ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել 12/03/2016 11:53 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում 2009թ. տվյալներով համացանցից օգտվում էր 191000 բնակիչ, 2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ ինտերնետ կապին միացած է Հայաստանի բնակչության գրեթե 60 տոկոսը:
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կապի և տեղեկատվայնացման վարչության գլխավոր մասնագետ Արման Գալստյանը նշեց, որ ցանցի շարունակական բարելավման և նոր տեխնոլոգիաների տարածման արդյունքում վերջին 3 տարիներին մեր երկրում ինտերնետ օգտագործողների կայուն աճ է գրանցվում` տարեկան մոտ 5 տոկոս:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Գլոբալ տնտեսական ֆորումի զեկույցի համաձայն՝ Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել. 144 երկրների ցանկում 2013թ. 82-րդ տեղից 2016-ին բարձրանալով 56-րդ հորիզոնական:
Ինտերնետի զարգացմանը զուգահեռ, առաջանում են նաև նոր մարտահրավերներ. ինչպե՛ս և ի՞նչ գործիքներով պայքարել համացանցում վտանգավոր բովանդակության, կիբերտարածության մեջ կատարվող հանցագործությունների, անձնական տվյալների պահպանության իրավունքի ոտնահարման դեմ:
Ցանցը զարգանում է ավելի արագ, քան օրենսդիր մարմինները հասցնում են համապատասխան օրենսդրական ակտեր մշակել։ Դրանից էլ առաջանում է անհրաժեշտություն՝ ունենալ ինտերնետ կառավարման մարմին:
Հայաստանում որոշվեց առաջնորդվել աշխարհում ընդունված բազմաշահառու ինտերնետ կառավարման մոդելով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գխավորությամբ 2014 թվականին ստեղծվեց Ինտերնետ կառավարման համաժողովը: Այստեղ ներկայացված են ինչպես պետական մարմիններից ու հասարակական կազմակերպություններից, այնպես էլ մասնավոր ընկերություններից ներկայացուցիչներ, ինտերնետ պրովայդերներ: Միջգերատեսչական այս հանձնաժողովի նպատակը կիբերտիրույթում առաջացող խնդիրներն ի հայտ բերելը, քննարկելն ու լուծումներ առաջարկելն է:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանը, ով նաև Ինտերնետ կառավարման հանձնաժողովի քարտուղարն է, նշում է, որ հանձնաժողովի գործառույթը խորհրդատվական է: Սակայն հանձնաժողովի առաջարկությամբ և նախարարության միջնորդությամբ ընդունվեց DDos հարձակումներին վերաբերող որոշում:
«Կառավարությունն ընդունեց որոշում, որով ինտերնետ պրովայդերները պարտավորվում են պետական գերատեսչություններին տրամադրել DDos հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ»,- նշեց Գրիգորի Սաղյանը:
Այս տարի, հոկտեմբերին անցկացվեց Ինտերնետ կառավարման ֆորումը, որին մասնակցեցին ոլորտի բազմաթիվ շահառուներ, քննարկվեցին կիբերանվտանգությանը, ՕԹիԹի ծառայություններին և երեխաների առցանց պաշտպանությանը վերաբերող հարցեր:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես երեխաները առաջին դասարանից պլանշետներով գնում են դպրոց, բայց ոչ ոք նրանց չի սովորեցնում, թե ցանցում ինչպես է պետք աշխատել։ Ցանցային էթիկետի խնդիրը արդիական է նաև մեծահասակների համար»,- ասաց Ինտերնետ կառավարման հանձնաժողովի անդամ Սամվել Մարտիրոսյանը:
Չբացել անծանոթներից ստացված նամակները, պատահական շփումներ չհաստատել սոցիալական ցանցերում, խուսափել կասկածելի բովանդակությամբ կայքերից. այս ու բազմաթիվ այլ կանոններ նախարարությունն առաջարկում է սովորեցնել երեխաններին հենց դպրոցում: Մտահոգությունները ներկայացվել են նաև Կրթության և գիտության նախարարությանը:
«Ինտերնետից անվտանգ օգտվելու թեմայով պետք է դասաժամեր լինեն դպրոցում, սոցիալական գովազդներ տարածվեն հեռուստատեսությամբ, սոցցանցերով»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:
Եթե բազմամիլիոնանոց Չինաստանը կարող է իրեն թույլ տալ արգելափակել «Ֆեյսբուքը», «Թվիթերն» ու «Յութուբը» կամ ունենալ սեփական արտադրության որոնողական համակարգ, ապա փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, չեն կարող գնալ արգելափակումների ճանապարհով:
Կիբերտարածությունում անվտանգ գոյատևելու բանաձևը գրագետ ինտերնետ օգտագործողներ ունենալն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ