քանի որ խստացվել են դրանց իրականացման պահանջները։ Փոխարենը 168%-ով աճել է մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը: Նվազագույնի են հասել հատկապես ՓՄՁ դաշտում իրականացվող հսկողական աշխատանքներն ու անհարկի միջամտությունները։
Անդրադառնալով մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրումը. «Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ և պարտաճանաչ մասնակիցները ստանալու են մաքսային մարմնի գործընկերոջ կարգավիճակ, ինչը նրանց հնարավորություն կտա օգտվել մաքսային ձևակերպումների և հսկողության գործընթացներում տարատեսակ պարզեցումներից»:
Նա կարևորել է ներմուծվող ավտոմեքենաների գնահատման նոր մոտեցումը, ինչի համաձայն ֆիզիկական անձինք կարող են անմիջապես Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը համացանցից դուրս բերել իրենց հայտարարագրած արժեքը հիմնավորող տեղեկություններ և ստանալ մաքսային մարմնի համաձայնությունը: Բացի այդ, թեթևացել է մաքսային սահմանով սուրհանդակային կապի միջոցով ապրանքներ տեղափոխող անձանց հոգսը: Փոստային կապի դեպքում կիրառվող համակարգի նմանությամբ գործող ավտոմատ հայտարարագրման և հսկողության համակարգերի շնորհիվ համապատասխան գործողությունները հնարավոր է պատվիրակել հենց սուրհանդակային կազմակերպությանը:
Տարեվերջը լի էր ՊԵԿ-ի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնություններով: Մշակվել են հարկային համաներման և արտոնության օրենսդրական նախագծերը, որոնք ներառում են ինքնազբաղված անձանց հարկերից ազատելու, հարկային ապառքներ կուտակած հարկ վճարողներին աջակցելու, պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորության ընձեռման գաղափարները: ՊԵԿ նախագահը նաև հրաման է ստորագրել՝ օրինապահ հարկ վճարողներին հավաստագրեր տրամադրելու վերաբերյալ:
Վարդան Հարությունյանը, ներկայացնելով գալիք տարվա անելիքները, նշել է, որ պարբերաբար հրապարակվելու են ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերը. «Մեղմ վարչարարությունը վերաբերելու է օրինապահ հարկ վճարողներին: Օրենքը շրջանցողների նկատմամբ կիրառելու ենք ողջ գործիքակազմը: Փորձելու ենք արմատավորել այն գիտակցումը, որ հարկ վճարելը Հայաստանում պատվաբեր է»:
Նախատեսվում է ներդնել մաքսային մուտքի անդորրագրերի մշակման համակարգ, որը հնարավորության կտա ֆիզիկական անձանց կողմից ուղևորային հայտարարագրի հիման վրա պարզեցված եղանակով իրականացնել ապրանքների և մաքսային վճարների հաշվառում։ 2017թ.-ին գործարկվելու է նաև ռիսկերի կառավարման նոր համակարգ՝ ապահովելով «կանաչ ուղի» ընթացակարգի տեսակարար կշռի բարձրացում՝ միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների առաքանիների մաքսային հաշվառման համակարգին են ինտեգրվելու դեռևս համակարգին չմիացած 10 սուրհանդակային ծառայությունները, ինչը կապահովի առաքանիների հաշվառում և նախատեսված վճարների իրականացում առանց քաղաքացիների՝ մաքսային մարմիններ ներկայանալու պահանջի։
Վարդան Հարությունյանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ը վարելու է կադրային այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի հարկային և մաքսային համակարգերը քաղաքացիների ու բիզնեսի համար վստահելի կառույցներ դարձնելուն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից