ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Յուրաքանչյուր պարագայում երեխայի մոտ պտղի սրտի զարկերակի դանդաղումը ցուցում է կեսարյան հատում կատարելու՝ որքան շուտ, այնքան լավ 12/13/2016 16:29 | Դատական ռեպորտաժներ
HELLP սինդրոմի դեպքում պետք է ծննդալուծել հղիին. դա հղիության բարդությունն է և լուծումը՝ ծննդալուծումն է: Այսօր Շենգավիթ դատարանում այդ մասին հայտարարեց «էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Էդիտա Ղարիբյանը, ով Մերի Մարգարյանի կեսարյան հատմամբ ծննդալուծելիս եղել վիրահատող բժիշկներից մեկը:
Վկան հայտնեց նաև, որ Մերին ընդունվել է «Էրեբունի» ԲԿ ծանր վիճակում և քանի որ նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ, պտղի սրտի զարկերակի դանդաղում, սակավաջրություն և HELP սինդրոմ հարցականով, ուստի` կոնսիլիումի արդյունքում որոշում է կայացվել անհապաղ կեսարյան հատումով հղիին ծննդալուծել:
Ի տարբերություն «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկների, ովքեր HEԼLP սինդրոմի մասին ընդամենը գրականությունից էին տեղյակ «Էրեբունի» ԲԿ-ի մանկաբարձ գինեկոլոգ Էդիտա Ղարիբյանն ասաց, որ շատ անգամներ է տեսել իր աշխատանքային գործունեության ընթացքում այս հիվանդությունը, այն վաղ հայտնաբերելու դեպքում հնարավոր է եղել դժբախտ ելքը կանխել:
Իսկ թե ինչո՞ւ Մերի Մարգարյանին համակարգչային տոմոգրաֆիա չեն կատարել այն պայմաններում, երբ նա «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել սուբարախնոիդալ արյունազեղման կասկածանքով վկան դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ գնահատվել է Մերիի վիճակը և անհապաղ որոշել կեսարյան հատում կատարել:
Հաջորդիվ հարցաքննվեց վկա Գոհարիկ Ահարոնյանը, ով «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային բաժանմունքի նեոնոտոլոգն է:
Վկայի խոսքով՝ երբ նորածնին դուրս են բերել մոր որովայնից, նա եղել է գունատ, կենդանության նշաներ չեն եղել, առանց սրտի բաբախի և մկանային տոնուսի. «կարելի է ասել մեռելածին է եղել» և բժշկուհին վերակենդանացում է կատարել:
Նորածնին 10 րոպե վերակենդանացում կատարելուց հետո գրանցվել է սրտի բաբախ, որից հետո նորածնին միացրել են արհեստական շնչառական ապարատին, սակայն փոքրիկի վիճակը շարունակել է ծայրահեղ ծանր մնալ, երրորդ օրը կրկնակի անգամ նորածնին վերակենդանացում է կատարվել, ինչը որևէ դրական արդյունք չի տվել, և գրանցվել է երեխայի մահ:
Հարցին, թե ինչու է նա վերակենդանացում կատարել երեխային այն դեպքում, երբ նա մեռելածին է եղել, վկան պատասխանեց, որ ինքն ունի այդ իրավունքը վերակենդանացում կատարելու, քանի որ երեխայի մոտ եզակի բաբախ է եղել:
«Էրեբունի» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանն էլ նշեց, որ ինքը ևս մասնակցել է Մերիի վիրահատությանը, եղել է բժշկի երկրորդ օգնականը:
Վերջինս նշեց, HEԼLP սինդրոմն ախտորոշվել է կլինիկոլաբորատոր հետազոտությունների արդյունքում, և դրա միակ լուծումը Մերիին անհապաղ ծննդալուծելն էր:
Վկան նշեց, որ Մերին իրենց ԲԿ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ սուբարախնոիդալ արյունազեղման կասկածանքով. ըստ վկայի՝ դա իրենց մոտ հերքվել է, սակայն պաշտպանական կողմը պնդեց, որ այդ մասին որևէ գրառում չկա «էրեբունի» ԲԿ-ի փաստաթղթերում:
Վկան հայտնեց, որ HEԼLP-ը քիչ հանդիպող հիվանդություն է, սակայն Մերիի մոտ մինչև վիրահատարան տանելն ախտորոշվել է այն հարցականով, իսկ մինչև վիրահատության սկսվելը կատարված անալիզների պատասխանները ստացվել են և հաստատվել, որ նրա մոտ HELԼP է եղել:
Ինչ վերաբերում է նրան, որ երբ Մերիին տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, նրա մոտ ախտորոշվել է երկկողման թոքաբորբ, ինչը մինչ այդ չի ախտորոշվել «Շենգավիթ» ԲԿ-ում, վկան ասաց, որ 2-3 ժամում չէր կարող նրա մոտ երկկողմանի թոքաբորբ զարգանալ:
Նա նաև հավելեց, որ երեխայի մոտ պտղի սրտի զարկերակի դանդաղումն արդեն իսկ ցուցում է՝ կեսարյան հատում կատարելու և յուրաքանչյուր պարագայում, եթե առկա է նման իրավիճակ, որքան շուտ կատարվի կեսարյան հատում, այդքան լավ:
Իրենց կողմից կեսարյան հատում կատարելը միտված է եղել ինչպես մոր կյանքը փրկելուն, այնպես էլ՝ երեխայի:
Հաջորդ դատական նիստում վկաների հարցաքննությունը կշարունակվի:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել