ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանների շարքերը համալրվեց ևս 50 փաստաբանով 12/03/2016 17:43 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտ դեկտեմբերի 3-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:
«Հանդիսավոր երդվում եմ ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով»,- Պալատի խորհրդի առջև այսպես հանդիսավոր երդում են տվել ապագա փաստաբանները:
Երդմանը հաջորդել է Խորհրդի կողմից հավակնորդների դիմումների միաձայն բավարարումը և արտոնագրերի տրամադրումը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին, նշել է որ այսօրվանից նրանց արդեն դե յուրե կարող են դիմել որպես փաստաբան-գործընկերների. «Այն, ինչ հաջողվել է փաստաբանների բոլոր սերունդներին և ամրագրվել է որպես համայնքի ձեռքբերում, այսօրվանից նաև ձեզ է պատկանում: Զարգացրեք համայնքի բարի ավանդույթները և պայքարեք մեր համայնքում տեղ գտած բացասական երևույթերի դեմ: Այսօր կարելի է բարձրաձայն արձանագրել նաև, որ Փաստաբանական դպրոցով անցած փաստաբանները լավ են գիտակցում կոռուպցիայի դեմ համայնքային և անհատական պայքարի դերն ու նշանակությունը»: Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին և աշխատակազմին, փաստաբանական դպրոցի խորհրդի անդամներին` Նիկոլայ Հակոբյանին, Լեռնիկ Հովհաննիսյանին, Հերիքնազ Տիգրանյանին, Լյուդվիկ Դավթյանին, Արտակ Ասատրյանին, փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամներին` Սեդրակ Ասատրյանին, Հունան Տեր-Վարդանյանին, Քրիստինա Սարդարյանին, Մանե Կարապետյանին, Գառնիկ Սաֆարյանին և Ելիզավետա Դանիելյանին, փաստաբանների պալատի աշխատակազմին, որոնց ջանքերով կազմակարպվել և անց են կացվել ուսումնառությունը և որակավորման քննությունները: Նա նաև հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոսական կազմին:
Պալատի նախագահը ապագա փաստաբաններին մաղթել է բարի երթ և հաջողություն հետագա ձեռնարկումներում:
Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ Դպրոցն իր մասնագիտական պատրաստվածությամբ չի զիջում աշխարհում գործող համանման դպրոցներին. «Մեր դպրոցում պետք է կատարելագործվի պրակտիկ ուսուցումը: Մենք գնում ենք առաջ ու ստանում ենք այն արդյունքը, որն այսօր ունենք: Հույս ունենք, որ մենք՝ արդեն որպես գործընկերներ, առիթ կունենանք համագործակցելու»,-եզրափակել է նա:
Խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը շնորհավորական խոսքում կարևորել է փաստաբանի կայացման և մրցակցության մեջ դիմագրավելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ վստահությունը փաստաբանի հանդեպ ձեռք է բերվում նրա աշխատանքի և տարիների փորձի արդյունքում:
Շնորհակալական խոսքով հանդես են եկել շրջանավարտներ Էդգար Հակոբյանը, Մարինե Միրիջանյանը և Նշան Մաթևոսյանը: Անդրադառնալով Դպրոցից ստացած գիտելիքների կարևորությանը և փաստաբան դառնալու վաղեմի ցանկությանը՝ երիտասարդները շեշտել են հատկապես պրակտիկ աշխատանքի դերը, ինչը Դպրոցը ընձեռել է ուսումնառության ընթացքում: Նշան Մաթևոսյանն ընդգծել է. «Փաստաբան ասելիս պետք է պատկերացնել խելացի, բազմակողմանի զարգացած, հզոր տրամաբանություն և վերլուծական ուժեղ հմտություններ ունեցող անձնավորության, ով հարգում է արդարությունը, շահերի պաշտպանության հավասար պայմանները, տիրապետում է սահուն և հռետորական մտքեր արտահայտելուն, գործում է Սահմանադրությամբ և օրենքներով և շահագրգռված է իր վստահորդի իրավունքները բարձր մակարդակի պաշտպանությամբ»։
Հիշեցնենք, որ արտոնագրեր ստացել են փաստաբանի այն հավակնորդները, ովքեր հաղթահարել են որակավորման քննությունների նվազագույն շեմը:
Հայաստանի Հանրապետությունում այսօր գործունեություն է իրականացնում 1730 փաստաբան:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ