Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգ Մանուկյանին ուժ են տվել թիկունքում գտնվողները 12/09/2016   11:33  |  Ղարաբաղյան հակամարտություն

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Գևորգ Մանուկյանին և նրա սխրանքի պատմությունը։ Նա պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիության մեդալով» և ԼՂՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի Գևորգը Շիրակի մարզի Հոռոմ գյուղից է։ Ընդամենը 20 տարեկան է։ Սովորում է Երևանի պետական համալսարանում, իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։ Ասում է նպատակ ունի լավ ուսում ստանալ, մասնագիտանալ իր ընտրած ոլորտում ու հետագայում լինել լավ մասնագետ և աշխատել։

Խոսակցության սկզբում հարցրի` ի՞նչ երազանքներ ունի, պատասխանեց, թե երազանքներ չունի։

«Ավելի ճիշտ կլինի ասել նպատակներ, քանի որ, ըստ իս, երազանքները չեն կատարվում։ Դրանք այդպես էլ երազանք են մնում։ Ունեմ որոշ նպատակներ, որոնց ամեն կերպ փորձելու եմ հասնել»,- ասում է մեր պատմության նպատակասլաց հերոսը Հարցնում եմ` «ի՞նչ նախասիրություններ ունես, ինչո՞վ ես սիրում զբաղվել», ասում է փոքր ժամանակից սիրողական մակարդակով զբաղվել է «քիք-բոքսինգով»։ Մրցույթների չի մասնակցել։ Նա նաև նշեց, որ սիրում է գիրք կարդալ. «Բանակում՝ ծառայության ընթացքում, ազատ ժամանակ հիմնականում գիրք էի կարդում»:

Խոսք գնաց բանակից. ասում եմ` «մի քիչ պատմիր ապրիլյան այդ քառօրյայի մասին» ու Գևորգը սկսեց հպարտությամբ պատմել. «Դեպքերը սկսվել են ապրիլի մեկի, լույս երկուսի գիշերը։ Ժամը 4-5-ի սահմաններում լսեցինք հակառակորդի հրետակոծության ձայները։ Այդ ժամանակ դիրքի ամբողջ անձնակազմով բարձրացել ենք խրամատ դիտարկում կատարելու։ Արդեն ժամը 5-6-ի հատվածներում դիվերսիոն խումբ էր ներթափանցել մեր գումարտակ։ Մոտ 70 հոգանոց խումբ էր, որը, ճեղքելով առաջնագիծը, հասել էր մինչև մեր գումարտակ։ Այդ ժամանակ մեր անձնակազմով կարողացանք համապատասխան գործողություններով արժանի հակահարված տալ և հետ շպրտել թշնամուն»:

Մանրամասնորեն հիշեց, թե ինչպես է ադրբեջանական կողմը կիրառել օդուժ։ «Նրանց ուղղաթիռը, մոտենալով մեր առաջնագծին, սկսեց հրթիռներ արձակել մեր դիրքերի ուղղությամբ։ Առաջին ուղղաթիռը մի քանի կրակոց արձակելուց հետո արագ հեռացավ։ Հետո հաջորդ ուղղաթիռը, կրկին մոտենալով մեր դիրքերին, կատարեց նույն գործողությունները, որը դեսանտային ուժերով փորձում էր օգնել մեր գումարտակում գտնվող հակառակորդի դիվերսիոն խմբին։ ՄԻ-8 տիպի ուղղաթիռ էր, որի մեջ, մեր տվյալներով, 22 հոգուց ավելի անձնակազմ էր։

Ուղղաթիռում էր նաև նրանց հրամանատարը, ով գնդապետ էր։ Երբ տեսա մոտենալիս, այդ ժամանակ վերցրի իմ զենքը, մարտական վիճակի բերեցի, ընտրեցի հարմար մեկնարկային դիրք և խոցեցի այն»,- շեշտում է 20-ամյա երիտասարդը Ասում եմ` հերոսություն ես արել, ինչպես նաև մեծ վնաս ես պատճառել թշնամուն, ի պատասխան ասածներիս, նա նշում է, որ ինքն իրեն չի առանձնացնում մյուսներից՝ մյուս զինակից ընկերներից, ովքեր թեկուզ չեն արել ինչ-որ աչքի ընկնող մի բան, իհարկե նրանց նույնպես համարում է հերոս։ Գևորգը նաև մատնանշեց յուրաքանչուր զինվորի, ով կանգնում է ու կանգնած է սահմանին և իր ներդրումն ունի երկրի պաշտպանության հարցում։

«Ամեն մի զինվոր, ով կանգնում է խրամատում և թույլ չի տալիս, որ հակառակորդը գա առաջ, դա արդեն համարում եմ հերոսություն։ Ինձ չեմ տարբերում նրանցից։ Յուրաքանչյուր զենք կրող և սահմանին կանգնող զինվոր արդեն հերոս է»,- ասում է մեր պատմության հերոսը և հավելում, եթե նորից զգա, որ հակառակորդը փորձում է վերցնել մեր ձեռքից հայկական հողերը, միանշանակ նորից կգնա դիրքեր, պաշտպանելու հայրենիքը։ Գևորգին հարցրի` արդյոք ունի՞ ընկերներ, ովքեր մինչ այժմ ծառայում են, պատասխանեց. «Ունեմ մարտական ընկերներ, ովքեր ծառայում են, միշտ կապը կա նրանց հետ։ Նրանցից պարբերաբար տեղեկանում եմ, թե ինչ իրադրություն է սահմանին։ Տղաներին մաղթում եմ հանգիստ ծառայություն ու թող ոչ մի անգամ կրակոցի ձայն չլսեն ու ողջ և առողջ հասնեն իրենց ծնողների մոտ։ Դա աﬔնակարևորն է զինվորի համար»: Գևորգի հետ խոսակցությունը եզրափակեցինք այն հարցով, թե իր կարծիքով ինչ ուժ է օգնել նրան պայքարել մինչև վերջ այդ հերոսամարտում։ Նա առանց մտածելու, անմիջապես ասաց. «Ինձ փրկել է իմ թիկունքում եղած ուժը: Երբ զինվորը  կանգնում է սահմանին և հասկանում է, թե ինչ ունի իր թիկունքում, ուժ է ստանում, որ կարողանա ողջ մնալ և կատարել իր առջև դրված խնդիրը։ Թիկունքում գտնվում են ընտանիքը, ընկերները, հարազատները և, իհարկե, հայրենիքը»:

Լիլիթ Դեմուրյան
Լուսանկարը` Գևորգ Պերկուպերկյանի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:28 06/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տիգրան Հախվերդյանը պատրաստ է կրկին կանգնել ծառայակիցների կողքին
17:16 05/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողների վիճակը լավ է. նրանցից մեկին կվիրահատեն. News.am
12:08 03/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակն արդեն լավ է
15:17 28/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տանկիստի կյանքի երեք րոպեները
14:45 25/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երկիրը պաշտպանելը. Արագած Աբրահամյան
16:50 24/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Հայրենիքը պաշտպանելը բոլորիս պարտքն է. Շուլի Հակոբյան
11:31 19/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Արման Ավետիսյանը կատարեց իր պարտքը առանց մեկ վայրկյան վարանելու
13:32 16/11/2016  |  ԼՐԱՀՈՍ«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգը ցանկացավ ապրել ու ապրեց
13:35 03/10/2016  |  ԼՐԱՀՈՍՎիրավորված զինվորն ապաքինվում է և չի ափսոսում իր կատարածի համար
11:16 15/09/2016  |  ԱռողջությունՎիրավոր զինծառայողներին այցելել է արտերկրից ժամանած բժիշկների հերթական խումբը

Արխիվ

[]