ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Տղաներ, որ ելան մարտի». Ռաֆայել Հովհաննիսյան. երեք տանկ խոցած հերոսը 12/16/2016 17:47 | Ղարաբաղյան հակամարտություն
«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Ռաֆայել Հովհաննիսյանի սխրանքի պատմությունը։ Նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։
Բանակի մասին հարցս Ռաֆայելին հիշողությունների գիրկն է տանում, բայց պատասխաններում զուսպ է, համեստ ու լակոնիկ. «Սկզբում ծառայել եմ Լուսակերտում ու հենց այնտեղ էլ դարձել եմ հակատանկային հրետանավոր։ Հետո տեղափոխվել եմ Մատաղիսի զորամաս։ Կոչումով սերժանտ եմ եղել»:
Ապրիլյան քառօրյա պատերազմի դրվագները հստակ է նկարագրում` ժամի ճշգրտությամբ: «Ապրիլի մեկին բարձրացել ենք դիրքեր, գիշերը ժամը 3-ի սահմաններում սկսվեց ամեն ինչ։ Ականանետերով խփում էին։ Ապրիլի երկուսին առավոտյան ամբողջ ճակատով սկսվեց բացահայտ հարձակում՝ տանկերով առաջ էին շարժվում: Նրանց գյուղից մոտ ինը տանկ էր դուրս եկել, 7-ն արդեն անցել էին դեպի մեր դիրքեր։ Նայում էի, թե որ տանկն է կրակում կամ առաջ շարժվում, մենք էլ իրենց էինք կրակում»,-պատմում է նա` համեստորեն լռելով իր սխրանքի մասին:
Նա անդրդվելի էր հարցերի իմ տարափի տակ. նրան համոզել փորձում են մարտական ընկերները՝ Գևորգ Մանուկյանն ու Շուլի Հակոբյանը, ովքեր և մեզ հետ նույն սենյակում են. «Դե նորմալ պատմի էլի, ասա, որ երեք տանկ ես խոցել»:
Ռաֆայելն ի պատասխան ասում է. «Դե ինչ ասեմ…25-30 րոպեների ընթացքում ոչնչացրել եմ հակառակորդի երեք տանկ»: Մեր պատմության հերոսի համար երազանքներ ունենալու» ժամանակներն անցել են»:
«Հիմա պետք է նպատակ դնենք մեր առջև ու առաջ գնալով հասնենք դրանց իրագործմանը։ Այժմ նպատակներս մի փոքր անձնական են, բայց դեռ հեռու են»,- ասում է նա:
Շիրակի մարզի Ախուրյան գյուղում ծնված ու մեծացած Ռաֆայելն այժմ ապրում է Գյումրիում։ Դեռ չի աշխատում, բայց սովորում է. «Սովորում եմ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի բաժնում՝ առաջին կուրսում։ Մինչև բանակ զորակոչվելն ավարտել եմ Գյումրու 4-րդ արհեստագործական ուսումնարանը՝ փայտի փորագրիչ մասնագիտությամբ»: Սովորել է նաև համակարգչային օպերատրություն։ Հիմա նաև պրակտիկա է անցնում համակարգչային ոլորտում՝ մոնտաժ, տեխնիկա:
Ռաֆայելը պատմում է, որ զբաղվել է բոքսով և ֆուտբոլով։
«Ամեն սպորտաձևով պարապել եմ մոտ երկու տարի տևողությամբ։ Մասնակցել եմ ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը։ Այդ ժամանակ երրորդ տեղն ենք գրավել։ Բայց բոքսի մրցումների չեմ մասնակցել։ Պիտի մասնակցեի, ուղղակի դրանից երկու օր հետո պետք է Ռուսատան մեկնեի, չցանկացա կապտած աչքերով գնալ այնտեղ»,- պատմում է նա։
«Ռաֆայել, երեք տանկ ես խփել, երբ քեզ հերոս են ասում, ի՞նչ ես զգում»,-հարցնում եմ, բայց նա խուսափում է պատասխանից։ Որպես հերոս մատնանշում է մեզ հետ նստած իր ընկերներին՝ Շուլի Հակոբյանին և Գևորգ Մանուկյանին, ինչպես նաև մեացած բոլոր տղաներին, ովքեր եղել են իրենց հետ այդ օրերին դիրքերում։ Ինչպես բոլոր զինվորներին է հատուկ` բանակում ցանկացած պահի գիտեն, թե քանի օրից են զորացրվելու ,այդպես էլ Ռաֆայելը, առանց հատուկ դժվարության հիշում է, որ ապրիլի մեկին իր զորացրվելուն մնացել էր հարյուր օր. «Այդպես էլ դիրքերից չիջա, ընդամենը մեկ օր առաջ իջա զորամաս ու զորացրվեցի»:
«Ինչ ուժ փրկեց քեզ». հարցին հետևում է պատասխանը, որ պատահականությամբ է ողջ մնացել։
«Չգիտեմ։ Եթե ասեմ, որ Աստծո հանդեպ հավատն է փրկել, երևի սխալ կլինի, այնպես չի, որ մյուս տղաները չէին հավատում։ Ուղղակի պատահականություն է եղել»,- նշում է Ռաֆայել Հովհաննիսյանը։
Լիլիթ Դեմուրյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից