ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԱԳՆ-ի հետ շատ մեծ աշխատանք կա անելու». Կարեն Կարապետյան. 168.am 12/09/2016 17:13 | ԼՐԱՀՈՍ
Այսօր Ազգային ժողովում «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումները սկսվեցին մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ դեկտեմբերի 9-ին աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների: Այս մասին տեղեկանում ենք 168.am-ից:
Վարչապետ Կարեն Կարապետյանը չափազանց կարևորեց լսումների օրակարգը: Ըստ նրա` ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել երկրի անվտանգությանը, և ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կորպուսը մեծ ջանքեր պետք է գործադրի տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար, քանի որ դա է մեր զարգացման հիմքը:
«ՀՀ դիվանագիտական կորպուսը պետք է գործուն միջոցառումներ իրականացնի արտերկում ՀՀ-ի` հուսալի գործըներոջ իմիջի ձևավորման համար»,- ասաց Կ.Կարապետյանը` հավելելով, որ նաև գործուն միջոցառումներ պետք է իրականացնել տնտեսական համագործակցության տեսանկյունից հեռանկարային երկրների հետ արտոնյալ պայմանների սահմանման համար` նպաստելով հայկական ապրաքների ազատ մուտքին:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն մշտապես ներգրավված է եղել տարբեր ինտեգրացիոն հարթակներում, իսկ Իրանի հետ մեր ունեցած ընդհանուր սահմանը, մուտքի արտոնագրերի վերացումը, հեշտացնում է փոխգործակցությունը: Նա նշեց, որ տնտեսվարողների համար մեր դեսպանությունները պետք է դառնան հարթակ` ապրանքների առաջմղման, շահերի պաշտպանության համար:
Վարչապետն առանձնացրեց մի քանի գործողություններ.
խորացնել ակտիվ արտաքին քաղաքականությունը՝ օգտագործելով ԵՏՄ անդամակցությունը, ԵՄ-ի հետ նոր ձևաչափի ընձեռած հնարավորությունները,
ապահովել ՀՀ հեղինակության և ճանաչողության բարձրացումը` ներկայացնելով ՀՀ-ում ներդրումններ կատարելու առավելությունները,
նոր շուկաների բացահայտում` նաև օտար ներդրումների ներգրավման ուղղությամբ,
կարևորել ոլորտային աջակցության ծրագրերը,
հստակեցնել ՀՀ-ում տնտեսական դիվանագիտության մասնակիցների շրջանակը և յուրաքանչյուրի դերակատարումը:
«Երկրի փոքրությունը, շուկայի փոքրությունը ցուց է տալիս, որ մենք աշխարհի համար պետք է ընկալելի լինենք և մեր տեղը գտնենք»,- ասաց Կ.Կարապետյանը:
Ըստ նրա` ԱԳՆ-ի հետ շատ մեծ աշխատանք կա անելու, պետք է մշակել գնահատման համակարգ, նաև մեր ներդրումների մասին օրենքներն անգլերենի թարգմանության խնդիր ունեն:
Կ.Կարապետյանը տեղեկացրեց, որ հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ և խնդրել` լինել մեր դեսպանը ու քարոզել, հուշել, թե ինչ անել, որ ավելի բաց ու հասկանալի լինենք մեր պոտենցիալ ներդրողների համար:
Նշենք, որ լսումներին մասնակցում են ՀՀ կառավարության, բիզնեսի ներկայացուցիչներ, Հայստանում գործող դիվանագետներ և այլն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ