Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Նախաքննական մարմինը չի ապացուցել կանոնի խախտումը, հետևանքից է բխեցրել այն. կայացվել է արդարացման դատավճիռ 12/03/2016   16:52  |  Արդարացման դատավճիռներ

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 7-ի դատավճռով ճանաչել և հռչակել է  Տիգրան  Աբրահամյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության և տրասպորտային միջոցների շահագործման  կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, առաջադրված մեղադրանքում:

Դատավճռով  դադարեցվել է Տ.Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է  և Տիգրան Աբրահամյանն անհապաղ ազատվել է կալանքից՝ դատական նիստի դահլիճում: Նշենք, որ Տ.Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում է ընտրվել  2015 թվականի դեկտեմբերի 16-ին:

Ըստ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքի, Տիգրան Աբրահամյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 18-ի սահմաններում իրեն պատկանող

«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11.8 կմ հատվածում, դեպի Գետափ ուղղությամբ վարելիս թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ «Ճանապարհային երթևեկության կանոնների» 65-րդ և 66-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, այն է` իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, նախապես հաշվի չի առել առկա օդերևութաբանական պայմանները, մասնավորապես՝ մառախուղի պայմաններում հաշվի չի առել տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ, չի ընտրել երթևեկության համապատասխան անվտանգ ռեժիմ, այլ մինչպատահարային երթևեկության ընթացքում ավտոմեքենան վարել է առկա օդերևութաբանական պայմաններում տեսանելիությանը համապատասխանող թույլատրելի առավելագույնը 19-ից մինչև 39կմ/ժ արագությունը գերազանցող՝ 90կմ/ժ արագությամբ, ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակած երթևեկելի ուղեմաս, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և իր վարած ավտոմեքենայի առաջնամասով բախվել է դեպի Սևան ուղղությամբ ընթացող, ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ Գեղամ Սաֆարյանի վարած «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմեքենայի առաջնամասին, որից հետո ավտոմեքենաները վթարված վիճակում ընկել են դեպի Սևան ուղղության ճանապարհից դուրս գտնվող աջակողմյան քարքարոտ, ձյունածածկ հատվածը և անզգուշությամբ առաջացրել է «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գեղամ  Սաֆարյանի, նրա վարած ավտոմեքենայի ուղևորներ, ամուսիններ՝ Վահրամ  Սահակյանի և Լարիսա  Զախիտովայի մահը:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Տիգրան Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը դատարանում չի ապացուցվել, սպառվել են դատարանում նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, որպիսի պայմաններում Տիգրան Աբրահամյանի նկատմամբ անհրաժեշտ է կայացնել արդարացման դատավճիռ:

Դատարանն արձանագրել է, որ ապացուցված չէ Տիգրան Աբրահամյանի մեղքը՝ ինչպես կանոնը խախտելու, այնպես էլ վրա հասած հետևանքների նկատմամբ:

Ըստ դատարանի պարզաբանման, մեղադրանքում նկարագրված Տիգրան Աբրահամյանի կողմից խախտած կանոնի բնույթն այնպիսին չէ, որպեսզի հետևություն արվի ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում՝ այդ կանոնը խախտելու և որպես հետևանք հավանական ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը նրա համար ակնհայտ լինելու մասին:

Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ սույն քրեական գործի դատաքննության ժամանակ ստացված կրկնակի և հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացություններով հերքվում է Տիգրան Աբրահամյանի կողմից ՃԵԿ-ի 67-րդ հոդվածի պահանջների խախտում թույլ տալու հանգամանքը:

Կարելի է արձանագրել, որ նախաքննական մարմինն ընդամենը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ կանոնի խախտում թույլ տված անձի հոգեբանական վերաբերմունքի հարցը լուծելիս պետք է կանխավարկած ընդունել նրա կողմից կանոնի իմանալու պահանջը: Նման կանխավարկածները վտանգավոր են, քանի որ այդ կանոնի խախտումը հանգեցրել է հետևանքի, որպիսի հանգամանքը պահանջում է ոչ թե կանխավարկածներով ղեկավարվել, այլ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցներով հաստատել անձի հոգեբանական վերաբերմունքը՝ արարքի և դրանից բխող հետևանքի նկատմամբ: Կանոնի խախտման նկատմամբ անձի հոգեբանական վերաբերմունքի պարզումը նախևառաջ սույն գործերով կարևոր է նրա համար, որ հենց կանոնի խախտումն է ծնում պատճառահետևանքային կախվածության շղթան, այլ կերպ՝ պատճառահետևանքային շղթայի զարգացումը սկիզբ է առնում կանոնի խախտումից, ուստի դրա նկատմամբ հոգեբանական վերաբերմունքից էլ հետևություն է արվում այդ շղթայի զարգացման և հետևանքի առաջացման հնարավորությունը նախատեսելու հանգամանքի վերաբերյալ:

Դատարանի կարծիքով, սույն գործով հիմք է ընդունվել զուտ կանխավարկածը, քանի որ քրեական գործով ձեռք չի բերվել և դատարան չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ Տիգրան Աբրահամյանը մինչև «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմեքենային բախվելը հայտնաբերել է ճանապարհի վրա առկա և իր պատշաճ երթևեկության համար ստեղծված խոչընդոտը և ըստ այդմ՝ միջոցներ չի ձեռնարկել կամ ձեռնարկել է, որոնք սակայն բավարար չեն եղել: Այսինքն՝ նախաքննական մարմինը Տիգրան Աբրահամյանի կողմից կանոնի խախտումը գնահատել է ոչ թե գործում առկա ապացույցներով և գործի փաստական հանգամանքներով, այլ կանխավարկածով:

Գործում չկա որևէ փաստական տվյալ այն մասին, որ ամբաստանյալի կողմից խոչընդոտը չտեսնելու, համապատասխանաբար նաև միջոցներ չձեռնարկելու պատճառը եղել են նրա մոտ առկա հոգե-ֆիզիոլոգիական հատկանիշները, կամ, որ նա իր այլ գործողություններով է իրեն զրկել խոչընդոտը տեսնելու հնարավորությունից, օրինակ, հեռախոսով խոսելու, հիվանդության, ալկոհոլի ազդեցության տակ լինելու կամ այլ որևէ պատճառով, ուստի դատարանն այլ հետևություն չի կարող անել, քան այն, որ բացակայում է անձի կողմից որևէ կանոն գիտակցված խախտելը՝ ինչպես դիտավորության, այնպես էլ անզգուշության տեսանկյունից: Ըստ էության, կանոնի խախտումը գտնվել է նրա գիտակցական և կամային ոլորտից դուրս, չի կատարվել նրա հոգեբանական վերահսկողության ներքո:

Ելնելով ասվածից, դատարանը հաստատած է համարել, որ եթե անգամ հիմք ընդունվի սկզբնական փորձաքննության եզրակացության այն դատողությունը, որ Տիգրան Աբրահամյանը խախտել է 67-րդ կանոնը, որն, ի դեպ՝ գնահատողական բնույթ ունի, ոչ միանշանակ կանոն է, ապա այդ խախտումը փաստացի նրա կամքի և գիտակցության վերահսկողության ներքո չի գտնվել, առանց մեղքի է տեղի ունեցել խախտումը, որից նաև հետևում է, որ անձը չգիտակցելով, անգամ չնախատեսելով կանոնի խախտումը, բնականաբար չէր կարող թեկուզև մոտավոր, ընդհանուր գծերով նախատեսեր սույն գործով առաջացած հետևանքները: Հակառակ մեկնաբանությունը կնշանակի, որ յուրաքանչյուր վարորդ պարտականություն ունի գիտակցելու կամ նախատեսելու, որ մեքենան վարելու ընթացքում առաջանալու են կամ կարող են առաջանալ քրեաիրավական հետևանքներ: Նման մոտեցումը հակասում է մեղքի հոգեբանական տեսությանը և համարվում է դասական իմաստով օբյեկտիվ մեղսայնացում, դա կանխավարկած է, որը հակասում է մեղքի հայեցակարգին:

Դատարանի գնահատմամբ, որևէ վարորդ տրանսպորտային միջոցը վարելով օրենքով սահմանված արագությամբ, ընդհանրապես առանց որևէ կանոնի խախտում թույլ տալու, պարտավոր չէ ելնել երթևեկության այլ մասնակիցների կողմից երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտելու հնարավորության, իսկ սույն դեպքում նաև դրա մասին չնախազգուշացնելու կանխավարկածից, դա կնշանակի, որ վարորդը միշտ մեղավոր է, որպիսի հանգամանքը հաշվի չեն առել ինչպես փորձագետները, այնպես էլ նախաքննական մարմինը:

Եթե դատարանը հիմք ընդունի նախաքննական մարմնի վարկածը, ապա Տիգրան Աբրահամյանի արարքը պետք է որակել դիտավորյալ հանցագործության համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով, ինչն, առնվազն անտրամաբանական է:

Դատարանի գնահատմամբ, նախաքննական մարմինը ենթադրություն է արել, որ Տիգրան Աբրահամյանը հնարավորություն ունեցել է հայտնաբերելու մեքենան, մինչդեռ՝ փաստը նա է, որ նա չի հայտնաբերել և հենց դրանով պայմանավորված էլ միջոց չի ձեռնարկել, հետևաբար՝ 67-րդ կանոնի խախտում նա գիտակցված թույլ չի տվել, նա չէր կարող թույլատրված արագությունից նվազ արագությամբ երթևեկելով, որևէ այլ խախտում թույլ տված չլինելով, նախատեսեր կամ պարտավոր լիներ նախատեսելու, որ արդեն մինչև իր համար խոչընդոտ ստեղծած «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմեքենային բախվելը՝ 40-50 մետր տարածությունից սկսած ինքը ՃԵԿ-ին հակասող գործողություն է կատարում, որ այդ պահից պետք է փոխեր մեքենայի արագությունը կամ ուղղությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որպեսզի անձի հանրորեն վտանգավոր արարքը (գործողությունը կամ անգործությունը) դրսևորվի ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները (այսուհետ՝ կանոններ) խախտելու ձևով: Այսինքն, անհրաժեշտ է ապացուցել նախևառաջ ինքնին հիշյալ կանոնները խախտելու փաստը: Այլ կերպ ասած՝ կանոնի կամ կանոնների խախտումը ժամանակագրական առումով պետք է նախորդեն հետևանքներին, դրանք առանց հետևանքի պետք է ինքնուրույն գոյություն ունենան, որպեսզի հետևանքի հետ միանալով հանցակազմ ձևավորեն: Այլ խոսքով կանոնների խախտումից պետք է ածանցվեն հետևանքները, այլ ոչ թե ընդհակառակը:

Դատարանը գտել է, որ սույն քրեական գործով նախաքննական մարմինը չի ապացուցել ինքնին կանոնի խախտման հանգամանքը, այլ հետևանքից է բխեցրել այն:

Ինքնին ամբաստանյալի վարքագիծը՝ հետևանքից կտրված, չի հակասել ՃԵԿ-ին, որը կարող էր քննարկվել օրինակ, կարգապահական կամ վարչական պատասխանատվության համատեքստում: Ամբաստանյալի կողմից կանոնի խախտման փաստն ուղղակիորեն բխեցվել է հետևանքից, հետադարձ կարգով վերլուծություն կատարելով, քանի որ ամբաստանյալը մեքենան վարել է օրենքով թույլատրելի արագության սահմաններում, մեքենան տեխնիկապես սարքին վիճակում, լուսարձակները սարքին, ալկոհոլային կամ այլ հարբածություն չի ունեցել և ՃԵԿ-ի և շահագործման տեսակետից որևէ այլ խախտում թույլ չի տվել, թերևս քրեական գործում չկա որևէ ապացույց դրա մասին:

Վերոգրյալ վերլուծության հիման վրա դատարանը գտել է, որ սույն քրեական գործով ձեռք չեն բերվել այնպիսի ապացույցների բավարար համակցություն, որպեսզի դատարանը կարողանար միանշանակ հետևություն աներ այն մասին, որ Տիգրան Աբրահամյանը գիտակցել է, նախատեսել է կանոնը խախտելու, ինչպես նաև դրա հետևանքով երեք անձանց մահ պատճառելու հանգամանքները, ուստի այս առումով ևս առկա է հանցակազմի բացակայություն և արդարացման դատավճիռ կայացնելու հիմք:

Բացի այդ, դատաավտոտեխնիկական կրկնակի փորձաքննության եզրակացության համաձայն, Տիգրան Աբրահամյանի կողմից 26.02.2016 թվականին տրված լրացուցիչ ցուցմունքի առաջադրված պայմաններում «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմոբիլի վարորդը, իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, որի արդյունքում ընդհարվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմոբիլին, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և թույլ տվել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի ու ՃԵԿ-ի 2-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, դրանով իսկ պայմանավորել տվյալ ընդհարման առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից։

Ըստ Տիգրան Աբրահամյանի կողմից 26.02.2016 թվականին տրված լրացուցիչ ցուցմունքի առաջադրված պայմաններում «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմոբիլի վարորդը, երթևեկության անվտանգությունն ապահովելու և տվյալ ընդհարումը կանխելու նպատակով, տեխնիկական տեսակետից պետք է ավտոմոբիլը վարեր իր ընթացքի ուղղության երթևեկելի ուղեմասով՝ ձեռնպահ մնալով ձախակողմյան երթևեկություն իրականացնելուց։

Ըստ Տիգրան Աբրահամյանի կողմից 26.02.2016 թվականին տրված լրացուցիչ ցուցմունքի առաջադրված պայմաններում «Մերսեդես Բենց» մակնիշի  ավտոմոբիլի վարորդը տվյալ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին և պայմանավորած լինեին տվյալ ընդհարման առաջացումը, չեն դիտվում:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:38 03/12/2016  |  Արդարացման դատավճիռներԹունավոր ծառի պտուղները ևս թունավոր են. կայացվել է արդարացման դատավճիռ
11:45 01/12/2016  |  Արդարացման դատավճիռներՈւկրաինայի Հանրապետությունում սեռական բնույթի հանցագործության համար դատապարտված հայազգի տղամարդը՝ Հայաստանում արդարացվեց
14:30 26/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱմբաստանյալին վերագրվող արարքն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում. կայացվել է արդարացման դատավճիռ
13:10 26/11/2016  |  Արդարացման դատավճիռներԴատավարության կողմերը վիճում են աշխատանքային հարաբերությունների շուրջ. կայացվել է արդարացման դատավճիռ
14:23 25/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման որոշումն անփոփոխ մնաց. մեղադրողի Վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել
11:42 18/11/2016  |  Արդարացման դատավճիռներԺամկետային զինծառայողն արդարացվեց մասնակի
17:20 17/11/2016  |  Արդարացման դատավճիռներԴատարանն արդարացրել է. միայն ոստիկանների ցուցմունքները բավարար ապացույց չեն
14:14 11/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրծաթափայլ եղևնու հափշտակության մեղադրանքում արդարացվեց
14:12 02/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվեցին մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքում
16:17 15/10/2016  |  Արդարացման դատավճիռներԱպացույցները բավարար չեն ոչ միայն խմբի կազմում, այլև, ընդհանրապես, խուլիգանության մեջ մեղավոր ճանաչվելու համար. դատարան

Արխիվ

[]