ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թիվ մեկ քիլլերն ազատության մեջ է 12/10/2016 23:10 | Քրեական խրոնիկոն
Մեկ տարի առաջ բանտից դուրս է ուկրաինական ամենահայտնի քիլլերներից մեկը՝ Եվգենի Իգնատկինը: Նա կրել է 15-ամյա բանտարկությունը, որը նշանակվել էր դատարանի կողմից դեռևս 2000-ականների սկզբին:
Եվգենի Իգնատկինը հայտնի է աղմկահարույց պատվերով սպանությունների շարքով, որոնք կատարվել էին նրա կողմից Դոնեցկի խմբավորություններից մեկի անդամ լինելու պարագայում:
Քիլլերը գործում էր, ի դեպ, ոչ միայն ի շահ իր զինակիցների, նա նաև փող էր աշխատում մրցակիցների կողմում՝ կատարելով հեղինակությունների նրբանկատ հանձնարարությունները: Այդ պատճառով էլ նրան բրիգադում որակել են որպես պղտոր մարդ:
Ապագա քիլլերը ծնվել է 1958թ. Լիպեցկի շրջանի գյուղերից մեկում: Դպրոցն ավարտելով և բացի հոկեյ խաղալուց ուրիշ առանձնապես ոչնչով հասակակիցների ֆոնի վրա չառանձնանալով, նա հայտնվել է Ֆիզկուլտուրայի մոսկովյան ինստիտուտում, որն ավարտելուց հետո տեղափոխվել է Ուկրաինա՝ Դոնեցկում բնակվող հարազատների մոտ: Այստեղ ազգականների օգնությամբ նա կարողացել է աշխատանքի տեղավորվել հոկեյի մանկական դպրոցում որպես մարզիչ, դասավանդել է բավականին լավ, այդ պատճառով էլ 1988թ. նրան հրավիրել են Ուժգորոդ՝ հոկեյի թիմ կազմելու համար:
Հենց այդ ժամանակ էլ երկրում սկսվել են նոր տնտեսական փոփոխությունները, որոնք ծնել են տարբեր հանցավոր խմբավորումներ և ռեկետ երևույթը:
Գործող մարզիկները՝ քրեականների հետ համահավասար, նետվել են՝ նվաճելու քրեական աշխարհը՝ իրար դուրս հրելով ինքնաձիգի կրակահերթերով: Այդ խելահեղ տարիներին շատ պահանջված էին ոչ միայն մարդիկ, ովքեր կարողանում էին աջ ու ձախ սառնասրտորեն սպանել, այլև նրանք, ովքեր կարողանում էին պրոֆեսիոնալ կերպով սպանել՝ առանց էմոցիաների և այդ հաշվով դատողությունների:
Իգնատկինին տեղական հեղինակությունները նկատել էին դեռևս Դոնեցկում՝ որպես իրենց բրիգադների անդամի թեկնածուի: Իսկ տարածքների բաժանման ծայր առած պատերազմը ստիպեց քրեական միջավայրի առաջնորդներին փնտրել հուսալի ու հավատարիմ դաշնակիցների: Այդ կերպ Իգնատկինը ընկավ կազմակերպված հանցավոր խմբավորումների ազդեցության տակ, և նա ստիպված էր հրաժեշտ տալ մարզչական աշխատանքին:
1994թ. Եվգենի Իգնատկինը հանցավոր միջավայրում դառնում է բավականին հարգված մարդ: Նրան ոչ այլ կերպ են անվանում, քա Պալիչ, կամ էլ Ժենյա Դոնեցկի: Նա աշխատում է քրեական հեղինակություն՝ Դուցման մականունով Էդուարդ Մարկուշի հետ համատեղ: Նրանք կարողացել էին իրենց հսկողության ներքո վերցնել Հունգարիայից և Չեխիայից Ուկրաինա և Ռուսաստան սպիրտային խմիչքների առաքումները: Դա շատ եկամտաբեր բիզնես էր: Ժենյա Դոնեցկին կատարում էր ամբողջ անհրաժեշտ աշխատանքը ոչ ցանկալիների հեռացման ուղղությամբ: Դուցմանի խմբավորման գլխավոր քիլլերը շրջում էր Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսիայում, Չեխիայում և Հունգարիայում, որտեղ սպանություններ էր կատարում: Հետո որոշ ժամանակ սպասում էր Ուժգորոդում, որտեղ վարձակալում էր միանգամից 6 բնակարաններ տարբեր շրջաններում, այնքան էր նա հոգ տանում սեփական անվտանգության մասին:
Այնուամենայնիվ քրեական բիզնեսը վտանգավոր է նույնիսկ քիլլերների համար: 1995թ. կորել էր Ուժգորոդից Պսկով շարժվող սպիրտի մի քանի ցիստերն, որը պատկանում էր Գեշա մականվամբ անդրկարպատյան հեղինակություն Միխայիլ Տոկարին: Նա արագ հաշվարկել էր և գտել, որ այդքան թանկարժեք արտադրանքի կորելու հարցում ջանքեր է գործադրել Իգնատկինը: Այդ պատճառով Գեշայի ախպերությունը գտավ Ժենյա Դոնեցկուն և ուժգին ծեծի ենթարկեց: Քիլլերին չսպանեցին՝ թույլ տալով նրան հատուցել Գեշայի կրած վնասները: Պարզ չէ Իգնատկինը կարողացա՞վ, արդյոք, Գեշայի փողերը վերադարձնել, թե ոչ, սակայն նա մեկ տարով կորավ տեսադաշտից: Իսկ վերադառնալով՝ անմիջապես իր մասին իմաց տվեց:
Կեսօրին Ադիլովների խմբավորման օֆիսին հեծանիվներով մոտեցան երեք ներկարարներ՝ այդ թվում՝ Իգնատկինը: Օֆիսի մոտ կանգ առնելով՝ նրանք իրենց ձեռքը վերցրեցին դույլերը և ոլորած թերթեր, հանգիստ մտնելով սրահ, ներկարարները պատռեցին թերթերը և ձեռքը վերցրեցին ատրճանակ-գնդացիրները, ապա վերցնելով թանկարժեք զարդերն ու դրամարկղի փողերը, հանգիստ հեռացան:
1997թ. Իգնատկինը՝ շիկահեր աղջկա կերպարանքով ռեստորանի մոտ նույն այդ ատրճանակ-գնդացրից կրակ արձակեց Ադիլովների բրիգադիրներից մեկի վրա, բայց հակառակ ստացած ութ վնասվածքներին նա ողջ մնաց, ընդ որում վերջին պահին հասկացավ, որ սպիտակ կեղծամի տակ թաքնվում է Ժենյա Դոնեցկին:
2000թ. Եվգենի Իգնատկինը ձերբակալվեց Պրահայում, որտեղ նա հանգիստ ապրում էր մեկ տարուց ավելի՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելով և դեմքի պլաստիկ վիրահատության շնորհիվ կերպարանափոխված:
Նա արդեն ցանկանում էր մշտական բնակության մեկնել Մեքսիկա, բայց չհասցրեց, խանգարեց հոկեյի հանդեպ նրա սերը՝ պարբերաբար այցելելով հոկեյի տեղական ակումբների խաղերին, նա ոստիկանների կողմից նկատվեց, նրանք համեմատեցին նրա արտաքինը Ինտերպոլի կողմից ուղարկված լուսանկարի հետ և հասկացան, որ քիլլերի վրա են դուրս եկել:
Իրականացված հատուկ գործողության արդյունքում Իգնատկինի բնակարանում ձերբակալվեց քիլլերն ինքը, ինչպես նաև դոնեցկյան քրեական հեղինակություն Կուզնեցը:
Իգնատկինը ուժայիններից լսելով ուկրաիներեն խոսքը, ասաց. «Գիտեմ, որ Ուկրաինայում իմ վրա շատ բան եք փորել, բայց ես ոչնչի մասին չեմ ափսոսում, ես միայն մաքրել եմ գարշելիությունը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ