Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Վենջ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվել է վարչական հարկադրանքի ՎԻՎ օրենսգրքի հոդվածի գոյություն չունեցող մասով՝ Վարչական դատարանը վճռել է 12/24/2016   12:06  |  Վարչական իրավունք

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել է «Վենջ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Սլոյանի հայցը և անվավեր ճանաչել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի մարտի 15-ի որոշումը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից հօգուտ Սուրեն Կարապետյանի պետք է բռնագանձվի 20.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչին վճարման ենթակա (վճարված) գումար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից հօգուտ Հայստանի Հանրապետության պետք է բռնագանձվի 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրք:

Վարչական դատարանն արձանագրել է, որ հայցվորի ղեկավարած ընկերության կողմից 2015 թվականի դեկտեմբեր ամսվա համար սահմանված պետական վիճակագրական հաշվետվությունը չներկայացվելու փաստով հայցվորի նկատմամբ կազմվել է «Վարչական իրավախախտման վերաբերյալ» 2016 թվականի փետրվարի 19-ի արձանագրությունը:

Վարչական մարմնի` Ծառայության, նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի քննության արդյունքում հայցվորը, որպես պետական վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու պարտականություն կրող «Վենջ Հոդինգ» ՍՊԸ-ի տնօրեն, Ծառայության 2016 թվականի մարտի 15-ի որոշմամբ ենթարկվել է վարչական հարկադրանքի. նրան առաջադրվել է տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով: Որոշման համաձայն` հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի երկրորդ մասով:

Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի, «Իրավաբանական անձանց, oտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից պետական վիճակագրական հաշվետվությունները և պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (սահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով) ներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված համատարած հաշվառումների ժամանակ հաշվառումների հարցաթերթերով նախատեսված տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններում և Հայաստանի Հանրապետության օրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածները կարող են ունենալ վերնագրեր: Հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը:

Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների և Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածի ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:
Ըստ ՀՀ վարչական դատարանի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նշված նորմով ամրագրված հայեցակարգից ուղղակիորեն բխում է, որ եթե ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.2-րդ հոդվածն ունենար մաս, ապա այն անվերապահորեն պետք է համարակալված լիներ` համապատասխանելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով դրան առաջադրված պահանջներին:

Մինչդեռ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.2-րդ հոդվածը որևէ համարակալում, և ըստ այդմ` որևէ մաս չունի: Մինչդեռ հայցվորի նկատմամբ վարչական հարկադրանք կիրառելիս` Ծառայությունը վկայակոչել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի 2-րդ մասը:

«Սա նշանակում է, որ Որոշումն ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանության արդյունքում, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով»:

Բացի այդ, հայցվորի նկատմամբ նշանակվել է տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով, որը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի համաձայն, կիրառելի է այն դեպքերի նկատմամբ, երբ իրավախախտումը կատարվել է նույն անձի կողմից (կամ իրավախախտման համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից` հիմք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 14-րդ հոդված) նույն խախտումների համար վարչական տույժի ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Մինչդեռ, Որոշումից պարզ չէ, արդյո՞ք հայցվորը մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում ենթարկվել է պատասխանատվության, թե ոչ:

Այսինքն, Վարչական դատարանի գնահատմամբ, որոշումը լիարժեքորեն չի պարունակում գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը:

Վարչական դատարանը նկատում է, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 281-րդ հոդվածի հիմքով, ի թիվս նորմով սահմանված պարտադիր այլ վավերապայմանների, Որոշումը պետք է պարունակեր նաև գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը:

Վերը նշվածի հաշվառմամբ դատարանը փաստել է, որ Ծառայությունը, սույն դեպքում, չի իրականացրել գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն, որպիսի պայմաններում ընդունված Որոշումը չի կարող որակվել` որպես օրինական և հիմնավորված:

Այսպիսով, սույն դատական ակտում ամրագրված հիմնավորումներով դատարանը գտել է, որ Որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ և միաժամանակ այն ոչ իրավաչափորեն միջամտում է հայցվորի իրավունքներին: Հետևապես, դատարանի համոզմամբ, Որոշումն անվավեր ճանաչելու մասին հայցը հիմնավոր է և բավարարման ենթակա:

 

Լուսանկարում՝ փաստաբան Գևորգ Սլոյանը

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:58 24/09/2014  |  ՄամուլՎարչական դատարանի դատավորը ծաղրել է քաղաքացուն. «Չորրորդ Իշխանություն»
13:31 25/11/2013  |  Վարչական իրավունքՈստիկանությունն ընդդեմ ակտիվիստների
23:28 19/03/2013  |  Վարչական իրավունքՓաստաբան-հայցվորները հրաժարվում էին դատարանի հետ հաղորդակցվել հոտնկայս
21:41 21/01/2013  |  ԼՐԱՀՈՍԱճել է վարչական մարմինների ակտերի բողոքարկման թիվը
21:19 21/01/2013  |  ԼՐԱՀՈՍԱրման Մկրտումյան. Վարչական դատարանը կայացավ
15:26 15/01/2013  |  Վարչական իրավունքԵհովայի վկաները դժգոհ են ՀՀ պետեկամուտների կոմիտեից
21:17 04/01/2013  |  Վարչական իրավունքԳտնվել է գաղտնի գործուղման մեջ
20:11 27/12/2012  |  Վարչական իրավունքՎարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն
14:50 20/12/2012  |  ԼՐԱՀՈՍ2013-ի տարեվերջին Վարչական դատարանի դատավորների թիվը կավելանա
01:14 14/09/2012  |  Քաղաքացիական իրավունքՀայցվորը պնդում է, որ իր ստորագրությունը կեղծվել է

Արխիվ

[]