ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական բյուջեի ծախսային մասում մի շարք ծրագրերի գծով կկատարվեն ավելացումներ և նվազեցումներ 12/01/2016 13:42 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների արդյունքներով կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից ստացել է 339 առաջարկություն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները` բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների և ծախսերի զուտ ծավալները առաջարկվել է ավելացնել, համապատասխանաբար, 97 և 84.3 մլրդ դրամ:
«Ներկայացված առաջարկությունների քննարկման արդյունքում պարզվել է, որ առանձին առաջարկությունների գծով նախագծում արդեն իսկ նախատեսված են համապատասխան միջոցներ, հարցադրումների մեծ մասին տրվել են պարզաբանումներ: Փոխարժեքի փոփոխության գործոնով պայմանավորված՝ եկամուտների գծով առաջարկվում է պակասեցնել այլ եկամուտները` շուրջ 11.3 մլն դրամով, պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը պակասեցնել շուրջ 77.1 մլն դրամով: Արդյունքում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակում առաջարկվում է եկամուտները կրճատել շուրջ 88.4 մլն դրամով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ եկամուտների պակասեցվող գումարի չափով առաջարկվում է պակասեցնել նաև ծախսերի ծավալը:
Դրա հետ մեկտեղ նախարարը նշեց, որ ծախսային մասում առաջարկվում է մի շարք ծրագրերի գծով կատարել ինչպես ավելացումներ, այնպես էլ նվազեցումներ: Մասնավորապես, առաջարկվում է պակասեցնել շուրջ 16.1 մլրդ դրամով հետևյալ ծախսերը` կրթության ծախսերը (աշակերտների թվաքանակի վերահաշվարկի հետ կապված) շուրջ 1.25 մլրդ դրամ, ԱԱՀ-ի հարկի գերավճարի վերադարձի գծով ծախսերը` 13 մլրդ դրամ, այլ կապիտալ ծախսերը` 1.1 մլրդ դրամ, կառավարման ապարատի ԾԻԳ-երի կրճատմամբ` 295.1 մլն դրամ, գազի սակագնի փոփոխությամբ պայմանավորված` 327.4 մլն դրամ:
Միաժամանակ, առաջարկվել է շուրջ 16.1 մլրդ դրամի ծախսային ծրագրերի ավելացում` միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերի սպասարկման ծախսերի (տոկոսավճարների) գծով ավելացում` 1.0 մլրդ դրամ, կառավարության պահուստային ֆոնդը՝ 8 մլրդ դրամ, պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի գծով` 1.2 մլրդ դրամ, Աղետի գոտում բնակարանային ապահովում` 0.6 մլրդ դրամ և այլն:
Արամյանն ընդգծեց, որ վերը նշված փոփոխությունների արդյունքում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի ամփոփ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, եկամուտներինը` 1 տրիլիոն 210 մլն դրամ (եկամուտներ/ՀՆԱ - 22.4%), որից հարկային եկամուտներ և տուրքեր՝ 1 տրիլիոն 135 մլրդ դրամ կամ հարկեր/ՀՆԱ – 21.0%, ծախսերինը` 1 տրիլիոն 360 մլրդ դրամ կամ ծախսեր/ՀՆԱ – 25.2%, դեֆիցիտինը` 150,1 մլրդ դրամ կամ դեֆիցիտ/ ՀՆԱ - 2.8 %: Պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի ԱԺ:
Լուսանկարը՝ Armenpress-Ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից