ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաիրիտցիները բաց նամակով դիմել են Սամվել Կարապետյանին 12/22/2016 10:14 | ԼՐԱՀՈՍ
Նաիրիտցիները բաց նամակով դիմել են Սամվել Կարապետյանին, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի պրն․ Կարապետյան,
Ձեր պատասխանը մեր բաց նամակին, վկայում է այն մասին, որ հետևում եք Նաիրիտի շուրջ ծավալվող անցուդարձին, անտարբեր չեք այդ հարցում, ինչի համար շնորհակալ ենք։
«Անկախ հետագա զարգացումներից, համապատասխան մարմինների կողմից ընդունվող որոշումներից՝ հավաստիացնում եմ, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ կերպ չի խոչընդոտի Նաիրիտ գործարանի հնարավոր առողջացմանը կամ խնդրի այլ՝ որևէ առումով դրական հանգուցալուծմանը»։ Ձեր այս խոսքերի անկեղծությունը չդնելով կասկածի տակ՝ այնուամենայնիվ, թույլ տվեք ասել, որ, չխոչընդոտելու միակ և եզակի տարբերակը, կարծում ենք կարող է լինել այն, որ օրենքով նախատեսվող «Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի» մասին հոդվածի շրջանակներում Նաիրիտի սնանկության վճիռը ժամանակավորապես կասեցվի, ինչի ուղղությամբ կարող եք դրսևորել ձեր գործուն աջակցությունը՝ որպես ՀԷՑ-ի բաժնետեր։
Այսպես, Ձեր հզոր իրավաբանական խորհրդատուների թիմը, օգտվելով ՀՀ սնանկության մասին օրենքում ներառվող Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի (գլուխ 8) 59 հոդվածի զ կետից (պարտքի վերակառուցում (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում)), ստեղծված իրավիճակում վստահ ենք, որ կգտնի ելք, որի արդյունքում Ձեր հանձնարարությամբ «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը իրավասու կլինի՝ կազմելու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ պարտքի մարման ժամանակացույց՝ պարտքի մարման ժամկետների հետաձգում 6 ամսով՝ մինչև հուլիս ամիսը։ Սկսած հուլիսից՝ կսկվի պարտքի մարումը՝ համաձայն կազմված ժամանակացույցի։
Սնանկ ճանաչված Նաիրիտի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում այսպիսի հնարավոր ելքը թույլ կտա Նաիրիտով հետաքրքրվող ներդրողների համար վերացնել սնանկության վճռով պայմանավորված խրտնեցնող հանգամանքները, և ՀՀ կառավարության կողմից հայտարարված մրցույթը ի կատար ածել։ Այսպիսով, կառավարությունը այևս հնարավորություն չի ունենա սնանկության գործընթացը որպես առիթ օգտագործելով՝ ներդրողների հայտարարված մրցույթը չկայացնել։
Ինչպես նշում եք Ձեր նամակում, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը 07․04․2015թ․ (մինչև «Տաշիր» ընկերությունների կողմից «ՀԷՑ»-ի ձեռքբերումը) դիմել է դատարան՝ Նաիրիտ գործարանը սնանկ ճանաչելու նպատակով՝ հիմք ընդունելով գործարանի կողմից կուտակված էլեկտրաէներգիայի 1,2 մլրդ․ դրամ պարտքը։
Իսկապես, Նաիրիտի սնանկության դատավարությունը, ի ուրախություն մեզ՝ հազարավոր նաիրիտցիներիս, ձգձգվում էր, որով հույս էր առաջանում, որ, այնուամենայնիվ, գուցե Նաիրիտի անվերջանալի թվացող պատմությունը դրական ավարտ կունենա։
Սակայն, 2016 թվականին «Տաշիր» ընկերությունների կողմից «ՀԷՑ»-ի ձեռքբերումից հետո ձգձգվող սնանկության գործընթացը արտահերթ և արագացված դատական նիստով ստացավ իր հանգուցալուծումը՝ Նաիրիտը ճանաչվեց սնանկ։ Ստացվում է՝ Նաիրիտի սնկանության վճիռը կայացվեց հենց ձեր օրոք, այն էլ՝ արագացված դատական նիստով, ինչը տալիս է մտորելու և եզրակացություններ կազմելու բազմաթիվ առիթներ։
Իսկ թե ինչու Նաիրիտի սնկանության որոշումը կայացվեց արտահերթ դատական նիստում, դա ևս մտահոգիչ է․ արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին միջնորդություն կարող էր ներկայացնել կողմերից մեկը՝ տվյալ դեպքում պարտատեր «ՀԷՑ»-ը կամ պարտապան «Նաիրիտը»։ Ակնհայտ է, որ դա կատարվել է Ձեր միջնորդությամբ, ինչը ևս ցավալի է։
Դուք համարվում եք աշխարհի հայերի մեջ ամենահարուստը, հայտնի եք Ձեր բարեգործություններով և շռայլ նվիրատվություններով, և եթե Նաիրիտի փակումն ու Հայաստանի տնտեսության առողջացմանն արգելակումը քաղաքական պատվեր չէ, ապա արդյո՞ք Ձեր թափն ու հնարավորություններն ունեցող գործարարի համար այդքան նշանակալից գումար էր կազմում Նաիրիտի պարտքը, որ ստիպված էիք դիմել սույն սնանկացման արագացված գործընթացին:
Վերաբերվելով Ձեզ և Ձեր բարի գործերին խորին հարգանքով՝ վստահ ենք՝ չեք ցանկանա, որ Ձեր անունը դրոշմվի Նաիրիտը կործանող այնպիսի վատահամբավ, բազմիցս հրապարակավ անարգանքի արժանացած գործիչների անունների շարքում, ինչպիսիք են Վահան Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը։
Հարգելի պրն․ Կարապետյան, ևս մեկ անգամ խնդրում ենք Ձեր հնարավոր և գործուն աջակցությունը ՀԷՑ-ի հայցադիմումի համաձայն սնանկ ճանաչված Նաիրիտի խնդրի դրական հանգուցալուծման ուղղությամբ՝ այն է՝ Ձեր միջնորդությամբ ժամանակավորապես կասեցնել սնանկության որոշումը, որով հնարավորություն կշնորհվի Նաիրիտին՝ վերստին վերագործարկվելու, և հենց դա էլ կլինի վառ ապացույցը Ձեր այն խոսքերի, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ կերպ չի խոչընդոտի Նաիրիտ գործարանի հնարավոր առողջացմանը։
Նաիրիտի համակարգող խումբ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից