ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկ տարվա ընթացքում անցել ենք հարաբերականորեն կարճ, բայց բուռն իրադարձություններով լի ճանապարհ. Գ.Կուտոյան 12/20/2016 20:24 | ԼՐԱՀՈՍ
Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը: Մասնագիտական տոնի առթիվ այսօր Ազգային անվտանգության ծառայությունում հրավիրվել էր հանդիսավոր նիստ, որի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը և հանդիսավորությամբ դահլիճ բերվեց ԱԱԾ դրոշը: Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն ընթերցեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:
Մասնագիտական տոնի առթիվ աշխատակիցներին շնորհավորական խոսքով դիմեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը: Նա նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է Հայրենիքի ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության, հանցավորության դեմ պայքարի առաքելությունը և այսօր, առավել քան երբևէ, այդ առաքելությունը ԱԱԾ աշխատակիցներից պահանջում է զգոնություն, հաստատակամություն և անմնացորդ նվիրում:
Այս առաքելության կարևորության և արդարացիության հանդեպ անբեկանելի հավատն է, որ պետք է ուղղորդի Ազգային անվտանգության ծառայության աշխատակցին իր ամենօրյա դժվարին, հաճախ հանրության համար անտեսանելի գործում, գործ, որի հաջողության գինը, որքան էլ բարձրագոչ հնչի, երբեմն սեփական կյանքը կարող է լինել: Գեորգի Կուտոյանն իր ելույթում ընդգծեց. «Շուրջ մեկ տարվա ընթացքում մենք անցել ենք հարաբերականորեն կարճ, բայց բուռն և բազմաբնույթ իրադարձություններով լի ճանապարհ՝ սկսած ապրիլյան պատերազմից, վերջացրած ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի շուրջ ձևավորված իրավիճակի համեմատաբար խաղաղ հանգուցալուծումով:
Կարծում եմ, որ այս ժամանակահատվածում մենք կարողացանք դիմակայել լուրջ մարտահրավերների: Ուստի տոնական առիթն օգտագործելով ցանկանում եմ այս անգամ արդեն հրապարակայնորեն իմ խորին շնորհակալությունը հայտնել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողներին, ովքեր բոլորիս համար դժվար և ծանր պահերին կարողացան դրսևորել իրենց լավագույն որակներն ու ապացուցել, որ այս աշխատանքը պահանջում է հատուկ խառնվածք և հաստատուն կամք:»
Այնուհետև տնօրենն իր ելույթում ամփոփեց անցնող տարվա ընթացքում ՀՀ ԱԱԾ կատարած աշխատանքը, ձեռքբերումներն ու բացթողումները և նախանշեց հետագա անելիքները:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, Հայրենիքի անվտանգության ապահովման գործում նշանակալի ձեռքբերումների համար ՀՀ Նախագահի հրամանագրերով ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին Արիության և Մարտական ծառայության մեդալներով:
Մասնագիտական տոնի առթիվ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ արժանացան ՀՀ վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրի, ինչպես նաև գործընկեր գերատեսչությունների ղեկավարների պատվոգրերի և մեդալների:
Ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների և օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում դրական արդյունքների համար ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին կրծքանշաններով, մեդալներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ