Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

«Տղաներ, որ ելան մարտի». Նարեկ Մալխասյանն առաջին կրակոցից խոցել է հակառակորդի ուղղաթիռը 12/19/2016   12:09  |  Ղարաբաղյան հակամարտություն

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Նարեկ Մալխասյանին և նրա սխրանքի պատմությունը։ ՀՀ նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ Նարեկը Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից է։

Գինու-կոնյակի տեխնոլոգի մասնագիտություն է ովորում հայ-հունական պետական քոլեջում, չորրորդ կուրսում է։ Այս տարի ավարտում է։ Ներկա պահին զբաղվում է նաև աշխատանքի տեղավորվելու հետ կապված հարցերով։ Չնայած ստացած այս մասնագիտությանը՝ Նարեկն այլ նպատակները ունի։

«Ուզում եմ անցնել զինվորական ծառայության՝ սկզբում որպես պայմանագրային ծառայող։ Բայց նաև ցանկանում եմ շարունակել ուսումս, ստանալ բարձրագույն կրթություն։ Ուզում եմ ընդունվել Երևանի պետական համալսարան, երևի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ»,- ասում է նա։ Երբ խոսեցի երազանքների մասին՝ մեր պատմության հերոսն ասաց, որ աշխատում է ընդհանրապես ոչ թե երազել, այլ նպատակներ դնել իր առջև և իրականացնել դրանք։

Ազատ ժամանակը հիմնականում Նարեկն անցկացնում է ընկերների հետ, սիրում է ֆուտբոլ նայել, բայց խաղալ այնքան էլ չի սիրում։ Մինչև բանակ գնալը երեք տարի զբաղվել է բռնցքամարտով։

«Ինձ նաև շախմատն է հետաքրքրում, բայց, ցավոք, չեմ խաղում» Հարցազրույցի ընթացքում ես այնպիսի տպավորությություն ստացա, որ Նարեկը համեստ, հանգիստ անձնավորություն է։

Բայց, միևնույն ժամանակ, աչքերի մեջ ինչ-որ չարաճճիություն կար։ Եվ իր խոսքերից հասկացա, որ, կարծես թե, երկու դեպքում էլ չսխալվեցի։

«Բանակից գալուց հետո փոխվել եմ։ Մինչև բանակ գնալս ավելի տաքարյուն, կռվարար էի, երևի, ինչպես բոլոր տղաները։ Բայց, երբ բանակից վերադառնում ես, հատկապես, երբ այսպիսի դեպքերի՝ մարտական գործողությունների ես մասնակցում, կյանքին սկսում ես այլ աչքերով նայել, ուրիշ հետաքրքրություններ են ի հայտ գալիս։ Բոլորն էլ ասում են, որ շատ եմ փոխվել, և ես էլ եմ դա զգում»,-ասում է Նարեկը։ Նարեկը ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ), ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավ-արևելյան հատվածում։

Հարցին, արդյոք նա ուզո՞ւմ էր ծառայել, այսպես է պատասխանում. «Քանի որ մեր երկիրը գտնվում է այսպիսի տարածաշրջանում, բոլոր տղաներն էլ ուզած, թե չուզած, պիտի ծառայեն։ Բայց ես միշտ էլ մտածել եմ բանակ գնալու մասին։ Վիճակահանության ժամանակ, երբ վիճակ քաշեցի, թղթի վրա գրված էր՝ ծառայության վայրը ԼՂՀ։ Ղարաբաղում էլ նորից վիճակ քաշեցի, որպեսզի իմանամ, թե կոնկրետ որ զորամասում եմ ծառայելու։ Ջաբրայիլն ընկավ, և ես առաջին անգամ էի լսում այդ վայրի մասին։ Գնացի ու ծանոթացա զորամասին։ Դե, բնականաբար, երբ սկսեցի ծառայել, ընդհանրապես չէի մտածում, որ այդտեղ մարտական գործողություններ կլինեն՝ չնայած զորամասը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին էր։ Ասեմ, որ կրակոցներ միշտ եղել են, բայց երբեք չէի մտածի, որ ամեն ինչ այդ աստիճանի կհասներ։ Մտածում էի, որ խաղաղ պայմաններում կզորացրվեի, և վերջ, բայց այդպես չեղավ...»։

Քառօրյա պատերազմում հակառակորդի ուղղաթիռը խոցելու մասին Նարեկը պատմեց. «Մեր հրամանատարը տեղեկացրեց, որ հակառակորդի տանկերի շարժ կա, հնարավոր է՝ մեզ վրա գան, բայց տանկի փոխարեն ուղղաթիռ եկավ։

Ու հենց առաջին կրակոցից խփեցի այն»։ Նա այնքան թեթև և հանգիստ ասաց այս նախադասությունը, կարծես ընդամենը մի մրջյուն էր տրորել և ոչ թե մի ամբողջ ուղղաթիռ կործանել Հետո, շարունակելով խոսքը, մեր պատմության հերոսը մտովի վերադարձավ մինչև ապրիլի 1-ը և պատմեց դեպքերն ամենասկզբից. «Ապրիլի 1-ին բարձրացանք դիրքեր։ Ի դեպ, իմ ծննդյան օրն էր։ Այդ օրը շատ լավ անցավ։ Ապրիլի 2-ին հենց վաղ առավոտյան արդեն սկսվեցին կրակոցները, և դրանից հետո մեզ ասացին, որ կուտակումներ կան նրանց մոտ ու սպասվում են ակտիվ գործողություններ։ Հենց այդ օրն էլ ժամը 12-ին հակառակորդի ուղղաթիռն ուղղվեց մեր կողմը, և ես խոցեցի այն։ Այդ ընթացքում ոտքի բեկորային վերք ստացա։ Ապրիլի 4-ին ինձ իջեցրին հոսպիտալ։

Այնտեղից դուրս գրվեցի ապրիլի 29-ին ու նորից բարձրացա դիրքեր։ Դիրքերից իջա մայիսի 6-ին, երբ պետք է գնայինք նախագահի մոտ՝ պարգևատրման։ Մայիսի 13-ին ինձ արձակուրդ տրամադրեցին, որի ժամանակ քիթս վիրահատեցի, շնչառական խնդիրներ ունեի: Եվ հետո զորացրվեցի»։

Չնայած հակառակորդին զգալի վնաս է պատճառել՝ Նարեկն ասում է, թե չի մտածում, որ հերոս է ու չի սիրում, երբ իրեն այդպես են ներկայացնում։

«Ես մտածում եմ, որ առաջնագծում կանգնած բոլոր տղաներն էլ հերոսներ են։ Պետք չէ որևէ մեկին առանձնացնել, որովհետև բոլորն էլ կանգնած են այնտեղ՝ պատրաստ իրենց կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը։ Մեկին, երկուսին, երեքին հաջողվել է ինչ-որ գործողություն կատարել, բայց բոլորն էլ պատրաստ են դրան ու մեկ վայրկյան անգամ չեն մտածի՝ այդ պահին իրենց կյանքը վտանգի մեջ է, թե ոչ։ Եթե այնտեղ են, նշանակում է կանեն իրենց գործը»,- վստահաբար ասում է Նարեկ Մալխասյանը։ Եվ իր խոսքն այսպես է ավարտում. «Աստված ինձ հետ է եղել, որ ես այսօր կամ։ Միայն նրա մեծ ուժն է, որ կարող է փրկել այդպիսի ծանր պայմաններում»։


Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:47 16/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Ռաֆայել Հովհաննիսյան. երեք տանկ խոցած հերոսը
11:28 12/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Շանթ Ղազարյանը ոգեշնչվել է իրենց կողքին անձնազոհ կամավորների ներկայությունից
11:33 09/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգ Մանուկյանին ուժ են տվել թիկունքում գտնվողները
10:28 06/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տիգրան Հախվերդյանը պատրաստ է կրկին կանգնել ծառայակիցների կողքին
17:16 05/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողների վիճակը լավ է. նրանցից մեկին կվիրահատեն. News.am
12:08 03/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակն արդեն լավ է
15:17 28/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տանկիստի կյանքի երեք րոպեները
14:45 25/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երկիրը պաշտպանելը. Արագած Աբրահամյան
16:50 24/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Հայրենիքը պաշտպանելը բոլորիս պարտքն է. Շուլի Հակոբյան
11:31 19/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Արման Ավետիսյանը կատարեց իր պարտքը առանց մեկ վայրկյան վարանելու

Արխիվ

[]