ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկանում ենք, որ իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում. ՀՀ Նախագահ 12/21/2016 19:58 | Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին այսօր Երևանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում ներկա են գտնվել Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը:
Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ Նախագահի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից և միտված է նպաստելու հայ-իրանական առևտրատնտեսական կապերի խորացմանը:
Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով:
Ավարտելով պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն՝ ԻԻՀ Նախագահը գործարար համաժողովից հետո մեկնել է Երևանից:
Ողջունելով համաժողովի անցկացումը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նկատել է, որ մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ամբողջովին օգտագործված չէ։ «Ավելի ստույգ և անկեղծ լինելու համար ասեմ, որ այդ ներուժի ընդամենը մի չնչին մասն է օգտագործվում»,- ասել է երկրի ղեկավարը:
Նախագահի խոսքերով՝ անհրաժեշտ է մեր առևտրատնտեսական հարաբերությունները համադրելի դարձնել հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչելու խոշոր տնտեսական ծրագրեր, որոնց հաջողված փորձն ունենք, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում։
«Այսօր ես պարոն Նախագահին խնդրեցի խրախուսել տարբեր ոլորտների խոշոր գործարարներին՝ գալու Հայաստան և այստեղ գործ դնելու, ինքս էլ խոստանալով, որ կխրախուսեմ հայ գործարարներին՝ նույնն անել Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այստեղ ես անձնական հսկողության տակ կվերցնեմ այն բոլոր գործերը, որ իրանցի խոշոր գործարարները կդնեն Հայաստանում:
Մենք ցանկանում ենք նաև, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկրների տնտեսությունների համար: Իհարկե, իրանցի շատ գործարարներ վաղուց արդեն հաջողությամբ գործունեություն են ծավալում Հայաստանում, սակայն հուսով եմ, որ այս համաժողովը կնպաստի իրանական գործարար շրջանակների կողմից Հայաստանի՝ դեռևս չօգտագործված ներդրումային հնարավորությունների բացահայտմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը փաստել է, որ այսօր Հայաստանում ստեղծված են բոլոր նախադրյալները՝ ներդրումներ կատարելու և հաջողությամբ գործարարությամբ զբաղվելու համար: «Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ թեև Հայաստանը փոքր և բաց տնտեսությամբ երկիր է և հենց դրա համար էլ շատ զգայուն է արտաքին միջավայրից եկող բացասական ազդակների նկատմամբ, այդուհանդերձ, իրականացվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության շնորհիվ մեզ հաջողվել է երկրում ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր: Անշու՛շտ, պակաս կարևոր չէ երկրի գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը: Վերջին տարիներին այս ոլորտում իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնք բարձր են գնահատվել մեր միջազգային գործընկերների կողմից: Սակայն մենք չենք պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով: Այսպես, օրենսդրական բարեփոխումների շնորհիվ նախատեսված է ամրագրել ազգային և առավել բարենպաստության ռեժիմները, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում այժմ գործող և ապագայում նախատեսված արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման ժամանակակից մեխանիզմներից։ Նպատակ ունենալով աջակցել գործարարներին, գործարար միջավայրի զարգացմանը՝ հետևողականորեն կրճատվում և պարզեցվում են մի շարք ընթացակարգեր։
Հայաստանում ներդրումներ կատարելու համեմատական առավելություններից մեկն էլ այն է, որ մեր երկիրն ունի առևտրի արտոնյալ ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: Մասնավորապես, իրանցի ձեռներեցները, գործունեություն ծավալելով Հայաստանում, կարող են օգտվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված լայն հնարավորություններից: Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով, առանց վարչարարական խոչընդոտների, կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների 180 միլիոնանոց սպառողական շուկա: Բացի այդ, մեր երկիրն ունի ազատ առևտրի համաձայնագրեր ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ և Հայաստանն օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից», որի հապավումը կոչվում է GSP և ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից»,- հայտարարել է նախագահը:
Ս.Սարգսյանն արձանագրել է, որ Հայաստանը, որպես Իրանին սահմանակից և բարեկամ երկիր, նաև դարպաս և լրացուցիչ տրանսպորտային միջանցք է դեպի ԵՄ և ԱՊՀ երկրներ: Այս առումով կարևորել է այսօր իրականացման փուլում գտնվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի:
Նշել, որ Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և բարեկամ Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ հասնել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը:
«Կասկածից վեր է, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ են պարունակում, սակայն վերջինիս լիարժեք բացահայտման ճանապարհին կան խնդիրներ, որոնք մեզանից պահանջում են ամենօրյա սրտացավ վերաբերմունք և համատեղ լուծումներ:
Մասնավորապես, երկու երկրների տնտեսավարողների համար շարունակում են բավականին բարդ թվալ բիզնես գործունեության և ներդրումային կանոնակարգումները: Լուծման սպասող խնդիրներից կառանձնացնեի նաև Հայաստանից Իրան և Իրանից Հայաստան ապրանքների ներմուծման ընթացակարգերի պարզեցման, Սյունիքի մարզում՝ Իրանին սահմանամերձ գոտում ստեղծվող ազատ տնտեսական գոտու և իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու միջև համագործակցության հարցերը։
Այնուհանդերձ, համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև տնտեսական սերտ համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի ոչ միայն զուտ առևտրային կապերի ամրապնդմանը, այլև նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ գիտելիքահենք տնտեսության զարգացմանը:
Ցանկանում եմ նշել նաև, որ Իրանի՝ վերջին տարիներին գրանցած հաջողությունները, օրինակ՝ նանոտեխնոլոգիաների ոլորտում, Հայաստանի հաջողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ապացուցում են, որ հնարավոր է լուրջ ձեռքբերումների հասնել բարձր տեխնոլոգիաների բնագավառում նույնիսկ արտաքին սահմանափակումների կամ սահմանափակ ռեսուրսների պարագայում։ Անկասկած, երկու հարևան և բարեկամ պետությունների գիտական և նորարարական ներուժի համախմբումը կնպաստի մեր երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը և արդյունաբերության մրցունակության բարձրացմանը։
Ուստի, անհրաժեշտ եմ համարում նորագույն և բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների միջև մշտական աշխատանքային կապերի հաստատումը:
Ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ որոշում է կայացվել և ստեղծվել են կոնկրետ ուղղություններով չորս ենթահանձնաժողովներ: Կարծում եմ, որ սա համագործակցության առումով աշխուժություն կմտցնի կոնկրետ ոլորտներում:
Իրանցի գործարարների համար հնարավոր համագործակցության ոլորտներ կարող են լինել նաև դեղագործությունը, բժշկությունը, ոսկերչությունը, տեքստիլ արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը, տրանսպորտը և այսպես կարելի է թվարկել շատ-շատ ոլորտներ»,- նշել է Նախագահը եւ ավելացրել, որ մեծ ներուժ է տեսնում նաև մշակութային, առողջապահական, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացման համար։ Այս առումով հատկապես կարևորում եմ մեր երկրների միջև մուտքի արտոնագրերի վերացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Նախագահի խոսքերով՝ Իրանի առաջնորդը հետաքրքրվել է, թե այս տարի ինչպիսի՞ դինամիկա կա տուրիզմի աճի կամ նվազման առումով, ինչին ի պատասխան ասել է, որ առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն են այցելել երկու հարյուր վաթսուն հազար իրանցի զբոսաշրջիկներ, այն դեպքում, երբ ամբողջ անցյալ տարի դրա գրեթե կեսն էր այցելել: Հույս ունեմ, որ մենք տարվա արդյունքներով արդեն հատելու ենք, տա Աստված, երեք հարյուր հազարի սահմանը:
Նախագահը հույս է հայտնել, որ այս համաժողովն իրապես կնպաստի մեր երկրների հնարավորությունների բացահայտմանը և համագործակցության լավագույն ձևաչափերի նախանշմանը եւ հրավիրել իրանական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում` հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից