ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտադաշտն ու քաղաքական դաշտը, միջպետական ու ներպետական կյանքը երբեք չզգացին անտարբերության կամ անուշադրության որեւէ նշույլ լրագրողների կողմից. ԱԺ նախագահ 12/27/2016 15:04 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասել է.
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Անցնող տարին հարուստ էր իրադարձություններով, այնպես որ, կարծում եմ, ձանձրանալու առիթ չունեցաք: Լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ ի դեմս այսօր այստեղ ներկա գտնվողներիդ, Արցախում, թե Հայաստանում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների կիզակետում էին` քաղաքացիական ու մասնագիտական պարտքի բարձր գիտակցումով: Մարտադաշտն ու քաղաքական դաշտը, միջպետական ու ներպետական կյանքը երբեք չզգացին անտարբերության կամ անուշադրության որեւէ նշույլ ձեր կողմից, այդ թվում եւ Ազգային ժողովում, մեր դեպքում` նույնիսկ հակառակը:
Խորհրդարանը համարելով տրամադրությունների ու տեսակետների արտահայտման ժողովրդավարական ազատ քաղաքական հարթակ, թե ես` որպես Ազգային ժողովի նախագահ, եւ թե Ազգային ժողովի աշխատակազմը, մշտապես ձգտել ենք ապահովել ազատ խոսքի իրավունքի իրացման եւ լրագրողական գործունեության իրականացման անկաշկանդ մթնոլորտ ու համապատասխան պայմաններ: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը թե քաղաքական եւ թե զուտ մարդկային առումով ստացվում է եւ արդյունավետ շարունակություն կունենա:
Հարգելի լրագրողներ, գալիք 2017 թվականը խորհրդարանական ընտրությունների տարի է: Համոզված եմ, որ ինչպես միշտ, մեր երկրի համար մեծ նշանակություն ունեցող այս կարեւոր իրադարձության ընթացքում եւս հայաստանյան լրատվական դաշտն արժանապատվորեն կդրսեւորի իրեն` առաջնորդվելով համապետական եւ համաժողովրդական շահերով:
Եւս մեկ անգամ շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ` մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ լրատվության եւ խոսքի ազատության գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրվել Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ պատվոգրով՝ Հայաստանի հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը, «Հայմեդիա էյ էմ» լրատվական կայքի խմբագիր Կարեն Վարդանյանը, «Երկիր էյ էմ» լրատվական կայքի խմբագիր Ագնեսա Խամոյանը, «Արմինֆո» գործակալության խմբագիր Տաթեւիկ Շահունյանը, «ԱՐ» հեռուստաընկերության լրագրող Մկրտիչ Իսրայելյանը, «Շամշյան քոմ» լրատվական կայքի լրագրող Մարգարիտ Դավթյանը: ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով են պարգեւատրվել «Շամշյան քոմ» լրատվական կայքի խմբագիր Գագիկ Շամշյանը, «Հետք էյ էմ» լրատվական կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը, «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Հովհաննիսյանը, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Զոհրաբ Հարոյանը, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով՝ «Կամար» էլեկտրոնային թերթի լրագրող Մարիետա Մակարյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը, «Արարատ» հեռուստաընկերության լրագրող Ժիրայր Գրիգորյանը, «Երեւան Թուդեյ» լրատվական կայքի լրագրող Իզաբելա Հովհաննիսյանը, «Պանորամա էյ էմ» լրատվական կայքի օպերատոր Վարդան Պողոսյանը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Աշոտ Գաբրելյանը, իսկ ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Հովհաննես Նիկողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից