ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ե՞րբ է պետք անհանգստանալ և անպտղության խնդրով դիմել մասնագետի 12/10/2016 15:09 | Առողջություն
Անպտղության խնդրին անդրադարձել է Doctors.am-ը, իսկ խնդիրը ներկայացնում է Fertility Center մարդու պտղաբերության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Քնարիկ Ալեքսանդրյանը:
Ժամանակակից բժշկությունը ո՞ր դեպքերում է ամուսնական զույգի մոտ ախտորոշում անպտղություն:
Շատ դեպքերում պայծառ ապագա ունեցող ամուսինները անհանգստանում են, ընտանիքում առաջանում են բարդություններ, որոնք պայմանավորված են երեխայի բացակայությամբ: Ճակատագիրը կարող է դասավորվել տարբեր կերպ. ընտանիքը կարող է կազմվել երիտասարդ տարիքում կամ ոչ այնքան: Այդ իսկ պատճառով ընտանիքի պլանավորումը անհրաժեշտ է սկսել նախքան ամուսնանալը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ նորմալ է առաջին 1-2 ցիկլի ընթացքում անմիջապես չհղիանալը, քանզի հղիանալու հավանականությունը 100% չէ, այլ ընդամենը 25% յուրաքանչյուր փորձի համար: Ուստի անհանգստանալու կարիք կա այն ժամանակ, երբ զույգը կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում առանց պաշտպանվելու տեսնում է հղիության բացակայություն շուրջ 1 տարի:
Մինչև 1 տարի անհրաժեշտ է փորձել հղիանալ ինքնուրույն մեթոդով (oրացույցային հաշվարկ`սեռական հարաբերություն ունենալ օվուլյացիոն օրերին): Օվուլյացիոն օրերը կարելի է որոշել տնային պայմաններում`օվուլյացիոն թեստի միջոցով:
Հղիությունը պետք է պլանավորել բժշկի հսկողությամբ, եթե
ունեք հավելումների քրոնիկական բորբոքում,
դաշտանային ֆունկցիայի խանգարում,
ենթարկվել եք տարատեսակ վիրահատւթյունների,
ունեցել եք հղիության արհեստական ընդհատում,
ունեցել եք արտարգանդային հղիություն:
Ինչպե՞ս է իրականացվում զույգի հետ առաջնային խորհրդատվությունը:
Անպտղության բուժումը երկար ճանապարհ է, ուստի անհրաժեշտ է այն անցնել զույգով: Անհրաժեշտ է, որ ամուսինը և կինը միասին լինեն առաջին այցելության ժամանակ:
Անպտղության պատճառները բազմազան են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, ուստի անհրաժեշտ է անցնել մի շարք հետազոտություններ, որ լինեք վստահ բուժման ընթացքում հաջողությունների հասնելու մեջ :
Առաջին իսկ այցին կարելի է ստուգել տղամարդուն, քանզի դա շատ ավելի հեշտ է: Անհրաժեշտ է միայն 3-5-օրյա սեռական հարաբերության դադար, և սերմի քննությունը պատրաստ է լինում 40-րոպեի ընթացքում:
Իսկ կնոջ հետազոտությունները կարող են փոքր ինչ երկար տևել քանի որ փուլայնություն են պահանջում:
1-ին փուլ հորմոնալ հետազոտություն. ՖԽՀ. ԼՀ, ԴՀԷԱՍ, Էստրադիոլ, ԹՏՀ, ԱՄՀ, 17-օհ պրոգեստերոն , Պրոլակտին, Տեստոստերոն:
2-րդ փուլ` դաշտանային ցիկլի 2-րդ օրվանից անցնել ֆոլիկուլոմետրիայի, ուշադրություն դարձնելով լորձաթաղանթի վիճակին և անտրալ ֆոլիկուլների քանակին:
3-րդ փուլ`Դաշտանային ցիկլի 7-9- րդ օրերը անցնել հիդրոսալպինգոգրաֆիա /արգանդափողերի անցանելիության ստուգում/:
4-րդ փուլ `մանրէաբանական քսուք հեշտոցից,ՊԱՊ –թեստ, ինֆեկցիոն հետազոտություն Պոլիմերազային Շղթայակցված ռեակցիայի մեթոդով, ինչպես նաև որոշակի վիրուսների հետազոտություններ/Ցիտոմեգալովիրուս. Հերպես վիրուս/…
5-րդ փուլ`անհրաժեշտության դեպքում բուժիչ-ախտորոշիչ հիստերոսկոպիա, լապարասկոպիա:
Անհրաժեշտ է չմոռանալ ձեզ հետ վերցնել նախկինում հանձնած բոլոր հետազոտությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան