ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ նոր կանոնակարգը հաճախ բացակայող պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մեխանիզմներ է սահմանում 12/20/2016 11:56 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի խորհրդարանն օրերս երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը: «Արմենպրես»-ը ներկայացնում է նոր կանոնակարգի ուշագրավ և հետաքրքիր դրույքները:
Նոր կանոնակարգով հետաքրքիր դրույթ է ամրագրվել պատգամավորի պարտականությունների շարքում: Մասնավորապես, օրենքով սահմանված է, որ պատգամավորը պարտավոր է կազմակերպել քաղաքացիների ընդունելություն: Պատգամավորը պարտավոր է նաև՝ ընդգրկվել առնվազն մեկ մշտական հանձնաժողովի կազմում, մասնակցել ազգային ժողովի, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստերին, մասնակցել իր անդամակցած հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներին, պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները, Ազգային ժողովի, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի կամ հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում այդ մասին տեղյակ պահել Ազգային ժողովի նախագահին, պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում գործող անվտանգության կանոնները:
Նոր կանոնակարգով ընդլայնվում են նաև Ազգային ժողովի նախագահի լիազորությունները: Ազգային ժողովի նախագահը հանդիսանում է նաև նոր ձևավորվելիք մարմնի՝ Ազգային ժողովի խորհրդի նախագահը: ԱԺ նախագահը նախագահում է խորհրդարանի նիստերը, գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստեր և նստաշրջաններ: Ազգային ժողովի նախագահը հրավիրում և նախագահում է նոր մարմնի՝ խորհրդի նիստերը, որի կազմում ընդգրկված են լինելու բոլոր խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարները, հաստատում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը և դրանցում փոփոխությունները:
Ի տարբերություն գործող կանոնակարգի՝ Ազգային ժողովի նոր նախագահը նոր կանոնակարգի համաձայն կունենա երեք տեղակալ՝ ներկայից 2-ի փոխարեն: Ընդ որում, Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ Ազգային ժողովի երեք տեղակալներից մեկը կլինի ընդդիմության ներկայացուցիչ: Ազգային ժողովի նախագահի տեղակալները ԱԺ նախագահի հանձնարարությամբ կարող են նախագահել խորհրդարանի նիստեր, Ազգային ժողովի խորհրդի նիստերը, փոխարինել ԱԺ նախագահին կամ իրականացնել նրա որոշ գործառույթներ:
Նոր կանոնակարգը սահմանում է, որ խորհրդարանական խմբակցություններում ընդգրկվում են միևնույն կուսակցության կամ դաշինքի ցուցակով մանդատ ստացած պատգամավորները: Ազգային ժողովի ընտրության արդյունքներով մանդատների 24 տոկոսը ստացած կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը կամ կոալիցիոն քաղաքական ուժերի ստեղծած
խմբակցությունը համարվում է կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր: Խմբակցություններն իրավունք ունեն առաջադրել վարչապետի թեկնածու ,կարգապահական պատասխանատվության ենթարկել իր անդամներին. Ընդհուպ՝ հեռացնել խմբակցությունից: Նոր կանոնակարգով խմբակցությունները Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող շաբաթվա ընթացքում պետք է նիստեր գումարեն և քննարկեն օրակարգային հարցեր, ինչպես նաև գալիք նիստերի ընթացքում քննարկվելիք հարցերը: Նոր կանոնակարգով նաև սահմանվում է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, որը նրան լիազորել է տվյալ հանձնաժողովում ներկայացնել խմբակցության շահերը: Խորհրդարանի նոր կանոնակարգով կարևոր նորամուծություն է քննիչ հանձնաժողոﬖերի ձևավորման մասին դրույթը:
Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժող ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չի կարող դառնալ դատավարության որևէ փուլում գտնվող, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտին վերաբերող հարցը:
Նոր կանոնակարգով Ազգային ժողովի հերթական նստաշրջանները տեղի կունենան երկու շաբաթը մեկ անգամ և կմեկնարկեն ժամը 10:00-ին: Հերթական նիստերը կլինեն քառօրյա, սակայն, ի տարբերություն գործող կանոնակարգի, հերթական նիստերը կﬔկնարկեն երեքշաբթի օրը: Հերթական նիստի մեկնարկին նախորդող երկուշաբթի օրերը կհատկացվեն Ազգային ժողովի խորհրդի նիստերի գումարմանը, որի ընթացքում կհաստատվի քառօրյա նիստի օրակարգը:
Սահմանվում է, որ յուրաքանչյուր օրացույցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հայցով Սահմանադրական դատարան է դիմում Ազգային ժողովի խորհուրդը, ինչպես նաև պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը ուժի մեջ կմտնի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից, սակայն կան նաև որոշ անցումային դրույթներ: Անցումային դրույթները վերաբերվում են ՀՀ նախագահի ընտրությանը, որն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան հիսուն օր, և ոչ ուշ, քան քառասուն օր առաջ:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից