ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վճռաբեկ դատարանի որոշումը շաբլոնային որոշում է, այնտեղ ես պատճառաբանություններ չտեսա. Արամազդ Կիվիրյան 12/10/2016 13:43 | Քաղաքացիական իրավունք
Կյանքի իրավունքի խախտման հիմքով ՌԴ-ի դեմ Ավետիսյանների իրավահաջորդների քաղհայցն ընդունելուց հրաժարվելու որոշման դեմ բողոքը վարույթ ընդունելը մերժելու Վճռաբեկ դատարանի որոշումն անհիմն է:
Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը: «Կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չիրականացրեց իր վրա օրենսդրորեն դրված պարտականությունը»,- ասաց փաստաբանը՝ նկատելով, որ Վճռաբեկ դատարանը յուրաքանչյուր անգամ վկայակոչում է իր հայեցողական լիազորությունը գործերի վարույթ ընդունման վերաբերյալ, սակայն այդ հայեցողական լիազորությունը պետք է ունենա ինչ-որ ընդհանուր տրամաբանություն, որը չպահպանելու պարագայում ըստ էության այդ հայեցողական լիազորությունը կարելի է որակել որպես ինքնիրավչություն, նշեց Արամազդ Կիվիրյանը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավետիսյանների իրավահաջորդների քաղհայցն ընդունելուց հրաժարվելու որոշման դեմ դեռևս գործով ընթացող դատաքննության փուլում Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքը թողնվել էր առանց քննության՝ պատճառաբանվել էր, որ այն ենթակա չէ բողոքարկման:
Արամազդ Կիվիրյանն այլ դիրքորոշում ունի՝ գտնում է, որ որոշումը ենթակա է բողոքարկման: Փաստաբանը այս առումով վկայակոչել է Սահմանադրական դատարանի որոշումը, որի բովանդակությունից հետևում է, որ իրապես այդ որոշումը ենթակա է բողոքարկման:
Ըստ Արամազդ Կիվիրյանի, դատարանի միջանկյալ այդ որոշումը ենթակա է բողոքարկման, քանի որ հակառակ դեպքում անձը զրկվում է դատարանի մատչելիության իրավունքից:
Վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ Արամազդ Կիվիրյանի կողմից դեռևս օգոստոսին ներկայացված վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 17-ին որոշում է կայացրել, որով մերժել է վարույթ ընդունել բողոքը:
Վճռաբեկ դատարանի որոշման մեջ համառոտ նկարագրված է տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի ներկայացրած վճռաբեկ բողոքի էությունը, ինչպես նաև գործով մեղադրող Գևորգ Գևորգյանի դիրքորոշումը, ըստ որի Շիրակի մարզի դատարանը որոշումը, որով քննության չէր առնվել քաղհայցը, պետք է բողոքարկվի ընդհանուր դատավճռի հետ միասին և այդ վարույթում:
Արամազդ Կիվիրյանն ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ ինքը պատճառաբանություններ չի տեսնում: Ըստ էության Վճռաբեկ դատարանի որոշումը շաբլոնային որոշում է, որը կայացվում է բազմաթիվ գործերով՝ օգտագործելով նույն այդ շաբլոն արտահայտությունները, ընդ որում, դրանք վերաբերվում են ոչ միայն քրեական գործերին, այլև քաղաքացիական ոլորտին, որտեղ ևս կիրառվում են նույն այդ շաբլոնային արտահայտությունները, և բողոքները վերադարձնում են:
«Ես հուսով էի, որ Վճռաբեկ դատարանը կցանկանա այդ հարցի վերաբերյալ իրավական լուրջ եզրահանգումներ կատարել, սակայն տեսնում ենք, որ Վճռաբեկ դատարանն ըստ էության չի իրականացնում օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունը այն դեպքում, որ միասնական պրակտիկայի ձևավորման, ինչո՞ւ ոչ, իրավունքի զարգացման հարց կա»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ եթե ստորադաս դատական ատյանները գտնում են, որ այդ դատական ակտը ենթակա չէ բողոքարկման, Վճռաբեկ դատարանի որոշումը շատ էական կարող է լինել այս հարցում՝ ի վերջո բոլոր դատական ատյանների համար պարզ կլինի դատական ակտը ենթակա՞ է բողոքարկման, թե՞ ոչ:
Արամազդ Կիվիրյանը մեծ հույսեր չի կապում Վերաքննիչ դատարանի հետ, որտեղ ներկայումս քննվում է Պերմյակովի գործով դատավճռի դեմ՝ քաղհայցը ընդունելուց հրաժարվելու մասով, իր բողոքը:
«Սակայն ինձ կոնկրետ իրավական տեսանկյունից հետաքրքիր է, թե ինչպես է, օրինակ, Վերաքննիչ քրեական դատարանը պատասխանելու որոշակի իրավական հարցերի: Այդ թվում՝ թիվ մեկ հարց՝ արդյո՞ք Վերաքննիչ դատարանը չի գտնում, որ դատարանի կողմից սկզբից որոշում կայացնելը քաղհայցը վարույթ ընդունելու վերաբերյալ, իսկ հետագայում հրաժարվելը հակասում է քրեական դատավարության օրենսդրությանը և արդյո՞ք դատարանն իրավասու է արդեն իսկ ընդունված քաղաքացիական հայցը հրաժարվել վարույթ ընդունելուց:
Երկրորդ՝ գլոբալ առումով արդյոք տվյալ դեպքում տուժողների իրավահաջորդները ունեն ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք: Դրանք շատ կարևոր հարցադրումներ են իրականում, և վերջինը, մասնավորապես, իրավունքի զարգացման հետ ուղղակի առնչություն ունի»:
Արամազդ Կիվիրյանը պարզաբանեց, որ ըստ ՍԴ որոշման, Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը, այդ մեխանիզմը կա, այսինքն՝ ըստ էության անձը զրկված չէ այն ներկայացնելու հնարավորությունից: Իսկ ՍԴ որոշման ընդհանուր բովանդակությունից հետևում է, որ «եթե նույնիսկ չկա, ինքնին այդ իրավիճակը, կոպիտ ասած, հակասահմանադրական է»:
Այսինքն՝ այնումենայնիվ դատարանը իրավական տեսանկյունից պարտավոր է փաստել, որ անձն ունի այդ իրավունքը՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնել:
«Սա այն գործերից է, երբ ես կոնկրետ իմ սուբյեկտիվ դիրքորոշումը ձևավորեցի՝ հասկանալով, որ դատարանները կատարում են իրավունքի դաշտից դուրս ինչ-որ գործողություններ, դրա համար նաև մեծ ակնկալիքներ չունեմ: Ուղղակի հուսով եմ, որ դատարանն իրականում այդքան կամք կունենա և ի վերջո վերջ կդնի այն անօրինականություններին, ինչ որ տեղի է ունենում, քանի որ այն, ինչ որ տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, անօրինականություն էր բառիս բուն իմաստով՝ դատարանը թույլ տվեց Քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն խախտումներ»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից