Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են. կայացվել է արդարացման դատավճիռ 12/03/2016   13:38  |  Արդարացման դատավճիռներ

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վ.Հարությունյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է Գարիկ Ալոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ մատնություն՝ ապացույցների անբավարարության հիմքով:

Գ. Ալոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:

Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալ Գարիկ Ալոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը դատարանում չի ապացուցվել, սպառվել են դատարանում նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, որպիսի պայմաններում Գարիկ Ալոյանի նկատմամբ անհրաժեշտ է կայացնել արդարացման դատավճիռ:
Դատարանը գտել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչ Կ. Գրիգորյանի կողմից քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին որոշումն անօրինական է, քանի որ այն կայացվել է առանց օրինական հիմքերի և առիթի:

Մասնավորապես, քննիչի կողմից քրեական գործն հարուցելու որոշման վերլուծությունից երևում է, որ քրեական գործ հարուցելու համար հիմք են հանդիսացել հետևյալ փաստական հանգամանքները. ՙ2015 թվականի սեպտեմբերի 18-ին Վարդենիս քաղաքի բնակիչ Գարիկ Ռազմիկի Ալոյանը ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի ապրիլի 25-ից 26-ն ընկած ժամանակատավածում համաքաղաքացի Ստեփան Սիմոնյանն իր կամքին հակառակ, իրեն սպառնալով 600.000 դրամ պարտքի դիմաց իրենից վերցրել է իր Գազ 2410 մակնիշի 35 898 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Հաղորդման հիման վրա ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, Գարիկ Ալոյանը իր ավտոմեքենան Ստեփան Սիմոնյանին հանձնել է պարտքի դիմաց, իր նախաձեռնությամբ, կամավոր՚:

Դատարանը գտել է, որ քննիչի կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումը կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներով:

Հիմք ընդունելով և զարգացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները՝ դատարանը գտել է, որ սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու հարցը լուծելիս՝ քրեական գործ հարուցելու առիթները, հիմքերը և դատավարական կարգն ունեն որոշակի առանձնահատկություն՝ կապված այն հանգամանքի հետ, թե սուտ մատնության փաստով քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն է առաջանում նյութերի նախապատրաստման փուլում, թե հարուցված քրեական գործի նախաքննության փուլում, թե այլ փուլում՝ հաշվի առնելով նաև այն, թե ում կողմից (հանցագործության մասին հաղորդում տվող սուբյեկտ, վկա, տուժող, կասկածյալ, մեղադրյալ, ամբաստանյալ և այլն) կատարած սուտ մատնության դեպքով պետք է հարուցել քրեական գործ:

Դատարանը գտել է, որ բոլոր դեպքերում որպեսզի հնարավոր լինի դատողություն անել որևէ անձի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով քրեական գործ հարուցելու օրինական առիթի և հիմքի մասին, առնվազն անհրաժեշտ է որևէ վերջնական որոշում (օրինակ, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այլն), որով սուտ մատնության փաստով քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը գնահատական տված կլինի անձի կողմից հայտնած տվյալներին՝ սուտ լինելու տեսանկյունից, ընդ որում՝ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացման որևէ հիմքով: Այլ կերպ ասած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական գործ, այնուհետև քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու համար պետք է նվազագույն չափանիշներին բավարարող քննությամբ և պատշաճ ապացույցների համակցությամբ, իսկ սույն դեպքում նաև վերջնական որոշմամբ՝ առնվազն հերքվի անձի կողմից հաղորդման, բացատրության մեջ նշած ենթադրյալ հանցագործության մասին տեղեկությունները, հատկապես, եթե այդ անձը տվյալ դեպքում հանդիսացել է հանցագործության մասին հաղորդում տվող սուբյեկտը:

Այսինքն՝ ըստ դատարանի, քննիչը նախ և առաջ պետք է Գ. Ալոյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքը վերջնական որոշմամբ լուծեր, հերքեր վերջինիս կողմից տրված հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքները, որպեսզի դրանից հետո ի հայտ գար ինչպես քրեական գործ հարուցելու օրինական առիթը (տվյալ դեպքում՝ քննիչի և հետաքննության մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս նոր հանցագործության հատկանիշների հայտնաբերումը), այնպես էլ օրինական հիմքը՝ առերևույթ սուտ մատնության հանցակազմի օբյեկտի և օբյեկտիվ կողմի հատկանիշներ պարունակող դեպքի մասին բավարար տվյալները, այսինքն՝ քանի դեռ նախաքննական մարմինը Գ. Ալոյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքը վերջնական որոշմամբ չէր լուծել և չէր հերքել Գ.Ալոյանի հաղորդման մեջ նշված՝ Ստեփան Սիմոնյանի կողմից իրեն վախեցնելով, իր կամքին հակառակ, 600.000 ՀՀ դրամ պարտքի դիմաց իրենից իր Գազ 2410 մակնիշի 35 898 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վերցնելու հանգամանքները, կամ չէր հաստատել դրանց անհիմն լինելը և անձին չէր ազատել քրեական պատասխանատվությունից Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացման որևէ հիմքով, ուստի չէր կարող սուտ մատնության դեպքի մասին խոսք լինել:

Դատարանը հանգել է այն հետևության, որ քանի դեռ անձի կողմից հայտնած տվյալները չեն հերքվել դատավարական վերջնական որոշման կայացմամբ, որը կապված դատավարության փուլից, կարող է լինել տարբեր տեսակի որոշում, ընդ որում՝ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացնող որևէ հիմքով, անկախ նրանից, որ հաղորդում տված անձն իր ցուցմունքներում կամ բացատրություններում հայտնում է, որ սուտ տեղեկություններ է հայտնել հաղորդման մեջ, իսկ քննիչը համոզված է դրանում, օբյեկտիվորեն խոսք չի կարող լինել սուտ մատնության հանցակազմի օբյեկտի և օբյեկտիվ կողմի հատկանիշներ պարունակող դեպքի մասին, որպիսի հանգամանքը բացառում է նաև այդ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը գտել է, որ սույն քրեական գործը հարուցվել է օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներով, այսինքն՝ անօրինական, ուստի արձանագրում է, որ անօրինական են նաև այդ գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցները՝ թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են հայեցակարգի տեսանկյունից և դրանք Օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն չեն կարող սույն քրեական գործով դրվել Գ. Ալոյանի մեղադրանքի հիմքում:
Դատարանը գտել է, որ սույն քրեական գործով խոսք չէր կարող լինել սուտ մատնության հանցակազմի մասին, քանի որ նախաքննական մարմինը Գ. Ալոյանի կողմից իր հաղորդման մեջ նշած՝ իրեն վախեցնելով, իր կամքին հակառակ իրենից իր մեքենան վերցնելու հանգամանքները չի հերքել կամ դրանց սուտ լինելը չի հաստատել:

Դատարանը հարկ է համարել արձանագրել, որ քննիչը նույնիսկ չի անդրադարձել այն հարցին, թե ինչպիսի սուտ մատնություն է կատարել Գ. Ալոյանը կամ ինչպիսի ենթադրյալ հանցագործություն կատարելու մեջ է մեղադրել Ստեփան Սիմոնյանին՝ միայն քրեական գործի հարուցման որոշման մեջ նշել է, որ ՙՍ. Սիմոնյանն իր կամքին հակառակ, իրեն սպառնալով 600.000 դրամ պարտքի դիմաց իրենից վերցրել է իր Գազ 2410 մակնիշի 35 898 հաշվառման համարանիշի ավտոմեքենան՚, իսկ Գ. Ալոյանն իր հաղորդման մեջ հայտնել է, որ Ս. Սիմոնյանը վախեցնելով իրեն, իր կամքին հակառակ իրենից վերցրել է իր մեքենան, ավելին Գ. Ալոյանն իր դատաքննական ցուցմունքում նշել է, որ հաղորդում տալուց չի իմացել, թե կամքին հակառակ ինչ է նշանակում, այլ ոստիկանության աշխատակիցն է իրեն ասել գրիր՝ կամքին հակառակ, իսկ ինքը չի առարկել: Այս մասին նշել է նաև հաղորդում տալուց անմիջապես հետո տված բացատրությունում՝ հայտնելով, որ վախենալով, բայց իր կամքով է տվել մեքենան և մտածել է, եթե մեքենան չտա Ս. Սիմոնյանին, նա կարող է իրեն ծեծել կամ ինչ որ վատ բան անել իր հետ, վախեցել է նրա անձից և նրա ունեցած մեծ հեղինակությունից, այդ պատճառով էլ մեքենայի բանալիները և տեխանձնագիրը տվել է նրան:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:45 01/12/2016  |  Արդարացման դատավճիռներՈւկրաինայի Հանրապետությունում սեռական բնույթի հանցագործության համար դատապարտված հայազգի տղամարդը՝ Հայաստանում արդարացվեց
14:30 26/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱմբաստանյալին վերագրվող արարքն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում. կայացվել է արդարացման դատավճիռ
13:10 26/11/2016  |  Արդարացման դատավճիռներԴատավարության կողմերը վիճում են աշխատանքային հարաբերությունների շուրջ. կայացվել է արդարացման դատավճիռ
14:23 25/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման որոշումն անփոփոխ մնաց. մեղադրողի Վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել
11:42 18/11/2016  |  Արդարացման դատավճիռներԺամկետային զինծառայողն արդարացվեց մասնակի
17:20 17/11/2016  |  Արդարացման դատավճիռներԴատարանն արդարացրել է. միայն ոստիկանների ցուցմունքները բավարար ապացույց չեն
14:14 11/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրծաթափայլ եղևնու հափշտակության մեղադրանքում արդարացվեց
14:12 02/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվեցին մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքում
16:17 15/10/2016  |  Արդարացման դատավճիռներԱպացույցները բավարար չեն ոչ միայն խմբի կազմում, այլև, ընդհանրապես, խուլիգանության մեջ մեղավոր ճանաչվելու համար. դատարան
20:01 26/09/2016  |  Արդարացման դատավճիռներ7 արդարացում՝ զինվորականների գործերով

Արխիվ

[]