ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական զինուժն ապրիլին իրեն նման վայրագություններ թույլ տվեց նաև այն պատճառով, որ ԼՂ-ում չկան իրավապաշտպան կազմակերպություններ. Արցախի ՄԻՊ. Tert.am 12/10/2016 17:04 | Ղարաբաղյան հակամարտություն
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է այն ակնկալիքներին, որ ունի Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ զեկույցը դիվանագիտական խողովակներով միջազգային հանրությանը ներկայացնելուց հետո: Նա նաև ասում է, որ ադրբեջանական զինուժն ապրիլին իրեն այդպիսի վայրագություններ թույլ տվեց նաև այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում չկան իրավապաշտպան կազմակերպություններ։
Ներկայացնում ենք Tert.am-ի հարցազրույցն ամբողջությամբ.
- Պարո՛ն Մելիքյան, 2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ նոր զեկույց ներկայացնելուց հետո (որում անդրադարձ էր կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատժում (execution), և մարմինների անարգում) հայտարարել էիք, որ Ձեր առաջնահերթ թիրախային խումբը մարդու իրավունքների գծով մասնագիտացված միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են: Խոսքն ի՞նչ կազմակերպությունների մասին է և ինչ-որ կազմակերպությունների վրա կանգ առե՞լ եք:
- Իմ պնդումը հետևյալն էր. մենք հասկանալու համար պատճառները, թե ինչն էր բերել նրան, որ ադրբեջանական Զինված ուժերն ունեցել են, որոշակիորեն, նաև անպատժելիության, մեր պատկերացմամբ` եկել էինք այն եզրակացության, որ այստեղ դեր է ունեցել այն հանգամանքը, որ Արցախում բացակայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գրասենյակները, առաքելություններ: Եվ ես խնդիր եմ բարձրացնում, որ սա մեր համար շատ կարևոր է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, լինելով անկախ դիտորդ, եթե ներկայացնեն իրենց տեսածը, ապա դա օբյեկտիվորեն ավելի հավաստի կլինի:
-Բայց Դուք ծանոթացե՞լ եք` չճանաչված պետություններում գործո՞ւմ են իրավապաշտպան կազմակերպությունների գրասենյակներ ու առաքելություններ:
-Իհարկե:
- Վստահ եմ, որ Ձեր զեկույցը դիվանագիտական աղբյուրներով փոխանցել եք միջազգային հանրությանը: Դա ընդունվելո՞ւ ի գիտություն, թե՞ հնարավոր է`ունենա քաղաքական և իրավական հետևանքներ:
– Նախ, եկեք հասկանանք, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն, առաջին հերթին և առավելապես, աղբյուր է: Տարբեր կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների վիճակը հասկանալու համար: Տեղեկատվության աղբյուր է: Եվ ես փորձել եմ այդ` ապրիլյան դեպքերի կապակցությամբ տեղեկատվության աղբյուրը ներկայացնել: Թե ինչի համար դա կարող են հետագայում օգտագործել, դա մեր հնարավորությունների տիրույթում չէ: Իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ, և կարևոր աջակցություն կարող ենք տրամադրել թե՛ հայաստանյան, թե՛ սփյուռքի կառույցներին: Եվ ես իմ ասուլիսի ժամանակ հատուկ ընդգծեցի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը ողջունելի ենք համարում այն տեսակետից, որ նա միջազգային ատյաններում ու հարթության մեջ ակտիվորեն ներկայացնում է մեր կողմից մշակված փաստաթղթերն ու զեկույցները:
– Ասում եք` զեկույցը աղբյուր է: Այսուհանդերձ, այդ աղբյուրի հիման վրա դատարաններ և, մասնավորապես, Հաագա դիմելու հնարավորություն տեսնո՞ւմ եք:
– Ես չեմ խոսում որևէ դատական ատյան դիմելու մասին, որովհետև դատական ատյաններ դիմելու իրավասություն ՄԻՊ-ը չունի:
– Մնացածն իրավական տեխնիկայի հարց է: Օրինակ` ինչ-որ մի կազմակերպություն կարող է դիմել Ձեր զեկույցի հիման վրա:
- Այս հարցին ուզում եմ հետևյալ պատասխանը տալ: Մենք մեր զեկույցում նշում ենք միջազգային իրավունքների խախտումներ, ոչ միայն փաստերն ենք ներկայացրել, այլև իրավական մոտեցումներ: Հետագա քայլերը մեր իրավասություններից դուրս են: Շատ հաճախ են խոսում՝ դիմել այս դատարան, դիմել Հաագա… պետք է պատկերացնել, որ սրանք շատ սպեցիֆիկ կառույցներ են, և Հաագայի միջազգային դատարանն այն դատարանը չէ, որ կարող ես ամեն օր դիմել և պետք է մի քիչ ավելի լավ պատկերացնել այդ դատական ատյաններին դիմելու ընթացակարգերը, հնարավորությունները, հնարավոր հետևանքները, դրա համար անհրաժեշտ պայմանները: Ես նախապես դիրքորոշում չեմ հայտնում` անհրաժե՞շտ է, պե՞տք է, պետք չէ՞, ուղղակի ուզում եմ ընդգծել, որ սա այնքան կարևոր հարց է, որ չպետք է դրա մասին հայտարարություններ անել` առանց բազմաթիվ գործոններ հաշվի առնելու: Այլ բան կարող եմ ասել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապված: Մենք տեղեկացված ենք, որ բազմաթիվ դիմումներ եղել են ՄԻԵԴ և նաև տեղեկացած ենք, որ զոհերի հարազատների կողմից եղել են:
– Ձեր զեկույցը արդեն փոխանցվե՞լ է դիվանագիտական խողովակներով և արձագանքներ ստացե՞լ եք: Հատկապես նկատի ունեմ ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայացնող երեք երկրների համանախագահության մակարդակով, կամ այդ երկրները ներկայացնող դիվանագետների:
– Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ դեռ ողջ ծավալով չենք սկսել տարածման աշխատանքները: Ընդամենը դեռ մի քանի հասցեներով ենք ուղարկել, և արդյունքների մասին խոսելու հիմքեր չունենք: Բայց ուզում եմ ընդգծել, որ այդ հայտարարությունում, որ եղավ դեկտեմբերի 8-ին Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից, մենք այնտեղ տեսանք, ճիշտ է, ոչ հասցեական, բայց ամեն դեպքում, վայրագությունների խիստ դատապարտում: Եվ կարծում եմ`սա կարող է լինել նաև քաղաքական կամք` նման վայրագությունները ոչ միայն անթույլատրելի համարելու, այլև կարծում եմ, որ դրանից պետք է բխի քաղաքական կամք ու որոշակի իրավական հետևանքներ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ