ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապրիլին ՀԱԿ-ի գործողությունները վճռորոշ դեր ունեցան ներքաղաքական կայունության գործում. Լևոն Զուրաբյան 12/17/2016 13:37 | Քաղաքական
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀԱԿ համագումարի ընթացքում ներկայացրեց վարչության հաշվետվությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լևոն Զուրաբյանը նախ համառոտ ներկայացրեց Հայոց համազգային շարժում կուսակցության, այնուհետև՝ ՀԱԿ-ի գործունեությունը՝ ընդգծելով, որ ՀՀՇ-ն, իսկ այնուհետև ՀԱԿ-ը մշտապես գտնվել է Հայաստանի ներքաղաքական զարգացումների կիզակետում:
«Ժողովրդական զանգվածների ակտիվ ներգրավմամբ ներքաղաքական տևական և ազդեցիկ գործընթացների կազմակերպման մեր գաղտնիքը շատ հասարակ է, մենք միշտ կարողացել ենք գտնել մեր երկրի ամենակարևոր և իրատեսական քաղաքական օրակարգը և դրա շուրջ կառուցել հանրահավաքային գործընթաց, որն էլ հնարավոր է դարձրել ընտրված օրակարգի իրականացումը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ փոխնախագահը կուսակցության ձեռքբերումներից է համարում 4+4+4 ձևաչափով բանակցությունները` Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ, որի արդյունքում հնարավոր եղավ հասնել աննախադեպ հաջողության:
«Հայաստանում ընտրական համակարգից առկա դժգոհությունը թույլ տվեց ՀԱԿ-ին հանդես գալ նոր քաղաքական ծրագրով: Մեր կուսակցության նախաձեռնությամբ անցկացվեցին բազմաթիվ հանդիպումներ ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում առաջացան Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու 5 պահանջներ: Այդ պահանջների շուրջ կայացավ ընդդիմության և քաղաքացիական հասարակության աննախադեպ կոնսոլիդացիա, որը նախկինում երբեք չէր եղել:
Կոնգրեսի ակտիվ դիվանագիտական աշխատանքը Եվրոպական Միության, ԱՄՆ-ի, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի ներկայացուցիչների հետ նպաստեց այդ առաջարկների աջակցմանը միջազգային հանրության կողմից: Այս ամենի արդյունքում իշխանությունները հաշվի նստեցին ՀԱԿ-ի առաջարկների հետ և գնացին էական զիջումների: Բազմաթիվ դժվար փուլերով անցած բանակցությունները պսակվեցին հաջողությամբ, և 5 խորհրդարանական ուժեր ստորագրեցին համաձայնագիր:
15 տարի դիմադրելուց հետո իշխանությունները վերջապես համաձայնեցին ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանը և տեղամասերում ինտերնետային հեռարձակում և տեսագրում ապահովող տեսախցիկների տեղադրմանը: Համաձայնագիրը լուրջ երաշխիքներ է ստեղծում ուրիշի փոխարեն քվեարկելու դեմ պայքարի համար»,- ընդգծեց Զուրաբյանը:
Նա անդրադարձավ նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ՀԱԿ-ի վարքագծին: Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀԱԿ-ի և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունները վճռորոշ դեր խաղացին ներքաղաքական կայունության, վտանգի դեմ համազգային համախմբման գործում՝ նպաստելով ռազմաճակատի ամրապնդմանը և կոշտ դիրքերից բանակցություններ վարելուն:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից