Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

«Տղաներ, որ ելան մարտի». Նարեկ Մալխասյանն առաջին կրակոցից խոցել է հակառակորդի ուղղաթիռը 12/19/2016   12:09  |  Ղարաբաղյան հակամարտություն

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Նարեկ Մալխասյանին և նրա սխրանքի պատմությունը։ ՀՀ նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ Նարեկը Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից է։

Գինու-կոնյակի տեխնոլոգի մասնագիտություն է ովորում հայ-հունական պետական քոլեջում, չորրորդ կուրսում է։ Այս տարի ավարտում է։ Ներկա պահին զբաղվում է նաև աշխատանքի տեղավորվելու հետ կապված հարցերով։ Չնայած ստացած այս մասնագիտությանը՝ Նարեկն այլ նպատակները ունի։

«Ուզում եմ անցնել զինվորական ծառայության՝ սկզբում որպես պայմանագրային ծառայող։ Բայց նաև ցանկանում եմ շարունակել ուսումս, ստանալ բարձրագույն կրթություն։ Ուզում եմ ընդունվել Երևանի պետական համալսարան, երևի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ»,- ասում է նա։ Երբ խոսեցի երազանքների մասին՝ մեր պատմության հերոսն ասաց, որ աշխատում է ընդհանրապես ոչ թե երազել, այլ նպատակներ դնել իր առջև և իրականացնել դրանք։

Ազատ ժամանակը հիմնականում Նարեկն անցկացնում է ընկերների հետ, սիրում է ֆուտբոլ նայել, բայց խաղալ այնքան էլ չի սիրում։ Մինչև բանակ գնալը երեք տարի զբաղվել է բռնցքամարտով։

«Ինձ նաև շախմատն է հետաքրքրում, բայց, ցավոք, չեմ խաղում» Հարցազրույցի ընթացքում ես այնպիսի տպավորությություն ստացա, որ Նարեկը համեստ, հանգիստ անձնավորություն է։

Բայց, միևնույն ժամանակ, աչքերի մեջ ինչ-որ չարաճճիություն կար։ Եվ իր խոսքերից հասկացա, որ, կարծես թե, երկու դեպքում էլ չսխալվեցի։

«Բանակից գալուց հետո փոխվել եմ։ Մինչև բանակ գնալս ավելի տաքարյուն, կռվարար էի, երևի, ինչպես բոլոր տղաները։ Բայց, երբ բանակից վերադառնում ես, հատկապես, երբ այսպիսի դեպքերի՝ մարտական գործողությունների ես մասնակցում, կյանքին սկսում ես այլ աչքերով նայել, ուրիշ հետաքրքրություններ են ի հայտ գալիս։ Բոլորն էլ ասում են, որ շատ եմ փոխվել, և ես էլ եմ դա զգում»,-ասում է Նարեկը։ Նարեկը ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ), ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավ-արևելյան հատվածում։

Հարցին, արդյոք նա ուզո՞ւմ էր ծառայել, այսպես է պատասխանում. «Քանի որ մեր երկիրը գտնվում է այսպիսի տարածաշրջանում, բոլոր տղաներն էլ ուզած, թե չուզած, պիտի ծառայեն։ Բայց ես միշտ էլ մտածել եմ բանակ գնալու մասին։ Վիճակահանության ժամանակ, երբ վիճակ քաշեցի, թղթի վրա գրված էր՝ ծառայության վայրը ԼՂՀ։ Ղարաբաղում էլ նորից վիճակ քաշեցի, որպեսզի իմանամ, թե կոնկրետ որ զորամասում եմ ծառայելու։ Ջաբրայիլն ընկավ, և ես առաջին անգամ էի լսում այդ վայրի մասին։ Գնացի ու ծանոթացա զորամասին։ Դե, բնականաբար, երբ սկսեցի ծառայել, ընդհանրապես չէի մտածում, որ այդտեղ մարտական գործողություններ կլինեն՝ չնայած զորամասը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին էր։ Ասեմ, որ կրակոցներ միշտ եղել են, բայց երբեք չէի մտածի, որ ամեն ինչ այդ աստիճանի կհասներ։ Մտածում էի, որ խաղաղ պայմաններում կզորացրվեի, և վերջ, բայց այդպես չեղավ...»։

Քառօրյա պատերազմում հակառակորդի ուղղաթիռը խոցելու մասին Նարեկը պատմեց. «Մեր հրամանատարը տեղեկացրեց, որ հակառակորդի տանկերի շարժ կա, հնարավոր է՝ մեզ վրա գան, բայց տանկի փոխարեն ուղղաթիռ եկավ։

Ու հենց առաջին կրակոցից խփեցի այն»։ Նա այնքան թեթև և հանգիստ ասաց այս նախադասությունը, կարծես ընդամենը մի մրջյուն էր տրորել և ոչ թե մի ամբողջ ուղղաթիռ կործանել Հետո, շարունակելով խոսքը, մեր պատմության հերոսը մտովի վերադարձավ մինչև ապրիլի 1-ը և պատմեց դեպքերն ամենասկզբից. «Ապրիլի 1-ին բարձրացանք դիրքեր։ Ի դեպ, իմ ծննդյան օրն էր։ Այդ օրը շատ լավ անցավ։ Ապրիլի 2-ին հենց վաղ առավոտյան արդեն սկսվեցին կրակոցները, և դրանից հետո մեզ ասացին, որ կուտակումներ կան նրանց մոտ ու սպասվում են ակտիվ գործողություններ։ Հենց այդ օրն էլ ժամը 12-ին հակառակորդի ուղղաթիռն ուղղվեց մեր կողմը, և ես խոցեցի այն։ Այդ ընթացքում ոտքի բեկորային վերք ստացա։ Ապրիլի 4-ին ինձ իջեցրին հոսպիտալ։

Այնտեղից դուրս գրվեցի ապրիլի 29-ին ու նորից բարձրացա դիրքեր։ Դիրքերից իջա մայիսի 6-ին, երբ պետք է գնայինք նախագահի մոտ՝ պարգևատրման։ Մայիսի 13-ին ինձ արձակուրդ տրամադրեցին, որի ժամանակ քիթս վիրահատեցի, շնչառական խնդիրներ ունեի: Եվ հետո զորացրվեցի»։

Չնայած հակառակորդին զգալի վնաս է պատճառել՝ Նարեկն ասում է, թե չի մտածում, որ հերոս է ու չի սիրում, երբ իրեն այդպես են ներկայացնում։

«Ես մտածում եմ, որ առաջնագծում կանգնած բոլոր տղաներն էլ հերոսներ են։ Պետք չէ որևէ մեկին առանձնացնել, որովհետև բոլորն էլ կանգնած են այնտեղ՝ պատրաստ իրենց կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը։ Մեկին, երկուսին, երեքին հաջողվել է ինչ-որ գործողություն կատարել, բայց բոլորն էլ պատրաստ են դրան ու մեկ վայրկյան անգամ չեն մտածի՝ այդ պահին իրենց կյանքը վտանգի մեջ է, թե ոչ։ Եթե այնտեղ են, նշանակում է կանեն իրենց գործը»,- վստահաբար ասում է Նարեկ Մալխասյանը։ Եվ իր խոսքն այսպես է ավարտում. «Աստված ինձ հետ է եղել, որ ես այսօր կամ։ Միայն նրա մեծ ուժն է, որ կարող է փրկել այդպիսի ծանր պայմաններում»։


Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:47 16/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Ռաֆայել Հովհաննիսյան. երեք տանկ խոցած հերոսը
11:28 12/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Շանթ Ղազարյանը ոգեշնչվել է իրենց կողքին անձնազոհ կամավորների ներկայությունից
11:33 09/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգ Մանուկյանին ուժ են տվել թիկունքում գտնվողները
10:28 06/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տիգրան Հախվերդյանը պատրաստ է կրկին կանգնել ծառայակիցների կողքին
17:16 05/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողների վիճակը լավ է. նրանցից մեկին կվիրահատեն. News.am
12:08 03/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակն արդեն լավ է
15:17 28/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տանկիստի կյանքի երեք րոպեները
14:45 25/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երկիրը պաշտպանելը. Արագած Աբրահամյան
16:50 24/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Հայրենիքը պաշտպանելը բոլորիս պարտքն է. Շուլի Հակոբյան
11:31 19/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Արման Ավետիսյանը կատարեց իր պարտքը առանց մեկ վայրկյան վարանելու

Արխիվ

[]