Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Ադրբեջանն է խոչընդոտում պայմանավորվածությունների իրականացմանը. Էդվարդ Նալբանդյան 12/10/2016   13:58  |  Հարցազրույց

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ Համբուրգում

-Պարոն նախարար, Ադրբեջանի արտգործնախարարը Համբուրգից առաջ պնդում էր, թե հայկական կողմը խուսափում է ԵԱՀԿ նախարարականի շրջանակներում համանախագահների կողմից առաջարկված նախարարների համատեղ հանդիպումից: Իսկ երեկ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը պաշտոնապես հայտարարել էր, թե Նալբանդյանի ապակառուցողական կեցվածքի պատճառով հանդիպումը չի կայանալու: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

- Գիտեք, Համբուրգից առաջ եռանախագահներն ընդամենը հույս էին հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել համատեղ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եվ որևէ հստակեցում, որևէ կոնկրետ առաջարկ չէր եղել: Օրեր առաջ ես Երևանում էլ, պատասխանելով մեր թղթակիցներից մեկի հարցին, ասացի, որ բացառված չէ, որ այդպիսի հանդիպում լինի, բայց դեռ հստակեցված չէ: Դրա մասին էր խոսքը: Երեկ եռանախագահներն առաջին անգամ հստակեցում մտցրին և կոնկրետ առաջարկ արեցին, և երեկ երեկոյան հանդիպումը կայացավ: Կարծեմ այդ տեղեկատվությունն արդեն տարածվել է:

Իրականում Հայաստանը երբեք չի հրաժարվել եռանախագահների կողմից առաջարկված որևէ հանդիպումից: Դա մեր գործելաոճը չէ: Դա ադրբեջանական գործելաոճ է: Հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ադրբեջանցիները հրաժարվում էին հանդիպել ոչ միայն հայկական կողմի հետ, այլ նաև հրաժարվում էին հանդիպել եռանախագահների հետ: Հիշում եք. տարվա սկզբին էր, և դա առաջին անգամը չէր: Դա բազմիցս եղել է և պարբերաբար կրկնվում է: Եվ ասել, թե հայկական կողմն է հրաժարվում, դա, իհարկե, սոսկ խեղաթյուրում է:

Ինչու՞ են դա անում: Կարծում եմ՝ պատճառները պարզ են, որովհետև Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս կյանքի չեն կոչվել: Ի՞նչ պատճառով: Հենց Ադրբեջանի պատճառով: Ադրբեջանն է խոչընդոտում այդ պայմանավորվածությունների իրականացմանը: Եվ, փորձելով ապատեղեկատվություն տարածել՝ իբրև թե հայկական կողմը հրաժարվում է հանդիպումից, ապակառուցողական դիրքորոշում ունի, փորձում են հիվանդ գլխից առողջի վրա բարդել կամ այլոց վրա մեղքը փոխադրել: Սուտ են տարածում: Սուտ, որի պոչը, ինչպես ասում են, կարճ է, բայց այս անգամ կարելի է ասել, որ Բաքվի երևակայության պոչն էլ է կարճ: Ռուսական լավ ասացվածք կա՝ ложь на тараканьих ножках: Սա է ամբողջ պատմությունը:

Կարևոր էր, որ եռանախագահող երկրները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախարարների մակարդակով հայտարարություն հրապարակեցին, ինչպես և ավանդաբար լինում է յուրաքանչյուր ԵԱՀԿ նախարարականին: Նաև գաղափար կար, որ հնարավոր է կազմակերպել նաև հանդիպում արտգործնախարարների մակարդակով, այսինքն՝ եռանախագահ պետությունների և Հայաստանի ու Ադրբեջանի:

Չնայած դա ինչ-ինչ պատճառներով չստացվեց. Չստացվեց, քանի որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը պետք է ավելի շուտ մեկներ Համբուրգից:

Բայց, ինչպես ես նշեցի, երեկ երեկոյան, եռանախագահող երկրների դեսպանների՝ Պոպովի, Ուորլիքի, ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում եղավ:

Պարոն նախարար, կարո՞ղ եք հստակեցնել, թե ի՞նչ խնդիրներ են քննարկվել, եթե բլոկների բաժանենք: Որովհետև երեկ մենք հետևեցինք ԵԱՀԿ նախարարական խորհրդի նստաշրջանին Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթին, որտեղ հստակ մեղադրանքներ կային: Ադրբեջանը բառացիորեն ասում է, թե Հայաստանն է խոչընդոտում Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Բայց միևնույն ժամանակ, ինչպես Դուք նշեցիք, մերժելու և ընդունելու այս մակընթացության մեջ, հետո հանդիպում է հայ գործընկերոջ հետ: Ի՞նչ խնդիրներ են քննարկվել:

- Գիտեք, հանդիպումն ինքնին արդեն կարևոր էր: Կարևոր էր այն իմաստով, որ վերջին անգամ հանդիպել էինք կարծեմ Վարշավայում: ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ կազմակերպվել էր հանդիպում եռանախագահների և երկու ԱԳ նախարարների միջև, դա հուլիս ամսին էր, և հինգ ամիս է արդեն ինչ հանդիպում տեղի չէր ունեցել: Եվ այդպիսի հանդիպման կազմակերպումն ինքնին կարևոր էր: Ի՞նչ կարող է ընդհանրապես քննարկվել այդ կարգի հանդիպումներում:

Այդ մասին ոչ թե Արդբեջանի արտգործանախարարի կամ խոսնակների ելույթներից պետք է դատեք, այլ պետք է ուշադրություն դարձնեք այն հայտարարության վրա, որն արել են եռանախագահող երկրները:

Այդտեղ հստակորեն նշված են բոլոր այն խնդիրները, որոնք եռանախագահները ցանկանում են քննարկել կողմերի հետ կամ մտադիր են բարձրացնել կողմերի հետ: Դա է հիմնականը, ինչ կարող էր քննարկվել այդ կարգի հանդիպումներում:

Այն ինչ ասում է Ադրբեջանի նախարարը, դա իր գործն է, բայց նայեք, թե ինչ է ասում Հայաստանի արտգործնախարարն իր ելույթում, և ինչ են ասում եռանախագահները: Այսինքն` մենք ինչ ենք ասում և ինչ են ասում եռանախագահող երկրները. ասում են, որ իրենք խստորեն դատապարտում են ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Ո՞ւմ է ուղղված դա: Պարզ է, թե ում է ուղղված: Մենք միշտ հանձնառու ենք ուժի չկիրառմանը և ուժի սպառնալիքի չկիրառմանը: Ադրբեջանն է, որ ամեն կերպ խուսափում է դրան հղում կատարել, և գնաց ոչ միայն սպառնալիքի, արդեն ոչ միայն ուժի կիրառմանը, այլև գնաց խաղաղության դեմ հանցագործության։ Այսպես կարող ենք ասել, որովհետև ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիա իրականացրեց, որի ընթացքում կատարվեցին զարհուրելի բարբարոսություններ: Եռանախագահներն իրենց հայտարարության մեջ խստորեն դատապարտում են բարբարոսությունները, որոնք կատարվել են ապրիլի սկզբին:

-Բայց չէին նշում, թե ովքեր են կատարել…

- Դե գիտեք ինչ, կարծում եմ նրանք, ովքեր զբաղվում են այս հարցով, լավ Էլ պատկերացնում են, լավ էլ գիտեն, թե ում մասին է խոսքը: Եռանախագահները միջնորդներ են, մենք էլ կցանկանայինք, որ հասցեական լինեին, իհարկե, դա ճիշտ է, բայց եռանախագահները միջնորդներ են և պետք է փորձեն դիվանագիտական լեզվով արահայտվել։ Դիվանագիտական լեզուն էլ շատ հստակ մատնանշում էր այն, ինչի մասին խոսում ենք:

- Համենայնդեպս, Շտայնմայերը խոսեց այդ մասին…

- Այո, Շտայնմայերն ասաց` ես չեմ ուզում մատնանշել, բայց պարզ է, թե ով է: Այսինքն, այստեղ հստակ է:

Ինչի՞ մասին էին խոսում եռանախագահները. որ պետք է անխտիր հանձնառու լինել և կատարել 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերը: Իսկ ո՞վ է հրաժարվում դրանից: Ադրբեջանն է հրաժարվում, հայտնի չէ՞: Այսինքն, իրենք պետք է ասեին` թող Ադրբեջա՞նը կատարի: Դրա մասին էլ են նշել։ Ես բացեմ որոշ փակագծեր. ոչ այս հրապարակավ հայտարարության մեջ, բայց համանախագահները նամակներ էին ուղարկել Նյու Յորք և Վիեննա, ես մեկ անգամ դրա մասին արդեն ասել էի, որտեղ, ի պատասխան Ադրբեջանի փորձերին հարցականի տակ դնել այս եռակողմ անժամկետ համաձայնագրերի ուժի մեջ գտնվելը, եռանախագահող երկրներն ասեցին՝ ոչ, այս համաձայնագրերը ուժի մեջ են և պետք է անխտիր դրանք կատարվեն: Այս անգամ ևս մեկ անգամ, ինչպես ասում են, մատնանշեցին:

Եռանախագահները խոսեցին նաև երեք սզբունքների մասին, որոնց հղում կատարելուց անգամ խուսափում է ո՞վ՝ Ադրբեջանը, ոչ թե մենք: Դուք գիտեք, որ մեր Հանրապետության Նախագահը բազմիցս ընդգծել է, որ այո, երեք սկզբունքները, հայտնի սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, այս սկզբունքները հիմնախնդրի կարգավորման հիմքում են:

Ադրբեջանը փորձում է ոչ միայն անտեսել, այլև որևէ ձևով հղում չկատարել այս երեք սկզբունքներին: Ոչ միայն այդ սկզբունքներին: Գիտեք, քանի անգամ է եղել, որ ադրբեջանցիները հրաժարվել են որևէ հիշատակում կատարել, որևէ հղում կատարել համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հինգ հայտարարություններին: Իսկ դրանք այն հիմնական, հիմնարար փաստաթղթերն են, որոնք վերաբերում են խնդրի խաղաղ կարգավորմանը:

Այս անգամ եռանախագահները նաև ընդգծեցին այն տարրերը, որոնք ընդգրկված են հենց Լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Լոս Կաբոսի, Դովիլի, Էնիսկիլենի հայտարարություններում որպես մեկ անբաժանելի ամբողջություն և որպես հիմնախնդրի կարգավորման հիմք: Ո՞ւմ է սա ուղղված: Հայաստանի՞ն: Իմ ելույթի մեջ էլ էի ես դրա մասին խոսում: Ո՞ւմ են ուղղված մնացած այդ կոչերը: Իմ ելույթի մեջ էլ ես նորից ասում էի, որ պետք է բացառվի ուժի կիրառումը, որովհետև ինքնորոշման սկզբունքի դեմ ուժի կիրառումն է ստեղծել այս հակամարտությունը: Եվ առաջին հերթին սրանով պետք է զբաղվել, պետք է բացառվի սա, պետք է անշեղորեն կատարվեն Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել կարգավորման գործընթացում: Նույնն ասեցին եռանախագահները:

Պարոն նախարար, երկու հարց: Փաստորեն երկու երկրների արտգործնախարարները հանդիպում են, և այնպիսի տպավորություն է, որ դեռ չկա համապատասխան դիվանագիտական մթնոլորտ, որպեսզի երկու նախագահները հանդիպեն, կամ դրա անհրաժեշտությունը չի առաջանում: Արդյո՞ք հնարավոր եք համարում մոտ հեռանկարում երկու երկրների նախագահների հանդիպումը, ինչի մասին խոսում էին կամ ցանկություն էին հայտնում եռանախագահ երկրները, նրանց դեսպանները: Եվ երկրորդը, այս ընթացքում՝ 23-րդ նստաշրջանին, կարծեք, լեզվաբանական, տերմինաբանական մի անպատեհ մթնոլորտ էր ստեղծվել հակամարտությունների մասին խոսելիս: Օրինակ, պետքարտուղար Ջոն Քերին վրիպում թույլ տվեց իր ելույթում՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի՝ որպես հակամարտության կողմերի մասին: Նորվեգական պատվիրակությունը, բրիտանական պատվիրակությունը, որը գիտենք, անընդհատ ասում է «conflict in Azerbaijan»: Այսպիսի տերմինաբանական սայթաքումների, սխալների մասով, վստահ եմ, որ մեր արտգործնախարարության համապատասխան օղակներն աշխատում են: Որևէ փոփոխության ակնկալիք կամ արդյունք կա՞, թե՞ ոչ:

- Դուք ճիշտ բնութագրեցիք՝ վրիպումներ, սայթաքումներ կարող են լինել, և լավ է, որ չլինեն, բայց արտգործնախարարներն էլ, դիվանագետներն էլ հրեշտակներ չեն. որևէ մեկը կարող է վրիպումներ էլ թույլ տալ, սայթաքում էլ։ Բայց դուք նայեք այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են, որոնք հենց երեկ ընդունվեցին երեք արտգործնախարարների կողմից, որտեղ որևէ այդպիսի ոչ միայն վրիպում կամ սայթաքում չկա, այլ հստակ ամեն ինչի մասին ասված է այն ձևով, ինչպես որ եռանախագահների դիրքորոշումն է: Դա պետք է ընդունել որպես հիմք:

Եվ երկրորդը, Դուք ասում էիք արդյոք հնարավո՞ր է ակնկալել նախագահների մակարդակով հանդիպում։ Բացառված չէ, բայց այդ կարգի հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ նախապատրաստվեն: Որովհետև եթե մեր հարևան երկրից հենց Համբուրգից առաջ հնչում են հայտարարություններ, որ միջազգային իրավունքը ոչինչ է, ուժն է ամենակարևորը, սրանք արդեն վրիպումներ կամ սայթաքումներ չեն։ Չէի ցանկանա ավելի կոպիտ խոսք օգտագործել, բայց սրանք առավել կոպիտ խոսքերի կարիք ունեն։ Ու ոչ միայն իմ կարծիքով, այլ նաև իմ գործընկերների, որոնց հետ ես հնարավորություն ունեցա հանդիպել այս ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում։ Նրանք նույն կարծիքն ունեին: Այսպիսի հայտարարություններ լսել 21-րդ դարում որևէ երկրի ղեկավարության կողմից, սա արդեն լուրջ ինչ-որ գործընթաց է, որը ցույց է տալիս, որ իրականությունից լրիվ կտրվել են այդ մարդիկ:

Հասկանում եք, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման տրամաբանությունը, որն առաջարկում են եռանախագահող երկրները, և այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է ադրբեջանական կողմը, որևէ ձևով չեն համընկնում, այլ հակասում են իրար, և ինչքան գնում, այնքան ավելի են հակասում:

Տեսեք, ադրբեջանական պատվիրակության երեկվա այդ նույն ելույթը, հասկանում եք, մեկ բան են ասում եռանախագահող երկրները, և դա մեկ երկիր չի ասում, սա երեք երկիր չեն ասում, որովհետև եռանախագահող երկրներն ունեն մանդատ ԵԱՀԿ բոլոր 57 երկրներից, ուստի, համապատասխանաբար, իրենք խոսում են միջազգային հանրության անունից, և մեկ լեզվով: Ու դրան ի պատասխան` ադրբեջանական կողմից ամեն անգամ հնչում են նոր սպառնալիքներ, և, հայտարարելով, որ միջազգային իրավունքը չի գործում, որ այս կամ այն պետք է անենք... իրենք իրենց փակուղու մեջ են դնում:

Չե՞ք նկատել, որ քանի որ Բաքուն որևէ մեկի կողմից չի գտնում այս շրջանակներում որևէ տեսակի ըմբռնում, իրենք փորձում են ինչ-որ այլ մոլորակներ գնալ` փնտրելու, թե ով կարող է սայթաքումներով կամ վրիպումներով իրենց ջրաղացին ջուր լցնել, որպեսզի ասեն, թե` տեսա՞ք՝ այլ դիրքորոշում էլ կա: Իսկ դիրքորոշումն այն է, ինչը երեկ ասվեց համանախագահ երկրների հայտարարության մեջ:

-Մեկ ճշտող հարց․ եղել են դեպքեր, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությանը միացել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, օրինակ՝ Հելսինկիում (2008թ․), որտեղ եղավ հինգ նախարարների հայտարարությունը։ Արդյո՞ք առաջարկ եղել է մեր կողմին և ադրբեջանցիներին, որպեսզի միանանք այդ հայտարարությանը, և եթե այո, ընդունվե՞լ է այն, թե՞ ոչ։

- Ինչպե՞ս եք կարծում, արդյոք կարո՞ղ էր Ադրբեջանը միանալ այն հայտարարությանը, որը երեկ արեցին եռանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները։ Ոչ։

Մենք կարող էինք միանալ։ Եվ այն, ինչ այսօր ասացի ձեզ, նշանակում է, որ մենք, այո, կարող էինք միանալ դրան, սակայն այդպիսով կստացվեր 3+1 ձևաչափով հայտարարություն։ Սա է հարցը։ Եվ դա է պատճառը, որ շատ երկար ժամանակ է, որ Ադրբեջանի մոտեցումներն ու դիրքորոշումները բառիս բուն իմաստով հակասում են այն դիրքորոշմանը, որն ունեն միջազգային հանրությունը և եռանախագահող երկրները։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է հուսահատվել, կամ ասել, որ անհնար է որևէ բան անել։ Միշտ պետք է տրամադրվել՝ շարունակելու բանակցային գործընթացը, քանի որ այն այլընտրանք չունի, և Հայաստանը եռանախագահող երկրների հետ միասին շարունակելու է համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն այն հիմքի վրա, որն առաջարկում է միջազային հանրությունը, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, այն երեք սկզբունքների, որոնց մասին խոսում են համանախագահ երկրները: Եվ, իհարկե, պարզ է, թե, ըստ եռանախագահների ինչն է ընկած հիմքում, որն է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ և վերջնական կարգավիճակը, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով: Սա է ընկած այդ հիմնախնդրի կարգավորման հիմքում: Երբ որ ադրբեջանցիները վերադառնան կառուցողական դաշտ, այդ ժամանակ, իհարկե, հնարավոր կլինի շարժվել դեպի կարգավորում:

- Այսօր Լավրովը խոսել է դիտորդական թիմի մեծացման մասին՝ ակնարկելով, որ կան տարաձայնություններ թե որտեղ նրանք պետք է տեղակայվեն։ Նրա խոսքով, Ռուսաստանը կողմնակից է, որ նրանք լինեն հենց շփման գծում, կխնդրեի, եթե հնարավոր է, բացել փակագծերը, և սրանից ելնելով, արդյո՞ք ինչ-որ փոփոխություն կա միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարի շուրջ։

-․ Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, թե` ոչ, որևէ հարցով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել՝ թե միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ, թե Կասպշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ, և շարունակում է պնդել դրա վրա։

Երեկվա հայտարարության մեջ եռանախագահները ոչ միայն ընդգծեցին «Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները», այլև հստակ նշեցին, որ պետք է առաջընթաց գրանցել մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության հարցում։ Հստակ ասվեց դրա մասին։

Երկրորդը․ հստակ նշվեց, որ պետք է վերացվեն խոչընդոտներն այն ճանապարհին, որը տանում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը։ Ինչի՞ մասին է գնում խոսքը։ Գիտեք, եթե թիվը մի քանի հոգով ավելացվի, դա շատ բան չի փոխելու։

Կան կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ ոչ թե 5, 10 կամ 20 հոգու մասին է խոսքը, այլ մի քանի հարյուր հոգի է ավելացվել, և դա էլ շատ բան չի փոխել։ Բայց շատ կարևոր է, որ ինչ-որ խորհրդանշական, սիմվոլիկ մի քայլ արվի, որ երևա, որ` այո, շարժվում ենք առաջ, որ պետք է ավելացվի այդ դիտորդական առաքելության անդամների քանակը, որակը, արդյունավետությունը։

Ադրբեջանն ընդհանրապես ի սկզբանե դեմ էր։ Այժմ էլ ասում է՝ եկեք ավելացնենք մի քանի հոգով, խոսքը 7 հոգու մասին է, բայց եկեք նրանց չտեղակայենք շփման գծում, չտեղակայենք տարածաշրջանում, այլ ուղարկենք Բաքու, Թբիլիսի, Երևան, թող այնտեղ նստեն, և հետո թույլտվություն հարցնեն Ադրբեջանից, թե երբ գան, կամ չգան այնտեղ։

Եվ ինչո՞ւմն է կայանալու այդ դիտորդական առաքելության արդյունավետությունը։ Բացի դրանից կան այլ խոչընդոտներ։ Մինչ այսօր բազմաթիվ հանձնաժողովների նիստեր են եղել ԵԱՀԿ շրջանակներում, այդ թվում՝ ֆինանսական, որոնց ընթացքում միայն Ադրբեջանը վետո է կիրառել, այսինքն` խոչընդոտել է, որ ֆինանսավորումը տրամադրվի, և այդ թիմն ընդլայնվի և հնարավորություն ունենա ավելի արդյունավետ ձևով աշխատել: Սրա մասին է խոսքը:

Ես տեղյալ չեմ, թե Լավրովն այսօրվա ասուլիսի ժամանակ ինչ է ասել, բայց կարծում եմ, որ նույն բանը, քանի որ հենց սրա մասին է խոսքը։

Իսկ մեխանիզմի վերաբերյալ Բաքուն ասում է, որ դա ընդհանրապես պետք չէ՝ «ինչի՞ համար է դա պետք, մենք կարող ենք մեխանիզմ ստեղծել, երբ կարգավորումը կլինի»։ Երբ կարգավորումը լինի, ի՞նչ միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին կարող է խոսք լինել։ Իրենք, փաստորեն, կրկին իրենց դնում են փակուղու մեջ։ Ամբողջ աշխարհը մի բան է խոսում, իրենք այլ բան հասկանում. ծուռ հայելիների թագավորությունում են ապրում։ Մյուսներին էլ փորձում են պարտադրել իրենց տեսակետները։ Սա է հարցը։

Բայց եռանախագահները չեն հուսահատվում, և Հայաստանն էլ չի հուսահատվում։ Եռանախագահների հետ շարունակելու ենք ջանքերը։ Առաջին հերթին ինչի՞ մասին այսօր կարող է խոսք գնալ. դա Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է և, ամենակարևորը՝ անվերապահ հանձնառությունը 1994-1995թթ․ զինադադարի համաձայնագրերի կատարման, բացառապես խաղաղ կարգավորման և, իհարկե, այս մեխանիզմի ստեղծման նկատմամբ: Դա կարող է լինել ոչ միայն հետաքննության, այլև զսպման մեխանիզմ, մի բան, որը կսահմանափակի լարվածությունը տարածաշրջանում և ավելի բարենպաստ մթնոլորտ կստեղծի բանակցային գործընթացում։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:20 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍ«Աուդի»-ն 9 տարով է մեծ Ադրբեջանից, «Մերսեդես Բենց»-ը՝ 2 տարով. Էդուարդ Շարմազանով
11:09 05/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՓոխնախարար. Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների համար
16:48 02/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայկական կողմն ունի նախահարձակին ուժով սանձելու և՛ համարձակություն, և՛ հնարավորություններ
10:53 02/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՇարմազանովն ինքնագոլ է համարում Ալիևի հայտարարությունը, թե իր հայրն Ադրբեջանի հիմնադիրն է
15:42 01/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ–ում հիանալի հիշում են խնդիրը Արցախի ֆիզիկական ոչնչացմամբ «լուծելու» Ադրբեջանի փորձը. Դավիթ Բաբայան. News.am
17:48 30/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԲաքվի երազանքը, որ Թուրքիան մասնակցի ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, երբեք չի իրականանա. Շավարշ Քոչարյան
15:53 30/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀՀ նախագահի խոսնակ․ Ղարաբաղի անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող. Azatutyun.am
16:55 25/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՆԱՏՕ-ն ԼՂՀ հակամարտության կարգավորմանը որևէ մասնակցություն չունի
15:14 23/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՇփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է
14:36 23/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՇավարշ Քոչարյանը ԼՂ հարցում ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխությունները հավանական չի համարում

Արխիվ

[]