ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները 12/03/2016 15:11 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից:
Կառավարության ղեկավարը նախ եղել է Գագարին համայնքում գործող հայ-իտալական «ԱՄԱ կոմպրեսոր» ձեռնարկությունում, որն զբաղվում է նավթագազային կոմպրեսորային կայանների արտադրությամբ: Վարչապետը շրջել է ձեռնարկությունով՝ ծանոթացել արտադրական գործընթացին և առաջիկա ծրագրերին: 2004 թվականից գործող ընկերությունը մինչ 2010-ն արտադրել է միայն գազային կայաններ՝ ավտոգազալցակայանների համար, որից հետո ընդլայնել է գործունեությունը: 43 աշխատատեղ ունեցող ձեռնարկության արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Մոլդովա, Ղազախստան: Կան ծրագրեր արտադրական և արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ:
Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին առաջարկել է դիտարկել «ԱՄԱ կոմպրեսոր»-ի ներկայացուցիչների զարգացման ծրագրերը՝ նշելով, որ ներկայացվել է Իրանի հետ կապված բավականին տրամաբանական առաջարկ, որին պետք է առավելագույնս փորձել աջակցել: «Երկրորդ առաջարկը Ռուսաստանի շուկայի վերաբերյալ էր. մենք այդ հարցով էլ Ձեզ հետ կխոսենք, որպեսզի որոշակի դռներ բացենք՝ արտահանման ծավալը մեծացնելու համար, իսկ Իրանի հետ կապված առաջարկը շատ խոստումնալից էր»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է աշխատանքներում ներգրավել նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ շուկան և արտահանման ծավալներն ապահովելու պարագայում անհրաժեշտ կլինի ձեռնարկությանը ցուցաբերել նաև վարկային միջոցների տրամադրման օժանդակություն:
Այնուհետև վարչապետ Կարապետյանը Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքապետերի, ֆերմերների և գործարարների հետ՝ նշելով, որ ակնկալում է անկեղծ և գործնական քննարկում: «Եկել ենք բավականին ներկայացուցչական կազմով, որպեսզի խոսենք Գեղարքունիքի մարզի զարգացման մասին: Ի՞նչ պետք է անենք, ո՞նց պետք է անենք, որպեսզի կյանքը մարզում լավանա, ժողովուրդը բավարարված լինի և հասկանա, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է, մշակվում է առկա վարելահողերի 95-96 տոկոսը: Գյուղացիական տնտեսությունների մեծ մասն զբաղվում է կարտոֆիլի, հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ, ծխախոտագործությամբ: Գրիգորյանի խոսքով՝ մարզում արտադրվող կարտոֆիլի քանակն ապահովում է Հայաստանի ողջ պահանջարկի շուրջ 55 տոկոսը: Քայլեր են ձեռնարկվում հաջորդ տարի հնդկացորենի ցանքատարածքները 1500-3000 հեկտարով ավելացնելու ուղղությամբ, քանի որ Ծովագյուղ համայնքում սկսել է գործել վերամշակման գործարան: Ընդհանուր ցանքատարածքներն ավելացնելու գործում մարզպետը կարևորել է ոռոգելի տարածքների ավելացումը: Քայլեր են կատարվել նաև կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ. արդյունքում ձևավորվել է 42 կոոպերատիվ: Անդրադառնալով Սևանա լճում ձկնաբուծության զարգացմանը՝ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ արդեն իսկ սկսել է գործել ձկնաբուծարանն ու վերամշակման արտադրամասը, իսկ ընթացիկ տարում լիճ է բաց թողնվել 1 մլն ձկնկիթ: Մարզպետը վստահեցրել է, որ ձկան պաշարների ավելացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի արդյունքում ոչ միայն կապահովվի Հայաստանի ողջ պահանջարկը, այլև կարտահանվի: Խոսելով անասնապահության ոլորտի զարգացման վերաբերյալ՝ մարզպետը նշել է, որ այդ ուղղությամբ ևս առաջխաղացում է նկատվում և կարևորել Սևանի տարածաշրջանում սպանդանոցների կառուցումը:
Անդրադառնալով սպանդանոցի հետ կապված հարցին՝ վարչապետն առաջարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին պատրաստել առաջարկ, որտեղ նշված կլինեն ոչ միայն անհրաժեշտ ներդրումները, տեղաբաշխման վայրը, այլ նաև, թե տեղացի գործարարներից ով է պատրաստ կոոպերացիայի մասնակից դառնալ:
«Մենք գյուղնախարարությանը կից ունենք հիմնադրամ, մոտ ժամանակներս ևս մեկ հիմնադրամ ենք ստեղծելու, որպեսզի աջակցենք բիզնեսին: Մեզ անպայման պետք է տեղացի գործընկեր, հողի վրա պինդ կանգնած մարդ, տրամաբանական մարդ, որպեսզի ինքն էլ հետո կառավարի, իր սիրտն էլ ցավի այդ ամենի համար: Եթե տրամաբանություն կա, որ այդ բիզնեսը վերադարձելի է, մենք անպայման ֆինանսավորումը կապահովենք: Այսօր հիմնական խնդիրը ոչ թե գումար գտնելն է, այլ նոր բիզնես կազմակերպելը, սրտացավ տեր կանգնելը, որպեսզի փողը վերադարձվի և ստեղծվի հավելյալ արժեք ու աշխատատեղ: Կոնկրետ, առարկայական ծրագիրը պատրաստում եք՝ ներկայացնելով տեղի պոտենցիալը, և այն, թե, օրինակ, սպանդանոցի առկայության դեպքում ինչպիսի աշխուժություն կմտնի անասնաբուծության ոլորտում»,- ասել է վարչապետը:
Խոսելով ոռոգելի տարածքների ավելացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Գյուղնախարարության հետ քննարկվել է ոռոգելի տարածքների ավելացման արդյունավետության հարցը: «Ձևակերպված հայտանիշներ որոշ դեպքերում չկան: Եթե առաջարկում եք, որպեսզի այսքան ոռոգելի տարածք ավելանա, ուրեմն պետք է ցույց տալ, թե դրա արդյունքն ինչ կլինի»,- ասել է Կարեն Կարապետյանը: Մարզպետը նշել է, որ ոռոգելի տարածքներն ընդլայնելու ծրագրային փաթեթը կազմվել է և կփոխանցվի Ջրային տնտեսության պետական կոմիտեին:
Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտին՝ վարչապետը նշել է՝ չնայած այն հանագամանքին, որ կան ձկնաբուծարանը պետական կառավարման թողնելու առաջարկներ՝ պատրաստ է դիտարկել նաև պետություն-մասնավոր համագործակցության հարցը, միաժամանակ հետաքրքրվելով, թե մարզում կա՞ն արդյոք գործարարներ, ովքեր ցանկանում են պետության հետ գործակցել, սրտացավ կերպով կառավարումն իրականացնել: «Ինչո՞ւ եք թերահավատ, որ կարող եք անել, ֆանտաստիկ տաղանդավոր ժողովուրդ եք, ամբողջ աշխարհում բիզնես եք անում, ձեր հող ու ջրի վրա ինչո՞ւ չեք կարողանում անել, ինչո՞ւ ձեր դուխը չի հերիքում մտնել դրա տակ. ուզում եմ թասիբի գցել: Եկեք այդ առաջարկը պատրաստեք»,- նշել է վարչապետը և գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել Գեղարքունիքի մարզից ձկնաբուծության առաջարկը ստանալու դեպքում քննարկել հարցը:
Մարտունու քաղաքապետը ներկայացնելով համայնքի զարգացմանն ուղղված քայլերը՝ նշել է, որ ունեն քաղաքում կաթի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու ծրագիր, սակայն անհրաժեշտ են ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ: Նա ավելացրել է, որ նման քննարկում երբեք չի եղել և ողջունելի է վարչապետի այս քայլը: «Բոլորս հավատում ենք Ձեզ, տեսնում ենք, որ կառավարությունում կա մարդ, ով բիզնեսով հետաքրքրվում է, տեսնում ենք, որ ամեն ինչ անում եք, օգնում եք, որպեսզի բիզնեսը կայանա: Այսօր այդ թասիբը մենք արդեն ունենք, պարոն վարչապետ»,- նշել է նա:
Կարեն Կարապետյանն առաջարկել է ներկայացնել ծրագիրն ու ցույց տալ դրա տրամաբանությունն ու մուլտիպլիկատիվ էֆեկտը: «Դրանից հետո կխոսենք, ի՞նչն ենք մենք անում, ինչը՝ տեղացի բիզնեսմենը: Մենք, ընդհանրապես, նախատեսում ենք որոշակի բիզնեսներին որոշ ժամանակ վարկային տոկոսի սուբսիսդավորում, բայց նույնպես պետք է հասկանանք, թե դա ի՞նչ է տալու: Ցանկանում ենք բիզնեսմենի նման մտածել, հասկանալ, որ տրամադրվող գումարը չի կորում: Խոսքը գնում է հավելյալ արժեք ստեղծող ոլորտների մասին, խոսքը չի գնում անվտանգության, ճանապարհաշինության, սոցիալական ոլորտի, դպրոցաշինության մասին»,- ասել է կառավարության ղեկավարը և առաջարկել դադարեցված կամ կիսատ մնացած բիզնեսների վերագործարկման առաջարկները ևս ներկայացնել:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտը սուբսիդավորելու վերաբերյալ Վարդենիսի քաղաքապետի առաջարկին՝ վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կներկայացվի գյուղատնտեսության ռազմավարությունը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել սուբսիդավորման հետ կապված սկզբունքները, որովհետև կան և լավ, և վատ օրինակներ, օրինակ՝ երբ սուբիսդավորվել են անհեռանկարային ծրագրեր ու ցանկալի մուտիպլիկատիվ արդյունք չի ստացվել:
Սահմանամերձ Ճամբարակի ղեկավարն էլ նշել է, որ համայնքում զարգացած է անասնապահությունը, օրական արտադրվում է 20 հազար լիտր կաթ, որը հանձնում էին «Աշտարակ կաթ» ընկերությանը, իսկ մի փոքր մասն էլ տեղի արտադրողներին: Համայնքապետն ավելացրել է, որ վերջիններս արտադրական ծավալներն ավելացնելու ցանկություն ունեն՝ չնայած «Աշտարակ կաթ»-ի շուրջ ստեղծված վիճակին: Նշվել է նաև, որ «Աշտարակ կաթ»-ի պարտքը ճամբարակցիներին կազմում է շուրջ 70 մլն դրամ:
Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ «Աշտարակ կաթ»-ն ունի նոր կառավարիչ, ով պաշտոնապես հայտարարել է և կառավարությունն էլ վերահսկողություն է իրականացնելու, որ առաջին հերթին պետք է մարվի գյուղացիների պարտքը:
Հանդիպմանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է կրթության, առողջապահության և տրանսպորտի ոլորտներում համակարգային լուծումներ ու առաջարկներ, որոնք ուղղված են՝ դպրոցների օպտիմալացմանը, առողջապահական հիմնարկների լիցենզիաների տրամադրմանը, ընտանեկան բժշկի համակարգին, միջհամայնքային տրանսպորտային երթուղիների կազմակերպմանը և ճանապարհների սպասարկման հետ կապված խնդիրներին:
Խոսելով համայնքներում տրանսպորտի աշխատանքի կազմակերպման մասին՝ վարչապետը կարևորել է ծառայություններ մատուցող ընկերությունների արդյունավետ գործունեությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է հանդիպել տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններին, ներկայացնել խնդիրները և նշել՝ բեռ վերցնելու դեպքում հաջորդ մրցույթի ժամանակ նրանց կտրամադրվեն առավելություններ:
Ամփոփելով հանդիպումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Համար առաջին խնդիրը. մենք պետք է ձեզ հետ աշխատատեղ ստեղծենք, պետք է ձեզ հետ աշխատող մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի ստեղծվի հավելյալ արժեք: Եթե հավելյալ արժեք ստեղծվի, եթե հավելյալ աշխատատեղ ստեղծվի, քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Դա չի նշանակում, որ սոցիալական, առողջապահական կամ կրթական հարցերը մեր ուշադրության կենտրոնում չեն լինելու, այդ ամենն անհրաժեշտ է»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից