ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանը վերսկսել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները 12/06/2016 14:07 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովը վերսկսել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և լիագումար նիստի քննարկումների արդյունքում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը:
Ֆինանսների նախարարը նախ հիշեցրեց այն 4 սկզբունքները, որոնք դրված են պետական բյուջեի նախագծի հիմքում:
«Դրանցից առաջինն այն էր, որ մեր բյուջեն պետք է լինի մակրոտնտեսական զարգացումներին համահունչ և իրատեսական: Մենք չենք կարող ներկայացնել մի բյուջե, որը հաշվի չի առնում տնտեսական զարգացումները, աղճատված է տնտեսությունից, դրա համար շատ կարևոր է, որ մենք այս սկզբունքը պահպանենք նոր ծրագրերը քննարկելու և վերջնական ամփոփումը իրականացնելու տեսանկյունից: Երկրորդը մակրոտնտեսական կայունության սկզբունքն է, քանի որ մենք շեշտել ենք, որ պարտքի կայունացման միջոցով մենք գնալու ենք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, ինչը նշանակում է, որ մենք պետք է ծախսերի մասով 2017թ. փոքր-ինչ զուսպ վարքագիծ դրսևորենք, որպեսզի պարտքն ապագա տարիների համար լինի կառավարելի և դուրս չգա վտանգավոր տիրույթ:
Երրորդը հարկային եկամուտների հավաքագրման սկզբունքն է, որտեղ ևս մենք պետք է իրատես լինենք և լրացուցիչ ծանրաբեռնվածություն չդնենք տնտեսավարող սուբյեկտների վրա, քանի որ մեր գլխավոր թիրախը տնտեսական աճն է, իսկ այդ աճն ապահովողը տնտեսավարող սուբյեկտներն են: Չորրորդը մեր ստանձնած պարտավորություններն են, որոնք մենք պետք է շարունակենք կատարել առաջիկա տարիների ընթացքում: Խոսքը սոցիալական, ինչպես նաև միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունների մասին է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացրեց Վարդան Արամյանը:
Նախարարը հավելեց, որ պետական բյուջեի նախագծի ընդհանուր ուրվագծերը գրեթե փոփոխության չեն ենթարկվել:
«Իհարկե, ծախսերի մեջ տողային որոշակի վերաբաշխումներ կատարվել են, բայց ընդհանուր բյուջեն իր շրջանակներով գրեթե պահպանել է իր նախորդ ցուցանիշները: Մենք եկամուտների մասով ծրագրում ենք 1 տրիլիոն 210 միլիարդ դրամի չափով հարկային եկամուտներ, տուրքեր և այլ եկամուտներ: Ծախսերը պահպանվել են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամի շրջանակներում, դեֆիցիտը կկազմի շուրջ 150 միլիարդ 150 միլիոն դրամ: Սակայն պետք է ասեմ, որ որոշակի անվանական ցուցանիշներ են փոփոխվել: Չմոռանանք, որ բյուջեն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում՝ հիմք ընդունելով փոխարժեքները սեպտեմբերի 1-ի դրությամբ: Մենք գիտենք, որ բյուջեի թե եկամտային, թե ծախսային մասում կան արտարժույթներով արտահայտված մուտքեր և ելքեր: Ակնհայտ է, որ փոխարժեքի փոփոխությունը պետք է անդրադառնար նրանց անվանական արժեքի վրա: Սեպտեմբերի 1-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարը կազմում էր 475 դրամ, իսկ նոյեմբերի դրությամբ՝ 474.69 դրամ: Եվրոն էլ արժեզրկվել է՝ 528.9 դրամից դառնալով 522.66 դրամ: Բնականաբար, սա իր արտացոլումը պետք է գտներ թե ծախսերի, թե եկամուտների վրա: Դա հանգեցրել է շուրջ 88 միլիոն դրամով ծախսերի և եկամուտների փոփոխության: Սա եվրոյի փոխարժեքի անկման արդյունքում է եղել»,- պարզաբանեց Վարդան Արամյանը: Նա նշեց, որ ծախսերի մասով ևս որոշակի հոդվածներում փոփոխություններ են կատարվել: Կրթության ոլորտի ծախսերը նվազեցվել են 1 միլիարդ 25 միլիոն դրամով: Ավելացված արժեքի հարկի գերավճարների հետ վերադարձի մասով ծախսերը կրճատվել են 13.1 միլիարդ դրամով, այլ կապիտալ ծախսերը նվազեցվել են 1.1 միլիարդ դրամով, պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերը կրճատվել են 0.3 միլիարդ դրամով:
«Դուք տեղյակ եք, որ մենք այս պահի դրությամբ ավարտել ենք 4 ԾԻԳ-ի օպտիմալացման գործընթացը և արդյունքներն արդեն արտացոլվել են պետական բյուջեի նախագծում: Գազի սակագների փոփոխության արդյունքում մենք 3 միլիարդ դրամով նվազեցրել ենք նաև ընդհանուր պահպանման ծախսերը»,- ներկայացրեց նախարարը:
Վարդան Արամյանը հավելեց, որ 16.1 միլիարդ դրամով ավելացվել են միջազգային կազմակերպություններից վերցված վարկերի սպասարկման ծախսերը, կառավարության պահուստային ֆոնդն է ավելացել, ավելացել են Արփա-Սևան թունելի սպասարկման ծախսերը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից