ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Նախագահ. Մեր ժողովուրդն իրավամբ ակնածանքով է վերաբերվում ազգային անվտանգության ոլորտի ներկայացուցիչներին 12/20/2016 18:18
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,
Շնորհավորում եմ ձեզ և համակարգի բոլոր վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Մեր ժողովուրդն իրավամբ ակնածանքով է վերաբերվում ազգային անվտանգության ոլորտի ներկայացուցիչներին, քանի որ դուք եք մեր պետականության հիմքերի, սահմանադրական կարգի և անվտանգության պահապանը:
Ձեր առաքելությունը դուք կատարում եք պատասխանատվության բարձր զգացումով և հայրենիքին անսահման նվիրվածությամբ, որը հատկապես տեսանելի է այսօր, երբ մեր երկրի առջև ծառացած արտաքին մարտահրավերները թուլացման միտում չեն դրսևորում:
Անցնող 2016 թվականն առանձնահատուկ էր մեր նորագույն պատմության մեջ: Մենք ստիպված եղանք դիմակայել մեզ անակնկալի բերելու անհաջող փորձ կատարած ոսոխին, իսկ դրանից ընդամենը ամիսներ անց հանգուցալուծել երկրի մայրաքաղաքի կենտրոնում զինված հարձակում իրականացրած և պատանդներ վերցրած հանցախմբի ստեղծած իրավիճակը:
Այս և տարվա ընթացքում տեղի ունեցած այլ իրադարձությունների ժամանակ ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումները, իրականացնելով իրենց գործառույթները, դրսևորեցին պատրաստվածության անհրաժեշտ մակարդակ, թույլ չտվեցին, որ կատարված ոտնձգություններն ունենան անդառնալի հետևանքներ մեր պետականության և սահմանադրական կարգի համար:
Այս պայմաններում դուք նաև ամենօրյա աշխատանք եք իրականացնում փոփոխված Սահմանադրությունը կյանքի կոչելու հետ կապված միջոցառումների անվտանգ ու բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ:
Ձեր կատարած աշխատանքը, համակարգի առջև դրված խնդիրների լուծման ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր հմտությունները վստահություն են ներշնչում, որ դուք նույն ոգով կշարունակեք մասնակցել երկրին ուղղված սպառնալիքների չեզոքացմանը, հասարակության անվտանգ ու բարեկեցիկ առօրյայի ապահովմանը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ