ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեծ նշանակություն ենք տալիս մեր ընտանիքների կայունությանը, որտեղ գերիշխում է հարգանքը. Աղվան Հովսեփյան 12/07/2016 19:15 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2016թ.-ի հունվարի 21-ի հրամանով հաստատված Կոմիտեի 2016թ.-ի աշխատանքի ծրագրի համաձայն՝ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ընտանիքի անդամների կողմից կատարված սպանության, ինչպես նաև դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ ՔԿ-ի վարույթում 2015 թվականին քննված քրեական գործերը։ Նման հետազոտություն հանրապետությունում իրականացվել է առաջին անգամ։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր ընտանիքների կայունությանը, խաղաղ ընտանիքների կայունությանը, որտեղ գերիշխում է հարգանքը»,- ասել է ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը և ավելացրել. «Մի բան է, որ հանցագործությունը կատարվում է փողոցում, մեկ այլ բան` ընտանիքում: Կարևոր է ընտանիքի անդամների միջև հարգանքի սկզբունքի պահպանումը: Մեր քննիչները, իրականացնելով նախաքննություն, իրենց առջև խնդիր են դնում նախականխելու այդ գործողությունները»,- ասաց նա` հավելելով, որ քննիչները պետք է կարողանան ոչ միայն ի հայտ բերել փաստերը, այլև՝ բացահայտել նախկինում կատարված դեպքերը ևս:
Քննարկմանը հրավիրվել և մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ.Միլսը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, միջազգային այլ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը, որին հաջորդեց քննարկումը։ Ուումնասիրության արդյունքների համառոտագիրը կցվում է։
Քննարկման արդյունքներով՝ ընտանեկան բռնությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, քրեական գործի առանձնահատկությունները, տուժողի կրկնազոհացման վտանգը հաշվի առնելով քննության ճիշտ մեթոդիկա ընտրելու համար ՀՀ ՔԿ Աղվան Հովսեփյանը ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Նարինե Հովհաննիսյանին և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության քննության ՀԿԳ քննիչ Հրաչիկ Պողոսյանին պարգևատրեց «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով։
Տեղեկություն՝
ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի վերաբերյալ
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2016թ.-ի հունվարի 21-ի հրամանով հաստատված Կոմիտեի 2016թ.-ի աշխատանքի ծրագրի համաձայն՝ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ընտանիքի անդամների կողմից կատարված սպանության, ինչպես նաև՝ դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ ՔԿ-ի վարույթում 2015 թվականին քննված քրեական գործերը։ Նման հետազոտություն հանրապետությունում իրականացվել է առաջին անգամ։
Սպանություն
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2015թ.-ին գրանցվել է ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության և ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16-ը՝ սպանություն. այն կազմում է հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված սպանությունների 17 տոկոսը։
Ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության դեպքերից 6-ը գրանցվել են մարզերում (2-ը՝ Արագածոտնի, 1-ական՝ Կոտայքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում), իսկ 10-ը՝ Երևան քաղաքում (2-ական՝ Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն, Ավան և Նոր Նորք, 1-ական՝ Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում):
Քրեական գործերից 13-ն ուղարկվել են դատարան, որոնցից 6-ը` մեղադրական եզրակացությամբ, իսկ 7-ը՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություններով:
16 մեղադրյալներից 6-ն ունեցել են միջնակարգ կրթություն, 5-ը՝ ոչ լրիվ միջնակարգ՝ ութամյա, 3-ը՝ միջին մասնագիտական, իսկ 2-ը՝ բարձրագույն:
Նրանցից ոչ ոք աշխատանք չի ունեցել: Մեղադրյալներից 2-ը՝ կենսաթոշակառու էին (որոնցից մեկը՝ երկրորդ կարգի հաշմանդամ):
16 մեղադրյալներից 12-ն արական, իսկ 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են: 6-ն իրենց խնամքին ունեցել են անչափահաս երեխաներ: Ոչ ոք նախկինում դատվածություն չի ունեցել:
Քրեական գործերից 8-ով՝ տուժողները հանդիսացել են մեղադրյալների կանայք, 3-ով՝ մանկահասակ երեխաները (որից 1-ը՝ խորթ երեխան), 1-ականով՝ չափահաս որդին, ամուսինը, մայրը, տատիկը, եղբայրը:
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը
2015թ.-ին ընտանիքի անդամի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննվել է 7 քրեական գործ: Այդ քրեական գործերից 6-ն ուղարկվել են դատարան, իսկ 1-ը՝ կասեցվել՝ մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու հիմքով, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նշված դեպքերից 5-ը կատարվել են մարզերում՝ 2-ական Կոտայքի և Արմավիրի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզում, իսկ 2-ը Երևան քաղաքում՝ Շենգավիթ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջաններում:
Ուսումնասիրվող գործերով 7 մեղադրյալներից 5-ն ունեցել են միջնակարգ կրթություն, 1-ը՝ ոչ լրիվ միջնակարգ՝ ութամյա, իսկ 1-ը՝ ուսանող:
7 մեղադրյալներից ոչ ոք աշխատանք չի ունեցել, նրանցից 6-ը՝ արական, իսկ 1-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են, որոնցից ոչ ոք նախկինում դատվածություն չի ունեցել:
Քրեական գործերից 2-ով տուժողները հանդիսացել են մեղադրյալների կանայք, 1-ական դեպքով՝ քույրը, եղբայրը, անչափահաս որդին, հորեղբայրը, հայրը:
Հանցագործությունների շարժառիթը
Նշված քրեական գործերով նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կատարված հանցագործության շարժառիթը, նպաստող հանգամանքները։
Ուսումնասիրությունների համաձայն՝ ընտանիքի անդամների կողմից կատարված վերը նշված ծանր հանցագործությունների շարժառիթները եղել են տարբեր՝ ամուսնական անհավատարմություն, անբարյացկամ փոխհարաբերություններ և դրանցով պայմանավորված ամուսնալուծությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրներ, նյութական շահ, սոցիալական ծանր պայմաններ։ 7 դեպքում նշված արարքները կատարվել են անմեղսունակության, սահմանափակ մեղսունակության վիճակում կամ հոգեկան խանգարման ազդեցության հետևանքով և մեղադրյալների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:
Խնդրահարույց հարցեր, առաջարկություններ
- Որպես ընտանեկան բռնությունների կանխարգելիչ միջոց՝ իրավական ակտով պետք է հստակեցվի հոգեկան հիվանդություն ունեցող և ամբուլատոր պայմաններում բուժում ստացող անձանց նկատմամբ վերահսկողությունն ու բուժումը, ինչպես նաև՝ այդ բուժումից հրաժարվելու կամ անհրաժեշտ բժշկական միջամտություններից խուսափելու կամ չիրականացնելու դեպքում հնարավոր իրավական հետևանքները:
- Ընտանեկան ծանր վնասվածքների 7 դեպքերից 3-ը կատարվել են ալկոհոլ օգտագործած անձանց կողմից։ Այդ գործերով մեղադրյալները նախկինում նույնպես դրսևորել են ալկոհոլի չարաշահման ազդեցության տակ իրավախախտ և հակասոցիալական վարքագիծ, ինչից ելնելով՝ նախականխիչ գործողությունների արդյունգում միգուցե հնարավոր լիներ այդ հետևանքներից խուսափել: ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ «յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք. մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Առաջարկվում է օրենքով նախատեսել ազատությունից զրկում՝ .... գինեմոլ անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով», և ամրագրել այդ հասարակական վտանգը կանխելուն ուղղված՝ ալկոհոլ օգտագործած անձանց ազատությունից զրկելու դեպքերն ու կարգը:
- Ընտանեկան ծանր վնասվածքի դեպքերով, մասնավորապես այն դեպքում, երբ տուժողն ու ենթադրյալ հանցագործը բնակվում են նույն հասցեով, այդ հանգամանքը ոչ միայն կարող է հանգեցնել տուժողի կամ վկաների վրա ազդեցություն ունենալուն և, հետևաբար, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա, այլ նաև անհամեմատ ավելացնում է կրկնազոհացման հավանականությունը: Վերը նշված հանգամանքը պետք է նույնպես դառնա խափանման միջոցի տեսակը որոշելու ընթացքում քննարկվող հարցերից մեկը: Խափանման միջոց ընտրելու հարցում կարևորվում է խափանման միջոցի իրատեսականությունն ու ժամանակավրեպ չլինելը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ենթադրյալ հանցագործի փախուստի և/կամ այլ անձանց վրա ազդելու հավանականությանը:
- Ուսումնասիրված 23 քրեական գործից առնվազն 7-ով առկա է եղել կրկնազոհացման ռիսկայնություն։ Հատկապես ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության դեպքում ենթադրյալ հանցագործի և տուժողի համատեղ բնակության պայմաններում անհամեմատ մեծ է վեճերի, բռնությունների կամ անհանդուրժողականության այլ դրսևորումների կրկնման վտանգը, ինչից ելնելով՝ վարույթ իրականացնող մարմինն անհապաղ պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ՝ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ, եթե կալանավորումը խափանման միջոց չի ընտրվել:
- Ծանր հանցագործություններ արձանագրված ընտանիքներում նախկինում ևս եղել են վեճեր, մասնավորապես՝ տուժողների և մեղադրյալների միջև. տուժողները դիմել են իրավապահ մարմիններին, սակայն հետագայում հրաժարվել բողոքից և մասնավոր գանգատի բացակայության հիմքով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին, ինչպես նաև՝ քրեական հետապնդում չիրականացնելու կամ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ: Ուսումնասիրությունները վկայում են, որ ընտանեկան բռնության դեպքերով նյութերը մերժելով կամ քրեական գործի վարույթը կարճելով՝ հնարավոր չէ կանխարգելել ընտանեկան բռնությունը, ինչն անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել և կիրառել այնպիսի արդյունավետ կանխարգելիչ միջոցներ, որոնք ընդունված են միջազգային պրակտիկայում, օրինակ՝ պաշտոնեական նախազգուշացում, պաշտպանական որոշում և այլն: Ինչպես նաև այսօրինակ քրեական գործերով, եթե նախկինում տուժողների և մեղադրյալների միջև ևս ծագել են վեճեր, և տուժողները դիմել են իրավապահ մարմիններին, քննարկել Կոմիտեի նախագահի՝ 2014թ.-ի նոյեմբերի 17-ի «Մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» հրամանի 10-րդ կետի կիրառման անհրաժեշտությունը:
- Ընտանեկան բռնության դեպքերով անհրաժեշտ է ընտանեկան բռնության ենթարկված անձանց և/կամ նրանց մերձավորների նկատմամբ դրսևորել հատուկ վերաբերմունք և նրանց մասնակցությամբ քննությունն իրականացնել այնպիսի չափանիշներով, որոնք պայմանավորված են խոցելի այս խմբի ներկայացուցիչների տարիքային, հոգեբանական և սեռային առանձնահատկություններով:
Ուսումնասիրությունները վկայում են, որ 23 քրեական գործերից որևէ մեկով տուժողը կամ նրա ընտանիքի անդամը սոցիալական աջակցություն չեն ստացել, թեև առանձին գործերով նման անհրաժեշտություն եղել է:
Հաշվի առնելով այսօրինակ հանցագործությւոնների առանձնահատկությունը՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանձնարարել է՝ յուրաքանչյուր դեպքով միջնորդագրեր ուղարկել իրավասու մյուս պետական մարմիններ՝ նախականխիչ և կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու համար, ինչպես նաև՝ սերտ համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ՝ համատեղ նվազագույնի հասցնելու կրկնազոհացման վտանգը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը