ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննարկում՝ Ատոմակայնի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների վերաբերյալ 12/02/2016 19:23 | ԼՐԱՀՈՍ
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակներում դեկտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի Համատեղ համակարգող հանձնախմբի երրորդ նիստը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կ. Կոմարովի համանախագահությամբ։
Նիստի մասնակիցները դիտարկեցին ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի սարքավորումների զննման և դրանց շահագործման ժամկետի երկարաձգման հիմնավորման աշխատանքների արդյունքները, քննարկեցին լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստման ծրագրի իրագործման, սարքավորումների արդիականացման և փոխարինման միջոցառումների հետ կապված հարցերը։ Անդրադարձ կատարվեց 2017 թվականին Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ատոմային էներգետիկայի ոլորտին առնչվող մասնագիտություններով հայ ուսանողների ներգրավմանը:
Կողմերը հաստատեցին Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի սարքավորումների համալիր զննման՝ 2016թ. պլանային նախազգուշական վերանորոգման շրջանակներում շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի առաջին փուլի ավարտը: Նշվեց, որ աշխատանքների իրականացմանը մասնակցել է 15 մասնագիտացված կազմակերպություն, զննվել է 4500 միավոր սարքավորում, մշակվել և տրամադրվել է 46 հաշվետու փաստաթուղթ։ Հաստատվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունը՝ սահմանված պայմաններով:
Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակներում իրականացվել են ռեակտորային տեղակայանքի սարքավորումների, հիմնական խողովակագծերի մետաղի և եռակցման կարերի հսկման աշխատանքներ: Հսկողություն իրականացնելու ընթացքում չեն հայտնաբերվել այնպիսի թերություններ, որոնք կխոչընդոտեն ռեակտորային տեղակայանքի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելուն:
Զուգահեռաբար կատարվել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ամրանների, մխոցային, ջերմամեխանիկական, բեռնամբարձիչ և այլ սարքավորումների գործիքային զննման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2018 թվականին: Գործիքային զննման արդյունքում նախատեսվում է որոշել սարքավորումների ավելի քան 1000 միավորի մնացորդային ռեսուրսը՝ դրանց հետագա շահագործման նպատակով:
Նիստի ընթացքում կողմերը հաստատել են, որ շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն ընթանում է սահմանված ժամանակցույցին համապատասխան:
Հանձնաժողովի նիստի արդյունքներով ընդունվել են որոշումներ, համակարգերի և սարքավորումների ժամանակին պատրաստման ու մատակարարման, Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի պահպանման և բարձրացման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության հուսալիության ապահովման վերաբերյալ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ