ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապացույց չկա, որ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող Արարատ Նիկողոսյանը թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել. Լիպարիտ Սիմոնյան 12/09/2016 15:13 | Քրեական խրոնիկոն
Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նյութերում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ դեպքի ժամանակ Արարատ Նիկողոսյանը կամ որևէ մեկը եղել է թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին լրատվամիջոցների հետ հանդիպմանը տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը և նրա ներկայացուցիչ՝ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտարարել էին, որ դատատոքսիկաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ գործով անցնող մեղադրյալները եղել են թմրանյութի ազդեցության տակ, ավելին, գտնվելով կալանավայրում նրանք շարունակում են օգտագործել թմրանյութեր:
Այդ մասին, ըստ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի, վկայում են դատարանի որոշմամբ մեղադրյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, ինչն էլ պատճառ է հանդիսացել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով գործ հարուցելու:
Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի պնդմամբ՝ քրեական գործում առկա գաղտնալսման ձայնագրություններում առկա չէ Արարատ Նիկողոսյանի կողմից խոսակցություն, զրույց, որը կվերաբերվի դեպքի հանգամանքներին:
Բացի այդ, տուժողի իրավահաջորդի կողմից մամլո ասուլիսի ժամանակ հայտնած այն տվյալը, թե գաղտնալսման ձայնագրության մեջ առկա է «մեղադրյալ Արարատ Նիկողոսյանի խոսակցությունն ընկերուհու հետ, երբ նա ասում է` բա խփել եմ, ինչ պիտի անեի, իսկ մեկ այլ խոսակցությամբ՝ Արարատ Նիկողոսյանը խոսելով գործով վկա Մարիամ Գրիգորյանի հետ ասում է` դատաքննությամբ դեռ կապացուցվի, թե ով է հիմնական հարվածողը, միգուցե՞ Յուրին է» այս կապակցությամբ Լիպարիտ Սիմոնյանը անհրաժեշտ համարեց, որ կողմը լավ ծանոթանալ քրեական գործի նյութերին:
Ըստ պաշտպանի՝ Արարատ Նիկողոսյանին վերագրվող ձայնագրություններում նման բովանդակությամբ խոսակցություն առկա չէ, Ա. Նիկողոսյանը ձայնագրության մեջ դեպքի վերաբերյալ որևէ հանգամանք չի նշել, «Յուրի» անունը երբևէ չի հիշատակել:
Նշենք, որ Յուրի ասելով՝ նկատի ունեն քրեական գործով մեղադրյալ Յուրի Հակոբյանին:
Լիպարիտ Սիմոնյանի խոսքով՝ նման խոսակցություն կա դեպքի հետ առնչություն չունեցող մեկ այլ անձի վերագրվող ձայնագրության մեջ, ով չունի մեղադրյալի և վկայի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ, իսկ նրա ասածներից պարզ չէ, թե «միգուցե՞ Յուրին է» արտահայտությունը ում է վերաբերում:
Մեզ հետ զրույցում Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ իր պաշտպանյալ Արարատ Նիկողոսյանը դեպքի հետ կապված ցուցմունքներ է տվել՝ մանրամասն նկարագրել է դեպքը և բացառել է այդ թվում Յուրա Հակոբյանի մասնակցությունը դեպքին և ընդհանրապես դեպքի վայրում գտնվելու հանգամանքը:
Ավելին, ըստ պաշտպանի՝ քրեական գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Արարատ Նիկողոսյանը պարբերաբար կամ գեթ մեկ անգամ կալանավայրում կամ ազատության մեջ գտնվելու ժամանակ թմրամիջոց է օգտագործել:
Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից լրագրողին հայտնած մտքին, որ իր պաշտպանյալը գուցե կանեփ է կերել, ապա Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ Նիկողոսյանը կարող էր դեպքից ամիսներ առաջ կանեփ կերած լիներ, իսկ փորձագետի կողմից դրա պարունակությունը նրա մեզի փորձանմուշում հայտնաբերելու վերաբերյալ, վերջինս նշել է, որ դեպքից 2 ամսվա վաղեմության մասին է խոսքը գնում:
Ուստիև, ըստ պաշտպանի՝ այն որևէ կապ չունի ոչ դեպքի օրերի և ոչ էլ կալանավայրում գտնված ժամանակահատվածի հետ:
Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԴԱՀԿ ծառայության աշխատակից Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին և Արթուր Զաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով:
Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել