ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստորագրվել են տարածքային ծրագրերի դրամաշնորհային պայմանագրեր 12/13/2016 19:21 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» տարածքային զարգացման համաժողովին, որին ներկա էին և ելույթով հանդես եկան Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում քննարկվել են տարածքային զարգացման ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները` ներառյալ ազգային և տարածքային մակարդակներում առկա ռազմավարական պլանավորման գործընթացները: Համաժողովը նշանավորվել է Տարածքային ծրագրերի դրամաշնորհների ստորագրմամբ` ԵՄ-ի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 7 ծրագրեր ՀՀ մարզերում: Ծրագրերի իրականացումը կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին:
Պիլոտային տարածքային զարգացման ծրագիր դրամաշնորհի (ՊՏԶԾԴ) ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Հայաստանի մարզերի միջև ավելի համաչափ սոցիալական և տնտեսական զարգացում ապահովելու համար:
ՊՏԶԾԴ հատուկ նպատակներն են՝ ստեղծել տնտեսական հնարավորություններ և դիվերսիֆիկացնել տնտեսությունը Հայաստանի տաս մարզերում (աջակցություն գործարար ոլորտին, արդյունավետ ներդրումներ, համագործակցություն ընկերությունների շրջանում, հատկապես ՓՄՁ-ներ և առնչվող ենթակառուցվածքներ), ստեղծել զբաղվածության հնարավորություններ (տրամադրել համապատասխան հմտություններ և խթանել կայուն զբաղվածություն մասնավորապես աճի ոլորտներում, զարգացող և նորարարական ոլորտներում, հատկապես երիտասարդ չափահասների միջև) մարզերում:
Մինչ օրս ՊՏԶԾԴ-ն Հայաստանի ամենամեծ տարածքային զարգացման ծրագիրն է, թե առկա միջոցների, և, թե ծրագրի աշխարհագրական ներառման առումով: Ծրագրի ընդհանուր հասանելի բյուջեն գրեթե 10 մլն եվրո է, որից 7 մլն եվրոն տրամադրվում է Եվրոպական Միության կողմից, 1.75 մլն եվրոն Հայաստանի կառավարության կողմից, և առնվազն 10% համաֆինանսավորում դիմորդների կողմից:
Յոթ ծրագրերի հաջող իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.
• Գրեթե 2,200 անձիք (մեծամասամբ երիտասարդներ) կստանան աջակցություն զբաղվածության աճի բարձրացման համար՝ խորհրդատվությունների, դասընթացների միջոցով:
• Ավելի քան 700 ձեռնարկություններ աջակցություն կստանան մրցունակության բարձրացման համար:
• Գրեթե 500 նոր աշխատատեղեր կստեղծվեն մարզերում ծրագրիկողմից, որից հարյուրը որակյալ աշխատատեղեր են:
• Ավելի քան 320 ձեռնարկություն կբարձրացնի իր մրցունակությունը (շրջանառության և/կամ զբաղվածության առումով):
Դրամաշնորհային ծրագրի ոչ միայն կաջակցի մարզերի զարգացմանը, կբարձրացնի նրանց տնտեսական մրցունակությունը, կնվազեցնի արտագաղթի միտումները, այլ նաև կօգնի Հայաստանի մարզերի ծրագրի և միջոցների կառավարման կարողությունների զարգացմանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «Մեր տարածքային զարգացման ընդհանուր հեռանկարի համար այսօր շատ կարևոր օր է, քանի որ մենք ստորագրում ենք մի փաստաթուղթ, որով սկսվում է գործունեություն Հայաստանի տարբեր մարզերում, որի արդյունքները մենք բոլորս միասին պետք է տեսնենք առաջիկայում: Ձեզ բոլորիդ հայտնի է, որ Եվրամիությունը Արևելյան գործընկերության ընդհանուր կոնտեքստում լուրջ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը, և առավել կարևորվում է գործընկերությունը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, քանի որ մեզ համար պարզ է այն փորձը, որ Եվրամիությունը տարիների ընթացքում ունեցել է տարածքային անհամաչափությունները հաղթահարելու և երկրում կայուն ապրելակերպ ստեղծելու առումով: Օժանդակությունը, որ մենք այսօր Եվրամիությունից ստանում ենք և ապագայում ակնկալում ենք, հիմնականում ուղղված է լինելու բարեփոխումներին, և այդ բարեփոխումների արդյունքները մեր երկրում պետք է լինեն չափելի, գրանցելի, և մենք ձեզ հետ միասին տեսնենք: Այսօրվա ծրագրերը, որ մենք ստորագրելու ենք, ներառում են շուրջ 10 մլն եվրոյի չափով գումար: Այս ծրագրերի ընտրությունը իրականացրել է մեր գործընկերը: Շատ հաջողված ծրագրեր ենք ունեցել, որոնք կարող ենք դառնալ լավագույն օրինակ ապագայում այս կարգի տարաբնույթ ծրագրեր իրականացնելու, որոնք բխելու են մեր ռազմավարությունից:
Դուք բոլորդ տեղյակ եք, որ ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը` Եվրամիության օժանդակությամբ: Համապատասխան թիմ, որը մշտապես աշխատում է մեր նախարարության մասնագետների հետ և ապագայում նույն կարգի ծրագրեր, որոնք կարող են դառնալ դիտարկտիկ, կարող են դառնալ ուսուցողական, մենք իրականացնելու ենք ՀՀ-ում: Ես կարող եմ թվային տվյալներ փոխանցել ձեզ: Այս ծրագրերի իրականացման արդյունքում մենք ունենալու ենք 2000 զբաղված մարդիկ, կայուն աշխատատեղ, որոնք հիմնականում միջինից բարձր վճարում են ունենալու և հիմնականում որոշակի պրոդուկտ են տալու:
Սիրելի բարեկամներ, ես այն հաստատ համոզմունքն եմ հայտնում, որ մեր երկրում սկսված է մի գործընթաց, որն անվերադարձ է. 2017 թ. Մենք առաջնորդվելու ենք խոշորացման ընդհանուր ծրագրով` ունենալով ևս 34 փնջեր: Եվ ինձ համար շատ ուրախացնող է այն հանգամանքը, որ սկսել ենք առաջարկներ ստանալ համայնքներից: Մենք 2018 թ-ից հետո Հայաստանում կունենանք շուրջ 100 խոշորացված համայնքներ, որոնց և կառավարումը, և ծրագրերի իրականացումը և տնտեսական զարգացման ընդհանուր մեխանիզմների ներդրումը, գործիքների կիառումը, ներդրումային տարաբնույթ, վարկային ռեսուրսների ներգրավման խնդիրները կդառնան շատ հեշտ և իրականանալի: Խոշորացման արդյունքում ունենալու ենք մարդկային լուրջ կապիտալ, որը կարողանալու է տարածքների զարգացման ընդհանուր պրոբլեմները հաղթահարել:
Թույլ տվեք մեր բոլորի անունից շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին Եվրամիությունից, հատկապես պարոն դեսպանին և իր թիմին, որն այսօր շարունակում է ամբողջ Հայաստանում աշխատել մեզ հետ, որպեսզի մենք ունենանք մարզային լավագույն ռազմավարություններ, որպեսզի մենք մինչև մայիս ունենանք գործառնական ծրագրեր տարածքների համար, որոնց իրականացման համար մենք հետագայում կընտրենք համապատասխան միջոցներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից