ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ ապացույց չկա, որ Յուրի Հակոբյանը Եղիշե Խաչատրյանի սպանության ժամանակ գտնվել է դեպքի վայրում, սակայն նրան կալանքի տակ են պահում. Արմեն Նադիրյան 12/14/2016 19:09 | Քրեական խրոնիկոն
Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող Յուրի Հակոբյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը շուրջ կես տարի անհիմն գտնվում է անազատության մեջ:
Ըստ պաշտպանի՝ նախաքննության ընթացքում Հակոբյանի մեղավորությունը հիմնավորող որևէ ապացույցներ ձեռք չի բերվել, հակառակը՝ գործի քննությամբ ձեռք բերված նյութերով ապացուցվել է Հակոբյանի անմեղությունը:
Յուրի Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմք է հանդիսացել սպանված Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի կողմից Յուրիին ճանաչելու հանգամանքը, սակայն սպանվածի մայրը ի սկզբանե միանշանակ չի պնդել, որ որդուն ծեծի ենթարկողների մեջ եղել է նաև Յուրին՝ նա հաստատապես չի կարողացել նշել այդ փաստը:
Պաշտպանի գնահատմամբ՝ ճանաչման քննչական գործողությունը կատարվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ ուստիև այն չի կարող համարվել թույլատրելի ապացույց:
Բացի այդ, սպանվածի մայրը որպես վկա հարցաքննվելու ժամանակ հայտնել է, որ իր որդուն ծեծի ենթարկողներից իր մոտ տպավորվել է միայն մեկը, ով եղել է կարմիր վերնաշապիկով, իսկ այդ օրը Յուրի Հակոբյանը ոչ թե կարմիր, այլ մանուշակագույն վերնաշապիկով է եղել: Այդ ամենից հետո, երբ Հակոբյանը ձերբակալվել է վերջինս հստակ ներկայացրել է իր այլուրեքությունը, այն, որ դեպքի հետ որևէ կապ չի կարող ունենալ քանի որ այդ օրը երեկոյան իր ընկերոջ՝ Ռաֆայել Պետորսյանի հետ գտնվել է «Լիդո» ռեստորանային համալիրում, իսկ այնտեղ գտնվելու նպատակը եղել է իր հարսանյաց հանդեսի վերաբերյալ ադմինիստրացիայի հետ որոշակի հարցերի քննարկումը:
Պաշտպանը նաև նշեց, որ ցուցմունքում իր պաշտպանյալը հայտնել է, որ ռեստորանային համալիրում գտնվելու ժամանակ հանդիպել է դասընկերոջը՝ Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, ովքեր ևս Եղիշե Խաչատրյանի սպանության գործով մեղադրյալներից են և Մարիամ Գրիգորյանին:
Այս ամենից հետո Յուրի Հակոբյանի դասընկերը՝ Արտաշես Չիչոյանը խնդրել է Հակոբյանին իր ավտոմեքենայի բանալիները տալ՝ կարճ ժամանակով ինչ-որ տեղ գնալու համար, Հակոբյանն էլ չի մերժել և տվել է, որից հետո Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը և Մարիամ Գրիգորյանը լքել են ռեստորանային համալիրը:
Արմեն Նադիրյանը նաև նշեց, որ իր պաշտպանյալն այդ ամենից հետո շուրջ 30-40 րոպե մնացել է ռեստորանում իր ընկերոջ՝ Ռաֆայել Պետրոսյանի հետ, որից հետո վերջիններս «Լիդո» ռեստորանի մոտ հանդիպել են իրենց մեկ այլ ընկերոջը՝ Գևորգ Սարգսյանին և նրա մեքենայով գնացել են «Էրեբունի» ԲԿ-ի հարևանությամբ գտնվող Վիվառո գրասենյակի մոտ:
Հակոբյանը շուրջ երկու ժամ սպասելուց հետո զանգահարել է Արարատ Նիկողոսյանին ճշտելու, թե վերջինս մեքենան ինչու չի վերադարձնում, սակայն նրան գտնելու փորձերն ապարդյուն են եղել և միայն հաջորդ օրը Յուրի Հակոբյանը լրատվամիջոցներից տեղեկացել է տեղի ունեցած սպանության մասին:
Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հայտարարությանը, որ դատատոքսիկաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ գործով անցնող մեղադրյալները դեպքի ժամանակ գտնվել են թմրանյութի ազդեցության տակ և գտնվելով կալանավայրում նրանք շարունակում են օգտագործել թմրանյութեր, ապա պաշտպան Նադիրյանը կարծիք հայտնեց, որ տվյալ դեպքում անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է տեղի ունեցել, ինչն անընդունելի է և հավելեց, որ իր պաշտպանյալը երբևիցե թմրամիջոց չի օգտագործել, ինչի վերաբերյալ առարկությամբ է հանդես եկել փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո:
Ըստ պաշտպանի՝ փորձագետի եզրակացությամբ տրվել է, որ քննության արդյունքում թմրամիջոցի առկայություն կա, որի օգտագործման վաղեմությունը կարող է 4-6 ամիս լինել:
Փորձաքննությունը սկսել է կատարվել 2016թ. հուլիսին և ավարտվել՝ հոկտեմբերին նշում է պաշտպանն ու հավելում, որ անհասկանալի է փորձաքննության տևողության այդքան ձգձգվելը, բացի այդ չի ներկայացվել եզրակացության մեջ, թե փորձագետը կոնկրետ երբ է հետազոտել իրեն ներկայացրած մազի նմուշները ուստի հնարավոր չէ գալ եզրահանգման դեպքի օրվա դրությամբ նրա օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ: Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի կողմից ոգելից խմիչք օգտագործելուն, ապա այստեղ էլ պաշտպան Նադիրյանն ասաց, որ ապացույց չկա, որ Հակոբյանը դեպքի օրը ոգելից խմիչք է օգտագործել:
Պաշտպան Նադիրյանը տարակուսանք հայտնեց, որ իր պաշտպանյալի անմեղությունը հաստատող բազմաթիվ ապացույցների առկայության պայմաններում մինչդատական վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն մտադրվել է առանց բավարար ապացույցների առկայության քրեական գործն ուղարկել դատարան։
Միաժամանակ հավելեց նաև, որ պաշտպանության կողմը դեմ չէ, որ Յուրի Հակոբյանի մեղավորության կամ անմեղության հարցը որոշվի դատարանում, սակայն անընդունելի է, որ Յուրի Հակոբյանն առանց որևէ հիմքի վեց ամիս շարունակ գտնվում է կալանքի տակ ինչի հետևանքները կարող են անդառնալի լինել վերջինիս համար։
Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԴԱՀԿ ծառայության աշխատակից Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին և Արթուր Զաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով: Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել