ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էմիլ Բուդաղյանի բողոքի քննության շրջանակում Վերաքննիչ դատարանի ներկայացրած դիմումը ՍԴ-ն կքննի հաջորդ տարի 12/17/2016 11:53 | ԼՐԱՀՈՍ
2017 թվականի մարտի 21-ին Սահմանադրական դատարանում կսկսվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը:
Գործը դատարանում քննվելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա: Վերաքննիչ դատարանը դիմումը ներկայացրել է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի բողոքի քննության շրջանակներում՝ մեկ տարուց ավելի վերաքննիչ բողոքը քննելուց հետո:
Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի՝ Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, առաջին մասի 10-րդ կետի, քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը նշել էր, որ դա հենց այն նորմն է, որի վրա հիմնվում են սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչ Հայկ Ալումյանը՝ բողոք ներկայացնելով մահվան հիմքով Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդու ու թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումների դեմ:
Հոդվածի հիշյալ կետը նախատեսում է բացառություն՝ մահվան հիմքով քրեական հետապնդումը կարող է իրականացվել կամ չդադարեցվել, եթե գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:
Տվյալ դեպքում Ավետիք Բուդաղյանի հարազատները և նրա իրավահաջորդ հայրը պնդում էին, որ «ո՛չ, մենք պահանջում ենք քրեական հետապնդումը շարունակել, քրեական գործը քննել մինչև վերջ, որովհետև մենք պատրաստվում ենք ապացուցել, որ Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ չի կատարել, նա նրանց հարձակման զոհն է»:
«Եվ, հանկարծ, քննության արդյունքներով Վերաքննիչ դատարանը որոշեց, որ, պարզվում է, այն հոդվածը, որի վրա մենք ենք հիմնվում, հակասահմանադրական հոդված է: Ոչինչ չունեն մեր ասածի դեմ ասելու՝ մենք հստակ հիմնվում ենք այդ վերապահման վրա, ի վերջո ոչ թե քննիչը պետք է մեղավոր ճանաչի, այլ դատարանը՝ մեղավոր ճանաչի կամ արդարացնի»,- մեր հետ զրույցում նշել էր Հայկ Ալումյանը:
Փաստաբանն ընդգծել էր նաև, որ օրենքի մեջ եթե շատ քիչ դրույթներ կան, որոնք առհասարակ անվիճելի են, մեկը սա է, այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը, փաստաբանի գնահատմամբ, զուտ իրենց պահանջներին լուծում տալուց խուսափելու համար որոշել է դիմել Սահմանադրական դատարան:
«Ոչ մի հակասահմանադրական բան այս նորմի մեջ չկա, հակաօրինականն ու հակասահմանադրականն այն ամեն ինչն է, ինչ մինչև հիմա արվում է Բուդաղյանների գործով՝ և՛ հակասահմանադրական է, և՛ հակաօրինական, և՛ հակաիրավական, և նաև՝ անմարդկային: Իսկ այն նորմը, որի վրա մենք հիմնվում ենք, միանգամայն Սահմանադրությունից բխող նորմ է»,- ասել էր փաստաբանը:
Հայկ Ալումյանը պարզաբանել էր նաև, որ իրենք հիմնվում են նաև Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, առաջին կետի վրա, որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, ունի դատարանի իրավունք ու իրավունք, որպեսզի դատարանը որոշի ինքը մեղավոր է, թե չէ:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ