ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կալանավորվել է նախկին ոստիկանապետի որդին. «Ժողովուրդ» 12/06/2016 09:03 | Մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գլխին, կարծես, սև ամպեր են կուտակվել:
Լրատվամիջոցը նոյեմբերի 2-ին հայտնել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող դատապարտյալների հետ փաստացի կազմակերպելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Վերջինիս անունը տարիներ առաջ շոշափվել է նաև կոռուպցիոն գործարքներում: Նա թեև որպես վկա է գործով անցել, այնուամենայնիվ, դատապարտյալը, ումից հիմնարկի անձնակազմը գումար էր վերցրել, հաղորդում է տվել նաև Կարապետ Մկրտչյանի դեմ: Այս մասով ևս, մեր տեղեկություններով, ՀՔԾ-ում քննությունը շարունակվում է: Կարապետ Մկրտչյանը Էրեբունու նախկին ոստիկանապետ, ԱԻՆ նախկին փոխնախարար Ավետիք Մկրտչյանի՝ Աղվես Ավոյի որդին է:
Նախկին ոստիկանապետը ևս իր ժամանակին տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվել:
Եվ ահա ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախօրեին հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաև հիշյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով:
Ըստ ՀՔԾ պաշտոնական հաղորդագրության՝ Խաչիկը, կատարելով հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի ակնհայտ անօրինական ցուցումը, նույն քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում թույլատրել է կազմակերպել քաղաքացիներ Ալլայի, Լուիզայի և Դիաննայի տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող 3 դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:
Դրանից հետո Խաչիկը իր կողմից վերը նշված անօրինական արարքը քողարկելու նպատակով «Տեսակցությունների սենյակ կանչվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման» մատյանում մտցրել է իրականությանը չհամապատասխանող գրառում այն մասին, թե, իբր, հիշյալ երեք աղջիկները տեսակցել են մեկ այլ դատապարտյալի:
Թերթին հայտնի է դարձել, որ խոսքը Խաչիկ Խաչատրյանի մասին է, ով նախկինում նույն պաշտոնը զբաղեցրել է «Էրեբունի» ՔԿ հիմնարկում: Նա կատարել է արդեն կալանքի տակ գտնվող Կարապետ Մկրտչյանի հրահանգները: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ երևույթին, Խաչատրյանի նկատմամբ կալանք կիրառելու որոշում չի կայացվի:
Նախկին շատ դատապարտյալներ «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում բացատրեցին, որ անազատության մեջ գտնվող այն անձինք, որոնց համար սահմանված տեսակցությունները սպառվում են, գումարի դիմաց ՔԿ հիմնարկի ղեկավարության համաձայնությամբ մեկ այլ դատապարտյալի կամ կալանավորի անունից, որոնք, որպես կանոն, այցելողներ չեն ունենում, տեսակցության դիմում են ներկայացնում: Այսպիսով՝ այն դատապարտյալը, որն այլևս ամսվա կտրվածքով տեսակցություն ունենալու հնարավորությունից զրկված է լինում, կարողանում է դրանից օգտվել այլ դատապարտյալի դիմումի շնորհիվ:
Եվ, ըստ երևույթին, այս ձևաչափից են օգտվել նաև այն դատապարտյալները, որոնց ՔԿ հիմնարկի պաշտոնատար անձինք մարմնավաճառներ են մատակարարել: Եվ այստեղ ինչ-որ բանում սույն պաշտոնյաները թերացել են: Թերևս, դրա պատճառներից մեկն էլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանգամանքն է:
«Եվ չի բացառվում, որ առաջիկայում այլ անուններ ևս հայտնվեն այս ցուցակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատապարտյալներից ստացված հասույթից շատերն են օգտվում: Արդյո՞ք այս ամենի մասին չի իմացել ԴՀ պետ Արսեն Աֆրիկյանը, և արդյո՞ք վերջինիս թողտվությամբ չի նման ապօրինի գործունեություն ծավալվում ՔԿՀ-ում: Այս հարցերի պատասխաններն Աֆրիկյանից ստանալու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան:
Ի դեպ, անկառավարելի վիճակ է ոչ միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս արտակարգ դեպքեր են տեղի ունել «Արթիկ» ՔԿ հիմնարկում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ այստեղ պատիժ կրող Հովհաննես անունով մի դատապարտյալ, որին գիժ են ասում, ինքնավնասումներ է կատարել: Բանն այն է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ դեպքից օրեր առաջ դատապարտյալը ինչ-որ անձանց 12 մլն դրամ է պարտվել և սահմանված օրը չի կարողացել հավաքել պահանջված գումարը: Օդում կախված տեղեկությունների համաձայն՝ հենց այս հանգամանքն էլ դատապարտյալին նման քայլի է դրդել: Դեպքից հետո դատապարտյալը կարցեր է տեղափոխվել: Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ նա Համալիրի մոտակայքում ծաղկի խանութ ունի:
Մեկ այլ դրվագով «Արթիկ» ՔԿՀ-ում նոյեմբերի 24-ին ծեծկռտուք է տեղի ունեցել: Կիզակետում եղել է արդեն տասը տարի անազատության մեջ գտնվող դատապարտյալ Հարութիկը, ում եղբայրը՝ Լյութոն, վերջերս է ազատ արձակվել նույն քրեակատարողականից:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատապարտյալին այն աստիճան են ծեծել, որ նա անգամ խոսել չի կարողացել: «Արթիկ» ՔԿՀ-ում առաջացած աղմուկը հասել է անգամ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Վերջինս անձամբ այցելել է ՔԿՀ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Մեզ չհաջողվեց պարզել՝ ինչ է բացահայտել ՔԿՎ պետը, սակայն դեռևս չհաստատված տեղեկություններ կան, որ բազմաթիվ նկատողություններ են եղել: Ավելին՝ նշանակվել է ծառայողական քննություն»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ 06.12.16թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից