ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում ԵԱՏՄ շուկաներ ապրանքների արտահանումն ավելացնելու նպատակով 12/28/2016 14:46 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց կառավարության քայլերը, որոնք միտված են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շուկաներ հայկական ապրանքների արտահանման խնդիրների վերացմանը:
Դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հայտնեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներին օպերատիվ լուծում տալու նպատակով ՌԴ Վերին Լարս մաքսային կետի, ՀՀ պետական եկամուտների կոﬕտեի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնյաների, ինչպես նաև ՌԴ համապատասխան գործընկերների մասնակցությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կոչված է լուծել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ Վերին Լարսում:
«Մենք պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումներ ենք իրականացրել և արդեն ունենք որոշակի պայմանավորվածություններ, որ բոլոր այն դեպքերում, երբ Վերին Լարսը ինչ-ինչ պատճառներով փակ կլինի, մենք կմշակենք օդային բեռնափոխադրումների համակարգ, և մեր տնտեսավարող սուբյեկտներին, որոնք շուտ փչացող ապրանքատեսակներ են արտահանում, հնարավորություն կտանք շատ մատչելի գներով այդ ապրանքները տեղափոխել օդային բեռնափոխադրումների եղանակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:
Միաժամանակ, ՀՀ կառավարությունը երեք ամսվա ընթացքում մշակել և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի առանձնահատուկ ապրանքատեսակների ստանդարտներ, ինչը հնարավորություն կտա, որպեսզի այդ ապրանքներն ավելի հեշտ և առանց խոչընդոտների ներթափանցեն Եվրասիական տնտեսական միության շուկաներ: Այդպիսի ապրանքներ են հանքային ջրերը, կոնյակի սպիրտը, հայկական կոնյակը, մածունը, բաստուրման, սուջուխը և այլն:
Կառավարությունը ԵԱՏՄ անդամ երկրներում առանձնացված կառույցներ ունեցող ՀՀ լոգիստիկ ընկերությունների հետ քննարկումներ է իրականացնում և արդեն ձեռք է բերել պայմանավորվածություն, որ պետություն-մասնավոր համագործակցություն շրջանակներում հարկավոր է մեծացնել նաև արտադրանքի փոքր ծավալներ ունեցող ընկերությունների ապրանքների արտահանումը ԵԱՏՄ շուկաներ:
«Մենք պետք է հնարավորություններ ստեղծենք, որպեսզի մեր արտադրողները, ովքեր ունեն արտադրանքի փոքր ծավալներ, նույնպես կարողանան մեծացնել իրենց արտադրանքի արտահանման ծավալները ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ»,- ընդգծեց Սուրեն Կարայանը:
Նախարարը նշեց, որ աշխատանքներ են իրականացվում ԵՄ շուկաներ հայկական ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու ուղղությամբ: Նա այս ուղղությամբ առանձնացնում է վերջին ժամանակահատվածում կատարված մեկ կարևոր քայլ:
«Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը դարձել է Հավատարմագրման եվրոպական համագործակցության ասոցացման անդամ, և ստորագրվել է անդամակցության համաձայնագիր, ինչը հնարավորություն է ընձեռում հավատարմագրման ազգային մարմնից հավատարմագրված լաբորատորիաների կողմից ներկայացված փորձաքննության արդյունքների Եվրոպական Միության կողմից ճանաչմանը:
Սա կնպաստի Եվրամիության շուկաներ ﬔր արտադրողների ազատ ներթափանցմանը»,- մանրամասնեց Սուրեն Կարայանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ