ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մի ստիպեք մարդկանց, ովքեր չեն ուզում բոլոր փակագծերը բացել, բացեն». Գառնիկ Իսագուլյանը՝ Վիկտոր Դալլաքյանի և Սեյրան Օհանյանի մասին. 168.am 12/20/2016 15:18 | Քաղաքական
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի սահմանադրությամբ և օրենքներով չարգելված ցանկացած գործունեության։ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարությանը՝ Գ.Իսագուլյանը նշեց, որ դա բացառապես նախկին նախարարի որոշելու հարցն է։
– Երեկ ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, վերջերս իրեն ակտիվ ընդդիմադիր հայտարարած և «Երրորդ հանրապետություն» կուսակցության շարքերը համալրած Վիկտոր Դալլաքյանը խոսեց իր և Սեյրան Օհանյանի հնարավոր համագործակցության մասին։ Մյուս կողմից՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը երկար տարիներ պետական պաշտոն է զբաղեցրել, ըստ Ձեզ, հասարակության կողմից նա կընկալվի՞ որպես ընդդիմադիր գործիչ։
– Ինձ համար մեծ ցավ է, ես աշխատում եմ մարդկանց վերաբերյալ որևէ բացասական բան չասել՝ իրենց գործունեության հետ կապված։ ԼՂՀ-ում, ՀՀ-ում պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը նախևառաջ պետք է լուրջ քննության ենթարկի իր գործունեության ողջ ծավալը։ Ավաղ, այսօր Հայաստանի իրականության մեջ մարդկանց ոչ թե գործերով են դատում, այլ իրենց ելույթներով, իրենց զրույցներով։ Հատկապես ապրիլյան օրերին ես շատ խիստ եմ արտահայտվել, իհարկե՝ ոչ մամուլի միջոցով, բայց նեղ շրջանակներում շատ խիստ եմ արտահայտվել։ Կուզենայի, որ պարոն Օհանյանը նախ իսկապես լուրջ քններ իր անցած ուղին ուժային այդ կարևոր կառույցում, և ոչ թե՝ տուրք տար այն լեգենդներին, որ պատմում էին նրա պաշտոնավարման ժամանակ և շատ հաճախ (ի դեպ, այդպես վարվում են նոր նշանակված բարձրաստիճան ցանկացած պաշտոնյայի ժամանակ)։ Դա է պատճառը, որ այժմ նախկին պաշտոնյաներից ում խոսեցնում ես, հատկապես՝ պաշտպանության նախարար եղածներին, ամեն մեկը հայկական բանակի բոլոր հաջողությունները վերագրում է իրեն։ Ամեն մարդ պետք է հիշի, թե ինքը մինչև 1988-1991 թվականներն ինչ էր անում, հետագայում ինչպես հայտնվեց բուրգի ստորոտում և ինչպես բարձրացավ մինչև գագաթ։ Ցավոք սրտի, երբ մենք մարդկանց մասին ստեղծում ենք ոչ իրենց իրական կերպարին համապատասխանող իմիջ, այնուհետև, երբ նրանք ձախողում են, դժվարանում է նրանց ենթարկել արժանի քննադատության, ու նրանք ստանում են լավագույն հնարավորություն քաղաքական դաշտում հանդես գալու համար։
– Սեյրան Օհանյանը որտե՞ղ է ձախողել։
– Չէ, ես ընդհանրապես եմ ասում, այդ թվում՝ խոսքս վերաբերում է նաև Վիկտոր Դալլաքյանին և շատ-շատերին, որոնք, պետական բարձր, պատասխանատու պաշտոնում ձախողելուց և պաշտոնանկությունից հետո, հանկարծ հայտնվել են քաղաքական դաշտում, այն էլ՝ ընդդիմադիրի կեցվածքով, և նախկինում իրենց բոլոր գործած մեղքերում մեղադրել են վերադասին կամ իրենց հետ աշխատած գործընկերներին։
– Չե՞ք կարծում, որ այդ «իմիջ ստեղծողների» մեղավորությունն էլ կա այդ ամենում։
– Հիմա ես բացառություն չեմ անում, ես ասում եմ՝ բոլոր նրանք, չեմ նշում կոնկրետ մեկին, շատ կարևոր են այս հանգամանքները։ Ես պատիվ եմ ունեցել 3 անգամ բարձր պաշտոններից հրաժարական տալ, բայց տվել եմ՝ մինչ այդ ունենալով բավականին լուրջ տարաձայնություններ, այդ տարաձայնությունները հանրայնացնելով հանդերձ։ Ես՝ լինելով նախագահի խորհրդական, ղեկավարելով նախագահին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը՝ հայ-թուքական արձանագրությունների քննարկման ժամանակ խոսել եմ դեմ, դա արել եմ մամուլով, հանրայնորեն։ Մարդիկ հլու-հնազանդ, իրենց խնդիրները լուծելու համար՝ մինչև իրենց հեռացման պահն այդ բոլոր լծակներից օգտվում են, այնուհետև, երբ իրենք հեռացվում են աշխատանքից, դառնում են ընդդիմադիր և զարմանալիորեն սկսում են տեսնել այն բոլոր թերությունները, ինչի մեջ նախկինում ապրել են։ Դա ընդունելի չէ՝ ով էլ դա լինի։ Հետո գալ, հպարտանալ, թե՝ «ինձնից սարսափում էին, վախենում էին… չեմ կարող հանդուրժել, իրավիճակ է փոխվել»… Ոչինչ չի՛ փոխվել, դուք ձեր նախկին թերացումների մասին մտածեք, որոնց պատճառով մենք բավականին լուրջ վնասներ ենք կրել, որոնց հետևանքները դեռ մինչև այսօր կան։ Մի ստիպեք մարդկանց, ովքեր չեն ուզում բոլոր փակագծերը բացել, բացեն։ Հրեշտակների կերպարներով թող չերևան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից