ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է պարզ գործիքներ տրամադրել համայնքներին, որպեսզի նաև համայնքները կարողանան վարկային ռեսուրսներից օգտվել 12/23/2016 10:45 | ԼՐԱՀՈՍ
Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունը:
Նիստի օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։ «Բավականին լուրջ քննարկումներ տեղի ունեցան խորհրդարանում։ Սակայն ներկայացված հիմնավորումները հանգեցրին այն եզրակացությանը, որ համայնքների նորմալ կենսագործունեության, համայնքի բնակիչներին ծառայություններ մատուցելու համար համայնքների ղեկավարները իրենց հնարավորությունների շրջանակում պետք է աշխատեն եւ համայնքի ունեցած հնարավորությունների շրջանակում տուրքեր եւ վճարներ գանձեն»,-ասել է Դավիթ Լոքյանը։
Հաջորդիվ ներկայացվել է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը։ Կատարված փոփոխությամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում «տեղական ինքնակառավարում» հասկացությունը, դրա սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, Գյումրի եւ Վանաձոր համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ կարգավորում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:
ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է ՀՀ համայնքապետարաններում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության առումով առկա իրավիճակը եւ առաջիկա անելիքները։ Հայաստանի 792 համայնքներից 559-ում կամ համայնքների 70 տոկոսում շահագործվում են տեղական ինքանակառավարման մարմինների գործառույթների էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար նախատեսված Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր (ՀՏԿՀ)։
«Ներկա դրությամբ համացանցային կայքեր ունեն 195 համայնքապետարաններ։ Համայնքապետարանների համացանցային կայքերի ճնշող մեծամասնությունը գործարկվել է ՀՏԿՀ-ի հենքի վրա։ Համայնքային այս կայքերում հրապարակվում են բոլոր այն տվյալները, որոնք պահանջում են Տեղական ինքնակառավարման մասին եւ Տեղեկատվության ազատության մաիսն ՀՀ օրենքներով։ Նախարարության կողմից շարունակվելու են ակտիվ աշխատանքներ տարվել համացանցային կայքեր ունեցող համայնքապետարանների թվաքանակի ավելացման ուղղությամբ»,- ասել է Ա. Գիլոյանը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի անդամների խնդրանքով նախարար Լոքյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մարզային այցերին։
«Մենք ձեռնարկել ենք մի շարք խնդիրներ։ Պարզ գործիքներ տրամադրել համայնքներին, որպեսզի նաեւ համայնքները կարողանան վարկային ռեսուրսներից օգտվել։ Մարզերում բացի սոցիալական, համայնքային խնդիրների քննարկումներից առաջարկում ենք որոշակի ներդրումային ծրագրեր ներկայացնել կառավարություն։ Ասում ենք հետեւյալը՝ համայնքը կարող է հավելյալ եկամուտ, գույքահարկ ունենալ, եթե իր համայնքում կարող է խթանել տնտեսական ծրագրերը։ Բավականին մեծ ակտիվություն է նկատվում եւ այսօր արդեն նախարարություն են ներկայացվել բաթմաթիվ ներդրումային ծրագրեր»,-ասել է նախարար Դավիթ Լոքյանը։
Նիստի ընթացքում մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով, քննարկվել են խորհրդի առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից