ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեկտեմբերին եղանակը կտրուկ կցրտի, սպասվում են առատ տեղումներ 12/05/2016 20:24 | ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ
Դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.90C: Բարձր լեռնային շրջաններում 2000մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են` -5...- 110C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984թ.) հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում (Օձուն, Բագրատաշեն): Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987թթ., 2002թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև 14... -150C, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -320C: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -400C (Պաղակն) 1948թ:
Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանն ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:
Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -320C (Արարատ), ցերեկը -160C, Երևանում` -280C: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը եղել է -270C (1953թ):
Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008թթ, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21...+220C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24…+260C (Շնող, Բագրատաշեն, Կապան):
Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել են 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003թթ, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդանրապես տեղումներ չեն գրանցվել:
Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:
Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վ, պոռթկումները` 23 մ/վ:
Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնուքագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում:
Այս տարվա դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-1 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+100C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -20...-250C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-14 0C, միջին բացարձակ առավելագույնը` +10...+11 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի(նորման` 15...26 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -4...-70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+90C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -25...-30 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15...-21 0C, միջին բացարձակ առավելագույնը` +4...+8 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի(նորման` 18...55 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+90C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -25...-30 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-20 0C, միջին բացարձակ առավելագույնը՝ +11...+12 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 19...20 մմ ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...+10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10...+150C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-15 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնըª -9...-120C, միջին բացարձակ առավելագույնը` +14...+17 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 21...23 մմ ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը նախալեռնային շրջաններում սպասվում է 0...-10C, լեռնային շրջաններում` -3...-5C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +8...+100C, լեռնային շրջաններում` +5...+80C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -18...-230C, լեռնային շրջաններում` -22...-270C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` -12...-130C, լեռնային շրջաններում` -17...-180C, միջին բացարձակ առավելագույնը` նախալեռնային շրջաններում +10...+110C, լեռնային շրջաններում` +5...+60C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` նախալեռնային շրջաններում 28...35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +2...+30C, լեռնային շրջաններում` 0...-3 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +10...+150C, լեռնային շրջաններում` +6...+100C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-150C, լեռնային շրջաններում` -17...-220C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում -6...-100C, լեռնային շրջաններում -15...-200C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում +15...+190C, լեռնային շրջաններում՝ +11...+140C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 15...27 մմ, լեռնային շրջաններում 19...54 մմ ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...+1 0C որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+10 0C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -18...-23 0C, բարձրադիր մասերում մինչև -14...-16 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-13 0C, միջին բացարձակ առավելագույնը` +10...+11 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 25 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից