ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե հակամարտության բանակցություններից չկա որևէ առաջընթաց, խաղաղապահ ուժերի դերն էլ դառնում է ոչ էական. Արայիկ Հարությունյան 12/13/2016 11:42 | Ղարաբաղյան հակամարտություն
Չնայած վարչակազմի փոփոխությանը, Լեռնային Ղարաբաղում վստահում են Միացյալ Նահանգներում ձեւավորված ժողովրդավարության ավանդույթներին: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը.
«Մենք համոզված ենք, որ ամերիկյան ձեւավորված ավանդույթները հուշում են, որ ազգերի ինքնորոշումը կամ ժողովրդավարությունը ավելի են գերադասվում եւ ընդհանուր առմամբ, խաղաղությունն ավելի է գերադասվում»:
Հարությունյանը, ով վերջերս ելույթ ունեցավ Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի կողմից կազմակերպված միջոցառմանը, ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Միացյալ Նահանգները միշտ փորձել է հանդես գալ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներից ելնելով.
«Մեր սպասելիքն այն է, որ շարունակեն այն, ինչ նրանք ունեցել են վերջին 20 տարիների ընթացքում՝ առանց կտրուկ արմատական փոփոխության»:
Մեկնաբանելով ղարաբաղյան կողմի մոտեցումները՝ Քոլորադոյի համալսարանի վերլուծաբան Ջոն Օլոգլինը հիշեցնում է, որ դրանց անհրաժեշտ է մոտենալ ամենայն լրջությամբ՝ տեւական խաղաղության հասնելու համար. «Այնտեղ ապրող մարդիկ ունեն ձեւավորված մոտեցումներ եւ դրանց անտեսումը շատ մեծ սխալ կլինի»:
Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի փորձագետ Ջերարդ Թոլի կարծիքով, ղարաբաղյան խնդրի կարգավորումը կարող է քննարկվել ավելի լայն համատեքստում. «Անհրաժեշտ է Եվրոպական անվտանգության ճարտարապետության համապարփակ քննարկում։ Եվ մի շարք հակամարտություններ Եվրոպայում՝ Ղրիմը, Մերձդնեստրը, Վրաստանի տարածքի խնդիրները եւ Լեռնային Ղարաբաղը, կարող են իսկապես կարգավորվել»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը մեղադրում է հայկական կողմին ոչ կառուցողական դիրքորոշման եւ իրական փոխզիջման բացակայության մեջ, եւ նշում, որ ղարաբաղյան գոտում բախումները հայկական կողմի դիրքորոշման հետեւանքն են: Արայիկ Հարությունյանն այս կապակցությամբ նշում է, որ առաջիկայում լուրջ առաջընթաց բանակցություններից Ղարաբաղում չեն ակնկալում: Ուստի, չեն տեսնում նաեւ խաղաղարար ուժերի տեղակայման կարիք.
«Քանի որ չկա բանակցություններ, նաեւ այդ գործոնն է բացառվում: Եթե չկա որեւէ առաջընթաց, խաղաղապահ ուժերի դերն էլ դառնում է ոչ էական»:
Նախորդ շաբաթ Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները կոչ էին արել ղարաբաղյան հակամարտության կողմերի ղեկավարներին «ճկունություն ցուցաբերել և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ