ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կինը հրաժարվել է բողոքել իրեն ծեծող ամուսնու դեմ, սակայն ՔԿ-ն մեղադրանքից չի հրաժարվել 12/05/2016 19:37 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև կինը նախաքննության ընթացքում հրաժարվել է ամուսնու նկատմամբ նախկինում ներկայացված բողոքից։այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ըստ հաղորդագրության՝ 2016թ. նոյեմբերի 7-ին Սյունիքի մարզի բնակչուհու կողմից հաղորդում է ստացվել առ այն, որ նոյեմբերի 6-ին` ժամը 17-ի սահմաններում իրենց տանը, կենցաղային բնույթի հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ամուսինը բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Բնակչուհու հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ և ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ամուսինները պարբերաբար վիճաբանել են միմիանց հետ, ապրել անհաշտ։ Կենցաղային հարցերի շուրջ հերթական վիճաբանության ժամանակ՝ 2016թ. նոյեմբերի 6-ին, ամուսինը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ՝ հարվածելով նրա գլխին և մարմնի այլ մասերին։
Կնոջ նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա առողջությանը պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասներ։
Ձեռք բերված բավարար ապացույցների հակացությամբ՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2016թ.-ի նոյեմբերի 23-ին կինը դիմում է ներկայացրել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն առ այն, որ բողոք չունի ամուսնու նկատմամբ, սակայն քննիչը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշուները, ամուսնու նկատմամբ չի դադարեցրել քրեական հետապնդումը։
Այսպես՝ ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներով իրավական դիրքորոշումներ է հայտնել այն մասին, որ. «պետությունը պարտավոր է ոչ միայն իրականացնել օրենքով նախատեսված գործառույթները, այլև ելնել պրակտիկայի արդյունավետ իրականացման պահանջից», «որքան մեծ է հետագայում հանցանքի շարունակման ռիսկը, այնքան մեծ է հավանականությունը, որ հասարակության շահերից ելնելով՝ պետք է շարունակվի քրեական հետապնդումը հանցանք կատարած անձի նկատմամբ, նույնիսկ այն դեպքերում, երբ դիմողները հետ են վերցնում իրենց բողոքները», «շատ դեպքերում նույնիսկ անձնական կամ ընտանեկան բնույթի հարցերին ներպետական իշխանությանմարմինների միջամտությունը կարող է պաշտպանել անձանց կյանքը և առողջությունը, ինչպես նաև կանխարգելելհետագա հանցավոր գործողությունները»:
Բացի այդ, նախաքննության ընթացքում ամուսինն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը ԵԱՔԴ/0157/01/10 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «… Հանցանք կատարած անձի համար հաշտությունը հանցանքի կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելն է, այդ արարքի համար զղջալը, ափսոսանք հայտնելը, իսկ տուժողի համար՝ հանցանք կատարած անձին ներելը …», հետևաբար, եթե անձն իրեն մեղավոր չի ճանաչել, ապա անհրաժեշտ է քրեական գործի վարույթը շարունակել ընդհանուր կարգով:
Քննությամբ նաև պարզվել է, որ տարիներ առաջ՝ 2012 թվականին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել նույն ընտանիքում կնոջ նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, սակայն վերջինիս կողմից բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է։
Նկատի ունենալով ձեռք բերված ապացույցներն առ այն, որ ամուսիններն ապրում են անհաշտ պայմաններում և կնոջ հանդեպ կիրառվող բռնությունը կարող է շարունակական լինել՝ քննիչը, հիմք ընդունելով դատական նախադեպերը և Մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը, կնոջ բողոքի բացակայության պայմաններում չի դադարեցրել քրեական հետապնդումն ամուսնու նկատմամբ, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից