ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2016 թվականը կարևոր ձեռքբերումների տարի է Արցախի կյանքում. ԼՂՀ վարչապետ 12/27/2016 20:49 | Քաղաքական
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հրավիրել է տարեվերջյան մամուլի ասուլիս, որի ժամանակ պատասխանել է լրագրողների երեք տասնյակից ավելի տարաբնույթ հարցերի:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ, չնայած ռազմաքաղաքական բարդ իրավիճակին, կառավարությանը հաջողվել է 2016 թվականը եզրափակել պլանավորած տնտեսական աճով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ լրիվությամբ կատարվել են բոլոր սոցիալական ծրագրերը, և ֆինանսական տարին գործադիրն ավարտում է առանց պարտավորությունների:
Անդրադառնալով 2017թ.-ին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ նախատեսվում է գալիք տարում ևս 8-10 տոկոս իրական տնտեսական աճ ապահովել, և, սոցիալական ուղվածությամբ հանդերձ, 2017թ.-ի պետական բյուջեն ունի զարգացման հստակ ուղղվածություն:
Հանրապետության վարչապետն այնուհետև պատասխանել է լրագրողների հարցերին:
Մասնավորապես, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ներկա փուլի հետ կապված զարգացումներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ միջնորդների աջակցությամբ առկա գործընթացը կարելի է որակել ոչ թե բանակցություններ, այլ՝ հանդիպումներ
«Իհարկե, հանդիպումները կարևոր են, քանի որ նաև դրանց արդյունքում տարածաշրջանում լայնածավալ պատերազմ չկա: Ինչ վերաբերում է հիմնախնդրի վերջնական կարգավորման տարբերակներին, ապա այդ առումով հայկական կողմի մոտեցումը հստակ է. ցանկացած առաջարկվող տարբերակ պետք է հավանության արժանանա ժողովրդի կողմից», ասել է վարչապետը:
Պատասխանելով Թալիշի վերականգնման մասին հարցին՝ վարչապետը տեղին չի համարել այն մտահոգությունը, որ բնակչության վերադարձի համար կարող է անվտանգության էական խնդիր ծագել: «Նախ՝առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքներն ու տեխնիկական համալրումը թույլ են տալիս վստահ ասել, որ հակառակորդի ցանկացած ոտնձգություն արագ հավաստանշվելու և կանխվելու է մեր բանակի կողմից: Դրա արդյունքում, վերջին ժամանակահատվածում սահմանային միջադեպերի ակնհայտ նվազումը տեսանելի է բոլորի համար: Երկրորդ՝ հնարավոր պատերազմի դեպքում անվտանգության խնդիրը լինելու է բոլոր բնակավայրերի համար, և այս առումով ճիշտ չէ որևէ բնակավայր առանձնացնելը: Այլ հարց է, որ կառավարության կողմից լինելու է հատուկ ուշադրություն սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ՝ դրանց բնակիչներին տրամադրելով լրացուցիչ շոշափելի սոցիալական երաշխիքներ»,- ընդգծել է վարչապետը:
Ա. Հարությունյանն իր ամփոփիչ խոսքում, մասնավորապես, ասել է.
«2016 թվականը կհամարեի կարևոր ձեռքբերումների տարի Արցախի կյանքում: Մենք դեռ հնարավորություն ենք ունենալու գնահատելու ապրիլը. դա, իրոք, մեր երկրորդ հաղթանակն է, քանի որ կարողացել ենք հակառակորդին ապացուցել, որ ինքն իրավունք և հնարավորություն չունի մեզ հետ զենքի ուժով խոսելու: Ավելին՝ միջազգային հանրությանն ապացուցեցինք, որ հայությունը միասնական կանգնած է և վտանգի դեպքում ժամերի ընթացքում մեկ բռունցք է դառնում: Մեզ հաջողվել է ապահովել տնտեսական աճ, ժողովրդագրական բնական աճի բավարար տեմպեր: Մեզ հաջողվել է ապացուցել կասկածողներին, որ Արցախի ճակատագիրն արդեն իսկ երաշխավորված է՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմական առումով, ինչպես նաև արձանագրել զարգացման ևս մեկ տարի: Իրականում զարգացման տարի էր, հաղթանակի տարի էր, հաջողության տարի էր:
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ ձեզ և ողջ հայությանը՝ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ ցանկանալով , որ 2017 թվականին «ապրիլ» չլինի, իսկ հաջողությունները բազմապատկվեն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ