Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

ԱՄՆ դեսպանը ներկայացրել է մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ 12/09/2016   17:41  |  ԼՐԱՀՈՍ

Դեսպան Ռիչարդ Միլսի նկատառումները՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ 

1948թ. այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը՝ շրջադարձային փաստաթուղթ, որտեղ առաջին անգամ առանձնացվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից: Չնայած հռչակագրի ստորագրմանը հաջորդած 68 տարիների ընթացքում արձանագրված հսկայական առաջընթացին, դեռևս շատ անելիք կա, քանի որ աշխարհի շատ քաղաքացիների դեռևս մերժվում են այն հիմնարար ազատությունները, որ առաջ են քաշված այս ոգեշնչող փաստաթղթում: Հռչակագրում առաջ քաշված իրավունքների ու ազատությունների համընդհանուր ճանաչումն ու կիրառումը Միացյալ Նահանգների համար շարունակում է մնալ որպես մի նպատակ, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում ամեն օր: Ամեն տարի, դեկտեմբերի 10-ին, տոնելով Մարդու իրավունքների միջազգային օրը, միջազգային հանրությունը հնարավորություն է ունենում լրջորեն ու ազնվորեն դիտարկել առաջընթացն ու առկա մարտահրավերները, վերահաստատել հասարակության  բոլոր անդամների համար հավասար անօտարելի իրավունքների պաշտպանության հանձնառությունը և կրկնապատկել ջանքերն ուղղված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով նախատեսված  առավել կատարյալ աշխարհի կայացմանը, որտեղ ցանկացած բանական էակ ապրում է ազատ ու արժանապատիվ կերպով: 

Մարդու իրավունքների խթանումը ԱՄՆ կառավարության արտաքին քաղաքականության առանցքային տարրերից է, և մենք ամեն օր աշխատում ենք առաջ մղել հիմնարար իրավունքներն ու ազատությունները բոլորի համար: Ամեն տեղ մենք այդ նպատակին միտված քաղաքացիների, ակտիվիստների, պետությունների կողքին ենք: Մենք նաև դիտարկում ենք մարդու իրավունքներին ուղղված գործելակերպերն ամբողջ աշխարհում, և ԱՄՆ պետքարտուղարությունը ՝ ԱՄՆ  կոնգրեսի պահանջով, ամեն տարի պատրաստում է զեկույց ՄԱԿ-ի անդամ և ԱՄՆ աջակցություն ստացող երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: 

Այսօր, երբ մենք նշում ենք Մարդու իրավունքների միջազգային օրը, կուզենայի անդրադարձ կատարել մարդու իրավունքների իրավիճակին Հայաստանում: Նախ, ուզում եմ գովեստով արտահայտվել այս հարցում Հայաստանի կառավարության ունեցած առաջընթացի մասին: Հայաստանը կարող է հպարտանալ իր ակտիվ քաղաքացիական հասարակությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. սա կայացած իրողություն է Հայաստանում, ինչը, ցավոք, բացակայում է Հայաստանի հարևան երկրներից շատերում: Ես ուզում եմ առանձնակի ողջունել Հայաստանի կառավարության ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության մեծացումը: Օրինակ՝ Պաշտպանության նախարարության նորաստեղծ Մարդու իրավունքների ու բարեվարքության կենտրոնը քաղաքացիական հասարակությանը ներգրավել է զինված ուժերում մարդու իրավունքների, էթիկայի, բարեվարքության ու կոռուպցիայի դեմ  պայքարին միտված աշխատանքներում: Քննչական կոմիտեն ընտանեկան բռնությանն ուղղված հարցերում համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ և իրականացրել է լուրջ ներքին ուսումնասիրություն, որի միջոցով ապահովվում են ընտանեկան բռնության դեպքերի ու իրավապահների կողմից այդ գործերի վարման վերաբերյալ անչափ անհրաժեշտ տվյալները: Երրորդն ուզում եմ նշել այն անգնահատելի  աշխատանքը, որ կատարում է  Մարդկանց թրաֆիքինգի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը թրաֆիկինգի կրճատման նպատակով հաջողությամբ մեկտեղում է քաղաքացիական հասարակության, կառավարության ու  իրավապահ կառույցների ջանքերը: Այս ջանքերն ուղղակիորեն հագեցրել են նրան, որ ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա գնահատումներում Հայաստանն արդեն 4 տարի անընդմեջ տեղ է գտնում 1-ին խմբի երկրների շարքում, ինչն ուշագրավ ձեռքբերում է: 




Որպես Հայաստանի բարեկամ կուզենայի խրախուսել Հայաստանի կառավարությանը կրկնապատկել ջանքերը մարդու իրավունքներին առնչվող այն հարցերում, որոնք շարունակում են խորապես մտահոգել տարբեր մարդկանց Հայաստանում (ում հետ ես առիթ եմ ունենում խոսել), իրավապաշտպան կազմակերպություններին և ԱՄՆ կառավարությանը և որոնք մանրամասնորեն ներկայացվում են Մարդու իրավունքների մասին մեր ամենամյա զեկույցի հայաստանյան բաժնում: Այստեղ ես կուզենայի հատկապես առանձնացնել մեր մտահոգությունները Հայաստանի իրավական համակարգում նախնական կալանքի կիրառման ու ընտանեկան բռնության դեմ պայքարի մասով: 

Նախնական կալանք. Իրավունքի գերակայության ու դատաիրավական համակարգի ամրապնդման հարցում անկախացումից ի վեր Հայաստանը նշանակալի քայլեր է ձեռնարկել, սակայն նախնական կալանքի կիրառման հարցը շարունակում է մնալ մտահոգիչ: Դատաիրավական գործընթացում նախնական կալանքը կարևոր նշանակություն ունի, բայց ժողովրդավարական հասարակարգում այն պետք է ավելի շատ կիրառվի որպես բացառություն և ոչ որպես կանոն և միայն որպես ծայրահեղ միջոց այն դեպքերում, երբ կիրառելի կամ նպատակահարմար չեն խափանման մյուս այլընտրանքները, որոնք կկանխեն մեղադրյալի փախուստը, վերջինս կողմից այլոց վնաս պատճառելը և քննության ընթացքին խոչընդոտելը: Նախնական կալանքը չպետք է կիրառվի որպես պատժիչ գործիք, որով քաղաքացիներին թույլ չի տրվի իրացնել խոսքի ու հավաքների իրենց ազատությունը: Նախնական կալանքի մասին ցանկացած որոշում պետք է լինի ամբողջովին թափանցիկ, և բոլոր որոշումները պետք է ամուր իրավական հիմնավորումներ ունենան, ինչպես պահանջվում է միջազգային չափանիշներով, և դա հատկապես կարևորվում է քաղաքական առումով զգայուն գործերի դեպքում կամ այն ժամանակ, երբ կալանքի մասին որոշմամբ երկար ժամկետով անազատության մեջ են հայտնվում կառավարության ընդդիմադիրները կամ քաղաքացիական ակտիվիստները: Կալանքի բոլոր դեպքերում կառավարությունը պարտավոր է հոգ տանել այդ անձանց մարդու իրավունքների պաշտպանության համար: Այն պարագայում, երբ նախնական կալանքի կիրառումն արդարացված է, մենք իշխանությունների ուշադրությունը կուզեինք հրավիրել մարդասիրական հետևանքներին և ընտանիքի անդամների ու փաստաբանների հետ ստանդարտ ընթացակարգային պահանջների հիման վրա տեսակցություն պահանջելու ու ստանալու իրավունքի երաշխավորմանը: 

Ընտանեկան բռնություն. 16-օրյա ակտիվության ամենամյա արշավը, որն ավարտվում է այսօր, ակնառու հիշեցում է ընտանեկան բռնության դեմ պայքարի ասպարեզում առկա անելիքների վերաբերյալ: Ուզում եմ գովեստով արտահայտվել այս ուղղությամբ Քննչական կոմիտեի իրականացրած մեծ աշխատանքի վերաբերյալ, սակայն անելիք դեռևս շատ կա՝ ողջ հասարակության կողմից: Կանանց դեմ ուղղված ամուսնական ոտնձգությունների ու բռնությունների մասին դեպքերով հաղորդումներ ոչ միշտ են ներկայացվում՝ պայմանավորված հավելյալ վնաս հասցնելու, բարի անունը արատավորելու, «տուժողին մեղավոր համարելու» վախով, իսկ որոշ դեպքերում նաև ոստիկանության կողմից քայլեր ձեռնարկելու դժկամության կամ այդ հարցում բավարար պատրաստվածություն չունենալու պատճառով: Պետական կառույցները, իրավապահ մարմինները և քաղաքացիական հասարակությունը պետք է համագործակցեն՝ կոտրելու կարծրատիպերը ու առաջընթաց ապահովելու այնպիսի օրենսդրության ձևավորման հարցում, որը լիարժեք պաշտպանություն է ապահովում Հայաստանի տղամարդկանց, կանանց և երեխաների համար: 

Մարդու իրավունքների միջազգային օրն այն պահն է, երբ պետք է անդրադարձ կատարել այն  ձեռքերումներին, որոնցով ամրապնդվել է հարգանքը մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Հայաստանում, Միացյալ Նահանգներում և աշխարհում այլուր: Սա նաև այն պահն է, երբ պետությունները և անհատները պետք է վերահաստատեն իրենց հանձնառությունը երկրում երաշխավորելու մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը և ընդունեն, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կենսագործման ճանապարհին դեռ անելիքներ կան, լինի դա Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում: ԱՄՆ դեսպանությունը կշարունակի աշխատել հայաստանյան իր գործընկերների, քաղաքացիական հասարակության ու կառավարության հետ Մարդու իրավունքների  մասին մեր ամենամյա զեկույցում ներկայացված մտահոգիչ հարցերի շուրջ՝ ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարական արժեքները, որոնց հետամուտ են մեր երկու հզոր երկրները:

Լուսանկարը՝ Ֆոտոլուր-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:13 17/10/2016  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին
09:16 03/09/2016  |  ՄամուլԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը առողջական խնդիրներով շտապ տեղափոխվել է ԱՄՆ. «Ժողովուրդ»
17:10 14/12/2015  |  ԼՐԱՀՈՍՀատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ
19:16 19/08/2015  |  ԼՐԱՀՈՍՀուսով եմ, որ Հայաստանը կշարունակի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը. Ռիչարդ Միլս
17:44 15/04/2015  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
18:59 04/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին
18:11 02/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Օմբուդսմենն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին
18:07 02/03/2015  |  ԼՐԱՀՈՍՍԴ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին
17:09 27/02/2015  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
16:35 25/02/2015  |  ԼՐԱՀՈՍՎլադիմիր Գասպարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Արխիվ

[]