Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա 11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58 Թրամփն ազդարարել է բացառիկ կիթառների վաճառքի մասին 11/21/2024   13:48 Մոսկվան սպառնում է ոչնչացնել Լեհաստանում գտնվող ամերիկյան բազան 11/21/2024   13:29 Իսլանդիայում տարհանում է սկսվել հրաբխի ժայթքումից հետո 11/21/2024   13:27 Շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեության, սա բավական մեծ թիվ է. Նարեկ Մկրտչյան 11/21/2024   12:59 Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/21/2024   12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի 11/21/2024   12:51 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ 11/21/2024   12:39 Բռնում մեր պապու «66»-ի «ռամեն» դնում ենք մայթին, ասում՝ «յա, պապու ռամեն ա, միակ հիշատակը». այ ձեր ցավը տանեմ, բա տարեք ձեր տանը դրեք, քայլող քաղաքացին ի՞նչ մեղավորա. Փաշինյան 11/21/2024   12:34 Կառավարության անդամների ճեպազրույցները. ուղիղ 11/21/2024   12:32 Ստամբուլի հայկական հիվանդանոցում մահացել է արքեպիսկոպոս Բեքչյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   12:25 ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 11/21/2024   12:15 Մի միտք է ինձ տանջում՝ չաշխատելու աշխատավարձը ավելի՞ բարձր է, քան աշխատելու աշխատավարձը. վարչապետ 11/21/2024   12:11 Ճանապարհը սարքում ենք, գնում տեսնում՝ մեկը մի ավտո ավազա թափել էդ ասֆալտին, մյուսը՝ քար ա շարել մայթի վրա, երրորդը՝ ասֆալտի վրա բետոն ա անում. վարչապետը զայրացավ 11/21/2024   12:10 Փաշինյանը խուսափում է Բագրատ Սրբազանի հետ առերեսվել դատարանում․ ցանկանում են «ջրել» գործը՝ մինչ ըստ էության քննությունը 11/21/2024   12:00 Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը 11/19/2024   20:40 Փաստաբանների ու հաշվապահների համար հարկային բեռը 5 տոկոսից 31 տոկոս դարձնելը ազդելու է անգամ բրնձի ու մակարոնեղենի գների վրա. Նաիրի Սարգսյան 11/19/2024   23:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Նախաքննական մարմինը չի ապացուցել կանոնի խախտումը, հետևանքից է բխեցրել այն. կայացվել է արդարացման դատավճիռ 12/03/2016   16:52  |  Արդարացման դատավճիռներ

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 7-ի դատավճռով ճանաչել և հռչակել է  Տիգրան  Աբրահամյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության և տրասպորտային միջոցների շահագործման  կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, առաջադրված մեղադրանքում:

Դատավճռով  դադարեցվել է Տ.Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է  և Տիգրան Աբրահամյանն անհապաղ ազատվել է կալանքից՝ դատական նիստի դահլիճում: Նշենք, որ Տ.Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում է ընտրվել  2015 թվականի դեկտեմբերի 16-ին:

Ըստ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքի, Տիգրան Աբրահամյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 18-ի սահմաններում իրեն պատկանող

«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11.8 կմ հատվածում, դեպի Գետափ ուղղությամբ վարելիս թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ «Ճանապարհային երթևեկության կանոնների» 65-րդ և 66-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, այն է` իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, նախապես հաշվի չի առել առկա օդերևութաբանական պայմանները, մասնավորապես՝ մառախուղի պայմաններում հաշվի չի առել տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ, չի ընտրել երթևեկության համապատասխան անվտանգ ռեժիմ, այլ մինչպատահարային երթևեկության ընթացքում ավտոմեքենան վարել է առկա օդերևութաբանական պայմաններում տեսանելիությանը համապատասխանող թույլատրելի առավելագույնը 19-ից մինչև 39կմ/ժ արագությունը գերազանցող՝ 90կմ/ժ արագությամբ, ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակած երթևեկելի ուղեմաս, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և իր վարած ավտոմեքենայի առաջնամասով բախվել է դեպի Սևան ուղղությամբ ընթացող, ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ Գեղամ Սաֆարյանի վարած «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմեքենայի առաջնամասին, որից հետո ավտոմեքենաները վթարված վիճակում ընկել են դեպի Սևան ուղղության ճանապարհից դուրս գտնվող աջակողմյան քարքարոտ, ձյունածածկ հատվածը և անզգուշությամբ առաջացրել է «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գեղամ  Սաֆարյանի, նրա վարած ավտոմեքենայի ուղևորներ, ամուսիններ՝ Վահրամ  Սահակյանի և Լարիսա  Զախիտովայի մահը:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Տիգրան Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը դատարանում չի ապացուցվել, սպառվել են դատարանում նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, որպիսի պայմաններում Տիգրան Աբրահամյանի նկատմամբ անհրաժեշտ է կայացնել արդարացման դատավճիռ:

Դատարանն արձանագրել է, որ ապացուցված չէ Տիգրան Աբրահամյանի մեղքը՝ ինչպես կանոնը խախտելու, այնպես էլ վրա հասած հետևանքների նկատմամբ:

Ըստ դատարանի պարզաբանման, մեղադրանքում նկարագրված Տիգրան Աբրահամյանի կողմից խախտած կանոնի բնույթն այնպիսին չէ, որպեսզի հետևություն արվի ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում՝ այդ կանոնը խախտելու և որպես հետևանք հավանական ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը նրա համար ակնհայտ լինելու մասին:

Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ սույն քրեական գործի դատաքննության ժամանակ ստացված կրկնակի և հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացություններով հերքվում է Տիգրան Աբրահամյանի կողմից ՃԵԿ-ի 67-րդ հոդվածի պահանջների խախտում թույլ տալու հանգամանքը:

Կարելի է արձանագրել, որ նախաքննական մարմինն ընդամենը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ կանոնի խախտում թույլ տված անձի հոգեբանական վերաբերմունքի հարցը լուծելիս պետք է կանխավարկած ընդունել նրա կողմից կանոնի իմանալու պահանջը: Նման կանխավարկածները վտանգավոր են, քանի որ այդ կանոնի խախտումը հանգեցրել է հետևանքի, որպիսի հանգամանքը պահանջում է ոչ թե կանխավարկածներով ղեկավարվել, այլ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցներով հաստատել անձի հոգեբանական վերաբերմունքը՝ արարքի և դրանից բխող հետևանքի նկատմամբ: Կանոնի խախտման նկատմամբ անձի հոգեբանական վերաբերմունքի պարզումը նախևառաջ սույն գործերով կարևոր է նրա համար, որ հենց կանոնի խախտումն է ծնում պատճառահետևանքային կախվածության շղթան, այլ կերպ՝ պատճառահետևանքային շղթայի զարգացումը սկիզբ է առնում կանոնի խախտումից, ուստի դրա նկատմամբ հոգեբանական վերաբերմունքից էլ հետևություն է արվում այդ շղթայի զարգացման և հետևանքի առաջացման հնարավորությունը նախատեսելու հանգամանքի վերաբերյալ:

Դատարանի կարծիքով, սույն գործով հիմք է ընդունվել զուտ կանխավարկածը, քանի որ քրեական գործով ձեռք չի բերվել և դատարան չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ Տիգրան Աբրահամյանը մինչև «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմեքենային բախվելը հայտնաբերել է ճանապարհի վրա առկա և իր պատշաճ երթևեկության համար ստեղծված խոչընդոտը և ըստ այդմ՝ միջոցներ չի ձեռնարկել կամ ձեռնարկել է, որոնք սակայն բավարար չեն եղել: Այսինքն՝ նախաքննական մարմինը Տիգրան Աբրահամյանի կողմից կանոնի խախտումը գնահատել է ոչ թե գործում առկա ապացույցներով և գործի փաստական հանգամանքներով, այլ կանխավարկածով:

Գործում չկա որևէ փաստական տվյալ այն մասին, որ ամբաստանյալի կողմից խոչընդոտը չտեսնելու, համապատասխանաբար նաև միջոցներ չձեռնարկելու պատճառը եղել են նրա մոտ առկա հոգե-ֆիզիոլոգիական հատկանիշները, կամ, որ նա իր այլ գործողություններով է իրեն զրկել խոչընդոտը տեսնելու հնարավորությունից, օրինակ, հեռախոսով խոսելու, հիվանդության, ալկոհոլի ազդեցության տակ լինելու կամ այլ որևէ պատճառով, ուստի դատարանն այլ հետևություն չի կարող անել, քան այն, որ բացակայում է անձի կողմից որևէ կանոն գիտակցված խախտելը՝ ինչպես դիտավորության, այնպես էլ անզգուշության տեսանկյունից: Ըստ էության, կանոնի խախտումը գտնվել է նրա գիտակցական և կամային ոլորտից դուրս, չի կատարվել նրա հոգեբանական վերահսկողության ներքո:

Ելնելով ասվածից, դատարանը հաստատած է համարել, որ եթե անգամ հիմք ընդունվի սկզբնական փորձաքննության եզրակացության այն դատողությունը, որ Տիգրան Աբրահամյանը խախտել է 67-րդ կանոնը, որն, ի դեպ՝ գնահատողական բնույթ ունի, ոչ միանշանակ կանոն է, ապա այդ խախտումը փաստացի նրա կամքի և գիտակցության վերահսկողության ներքո չի գտնվել, առանց մեղքի է տեղի ունեցել խախտումը, որից նաև հետևում է, որ անձը չգիտակցելով, անգամ չնախատեսելով կանոնի խախտումը, բնականաբար չէր կարող թեկուզև մոտավոր, ընդհանուր գծերով նախատեսեր սույն գործով առաջացած հետևանքները: Հակառակ մեկնաբանությունը կնշանակի, որ յուրաքանչյուր վարորդ պարտականություն ունի գիտակցելու կամ նախատեսելու, որ մեքենան վարելու ընթացքում առաջանալու են կամ կարող են առաջանալ քրեաիրավական հետևանքներ: Նման մոտեցումը հակասում է մեղքի հոգեբանական տեսությանը և համարվում է դասական իմաստով օբյեկտիվ մեղսայնացում, դա կանխավարկած է, որը հակասում է մեղքի հայեցակարգին:

Դատարանի գնահատմամբ, որևէ վարորդ տրանսպորտային միջոցը վարելով օրենքով սահմանված արագությամբ, ընդհանրապես առանց որևէ կանոնի խախտում թույլ տալու, պարտավոր չէ ելնել երթևեկության այլ մասնակիցների կողմից երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտելու հնարավորության, իսկ սույն դեպքում նաև դրա մասին չնախազգուշացնելու կանխավարկածից, դա կնշանակի, որ վարորդը միշտ մեղավոր է, որպիսի հանգամանքը հաշվի չեն առել ինչպես փորձագետները, այնպես էլ նախաքննական մարմինը:

Եթե դատարանը հիմք ընդունի նախաքննական մարմնի վարկածը, ապա Տիգրան Աբրահամյանի արարքը պետք է որակել դիտավորյալ հանցագործության համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով, ինչն, առնվազն անտրամաբանական է:

Դատարանի գնահատմամբ, նախաքննական մարմինը ենթադրություն է արել, որ Տիգրան Աբրահամյանը հնարավորություն ունեցել է հայտնաբերելու մեքենան, մինչդեռ՝ փաստը նա է, որ նա չի հայտնաբերել և հենց դրանով պայմանավորված էլ միջոց չի ձեռնարկել, հետևաբար՝ 67-րդ կանոնի խախտում նա գիտակցված թույլ չի տվել, նա չէր կարող թույլատրված արագությունից նվազ արագությամբ երթևեկելով, որևէ այլ խախտում թույլ տված չլինելով, նախատեսեր կամ պարտավոր լիներ նախատեսելու, որ արդեն մինչև իր համար խոչընդոտ ստեղծած «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմեքենային բախվելը՝ 40-50 մետր տարածությունից սկսած ինքը ՃԵԿ-ին հակասող գործողություն է կատարում, որ այդ պահից պետք է փոխեր մեքենայի արագությունը կամ ուղղությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որպեսզի անձի հանրորեն վտանգավոր արարքը (գործողությունը կամ անգործությունը) դրսևորվի ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները (այսուհետ՝ կանոններ) խախտելու ձևով: Այսինքն, անհրաժեշտ է ապացուցել նախևառաջ ինքնին հիշյալ կանոնները խախտելու փաստը: Այլ կերպ ասած՝ կանոնի կամ կանոնների խախտումը ժամանակագրական առումով պետք է նախորդեն հետևանքներին, դրանք առանց հետևանքի պետք է ինքնուրույն գոյություն ունենան, որպեսզի հետևանքի հետ միանալով հանցակազմ ձևավորեն: Այլ խոսքով կանոնների խախտումից պետք է ածանցվեն հետևանքները, այլ ոչ թե ընդհակառակը:

Դատարանը գտել է, որ սույն քրեական գործով նախաքննական մարմինը չի ապացուցել ինքնին կանոնի խախտման հանգամանքը, այլ հետևանքից է բխեցրել այն:

Ինքնին ամբաստանյալի վարքագիծը՝ հետևանքից կտրված, չի հակասել ՃԵԿ-ին, որը կարող էր քննարկվել օրինակ, կարգապահական կամ վարչական պատասխանատվության համատեքստում: Ամբաստանյալի կողմից կանոնի խախտման փաստն ուղղակիորեն բխեցվել է հետևանքից, հետադարձ կարգով վերլուծություն կատարելով, քանի որ ամբաստանյալը մեքենան վարել է օրենքով թույլատրելի արագության սահմաններում, մեքենան տեխնիկապես սարքին վիճակում, լուսարձակները սարքին, ալկոհոլային կամ այլ հարբածություն չի ունեցել և ՃԵԿ-ի և շահագործման տեսակետից որևէ այլ խախտում թույլ չի տվել, թերևս քրեական գործում չկա որևէ ապացույց դրա մասին:

Վերոգրյալ վերլուծության հիման վրա դատարանը գտել է, որ սույն քրեական գործով ձեռք չեն բերվել այնպիսի ապացույցների բավարար համակցություն, որպեսզի դատարանը կարողանար միանշանակ հետևություն աներ այն մասին, որ Տիգրան Աբրահամյանը գիտակցել է, նախատեսել է կանոնը խախտելու, ինչպես նաև դրա հետևանքով երեք անձանց մահ պատճառելու հանգամանքները, ուստի այս առումով ևս առկա է հանցակազմի բացակայություն և արդարացման դատավճիռ կայացնելու հիմք:

Բացի այդ, դատաավտոտեխնիկական կրկնակի փորձաքննության եզրակացության համաձայն, Տիգրան Աբրահամյանի կողմից 26.02.2016 թվականին տրված լրացուցիչ ցուցմունքի առաջադրված պայմաններում «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմոբիլի վարորդը, իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, որի արդյունքում ընդհարվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմոբիլին, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և թույլ տվել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի ու ՃԵԿ-ի 2-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, դրանով իսկ պայմանավորել տվյալ ընդհարման առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից։

Ըստ Տիգրան Աբրահամյանի կողմից 26.02.2016 թվականին տրված լրացուցիչ ցուցմունքի առաջադրված պայմաններում «Ֆորդ ֆիեստա» մակնիշի ավտոմոբիլի վարորդը, երթևեկության անվտանգությունն ապահովելու և տվյալ ընդհարումը կանխելու նպատակով, տեխնիկական տեսակետից պետք է ավտոմոբիլը վարեր իր ընթացքի ուղղության երթևեկելի ուղեմասով՝ ձեռնպահ մնալով ձախակողմյան երթևեկություն իրականացնելուց։

Ըստ Տիգրան Աբրահամյանի կողմից 26.02.2016 թվականին տրված լրացուցիչ ցուցմունքի առաջադրված պայմաններում «Մերսեդես Բենց» մակնիշի  ավտոմոբիլի վարորդը տվյալ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին և պայմանավորած լինեին տվյալ ընդհարման առաջացումը, չեն դիտվում:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:38 03/12/2016  |  Արդարացման դատավճիռներԹունավոր ծառի պտուղները ևս թունավոր են. կայացվել է արդարացման դատավճիռ
11:45 01/12/2016  |  Արդարացման դատավճիռներՈւկրաինայի Հանրապետությունում սեռական բնույթի հանցագործության համար դատապարտված հայազգի տղամարդը՝ Հայաստանում արդարացվեց
14:30 26/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱմբաստանյալին վերագրվող արարքն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում. կայացվել է արդարացման դատավճիռ
13:10 26/11/2016  |  Արդարացման դատավճիռներԴատավարության կողմերը վիճում են աշխատանքային հարաբերությունների շուրջ. կայացվել է արդարացման դատավճիռ
14:23 25/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման որոշումն անփոփոխ մնաց. մեղադրողի Վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել
11:42 18/11/2016  |  Արդարացման դատավճիռներԺամկետային զինծառայողն արդարացվեց մասնակի
17:20 17/11/2016  |  Արդարացման դատավճիռներԴատարանն արդարացրել է. միայն ոստիկանների ցուցմունքները բավարար ապացույց չեն
14:14 11/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրծաթափայլ եղևնու հափշտակության մեղադրանքում արդարացվեց
14:12 02/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվեցին մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքում
16:17 15/10/2016  |  Արդարացման դատավճիռներԱպացույցները բավարար չեն ոչ միայն խմբի կազմում, այլև, ընդհանրապես, խուլիգանության մեջ մեղավոր ճանաչվելու համար. դատարան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]