ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուկրաինայի Հանրապետությունում սեռական բնույթի հանցագործության համար դատապարտված հայազգի տղամարդը՝ Հայաստանում արդարացվեց 12/01/2016 11:45 | Արդարացման դատավճիռներ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածների 1-ին մասերով մեղադրվող 35-ամյա Հովհաննեսն արդարացվել է ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ:
Ըստ մեղադրանքի՝ Հովհաննեսը 2005թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 04-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, Մարիաին քարշ է տվել Ուկրաինայի Հանրապետության Բերդյանսկ քաղաքում գտնվող «Պրիազովյե» առողջարանի տարածքում առկա թփուտ, որտեղ նրա նկատմամբ բռնություն գործադրելով` նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, այնուհետև բռնություն գործադրելով` կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Ի սկզբանե Հովհաննեսին մեղադրանք էր առաջադրվել Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ, 153-րդ հոդվածների 1-ին մասերով, ապա նշված արարքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածների 1-ին մասերի:
Ուկրաինայի Հանրապետության Զապորոժսկի մարզի դատարանի 03.09.2008թ. դատավճռով Հովհաննես մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում և դատապարտվել 3 տարի ժամկետով ազատազրկման:
Ապա բողոքարկվել է վերաքննիչ դատարան, որից հետո բեկանվել է որոշումն ու գործն ուղարկվել է Բերդյանսկ քաղաքի շրջանային դատարան՝ նոր քննության:
Սակայն հայազգի տղամարդը դատական նիստին չի ներկայացել և դատարանի որոշմամբ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Որից հետո Զապորոժսկի մարզի դատարանը որոշում է կայացրել է քրեական գործը ուղարկվել է Զապորոժսկի մարզի Բերդյանսկ քաղաքի միջշրջանային դատախազին՝ Ուկրաինայի Հանրապետության գլխավոր դատախազություն ուղարկելու համար, ապա Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին այն փոխանցելու հարցը լուծելու համար:
2014թ. դեկտեմբերի 30-ին քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից ստացվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Այսպիսով առաջադրված մեղադրանքում Հովհաննեսը իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանում ցուցմունք տալով հայտնել է, որ իր արարքը չի համապատասխանում գործում առկա փաստերին: 2005 թվականին ընտանիքի հետ գտնվել է Ուկրաինայի Հանրապետությունում որտեղ աշխատել է: Հանդիսացել է «Մայակ» բարի տնօրենը: Այդ ընթացքում կնոջ հայրն իր թեկնածությունն է դրել ընտրություններին և կարծում է, որ ինչ-որ մեկին պետք է եղել նրան վարկաբեկելու համար «իր գլխին սարքել»:
Հովհաննես պնդել է, որ ինքը նման արարք չի կատարել: Դեպքի օրը գարեջուր է օգտագործել, հետո խանութից ծխախոտ է գնել և գնացել քնելու: Գիտակցությունը հստակ է եղել, հիշողության կորուստ չի ունեցել:
Դատարանը նաև արձանագրել է որ գործով տուժող Մարիան առերես չի հարցաքննվել Հովհաննեսի հետ, իսկ դատաքննության ընթացքում նման հնարավորություն չի ընձեռվել` տուժողի բացակայության պատճառով, ինչով չի պահպանվել Հովհաննեսի արդար դատաքննության իրավունքը` հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված անձին:
Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ դեռևս նախաքննության կատարման ժամանակ կոպտորեն խախտվել են քրեական դատավարության լեզվին չտիրապետող Հովհաննեսի իրավունքները, որոնք բացի ներպետական իրավունքի նորմերից ամրագրված են նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվորպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով:
Բացի այդ Ուկրաինայում քննվող քրեական գործի նյութերի հայերեն լեզվով թարգմանվել են մասնակի, թարգմանվել է ընդամենը որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, նախաքննության ավարտման մասին մեղադրյալին և նրա պաշտպանին հայտնելու և գործի նյութերը ներկայացնելու վերաբերյալ արձանագրությունը:
ՀՀ դատարանն արձանագրել է, որ այդ փաստաթղթերի հայերեն թարգմանությունների ուսումնասիրությունը վկայել են, որ թարգմանությունները կատարվել են խիստ թերի, ոչ ճիշտ, անգրագետ, ինչի արդյունքում Հովհաննեսը զրկված է եղել արդյունավետ պաշտպանություն իրականացնելու իր իրավունքից և դրանով իսկ սահմանափակվել է նրա պաշտպանվելու փաստացի հնարավորությունը՝ ինչը հանգեցրել է Եվորապական կոնվենցիայի պահանջների և իր սահմանադրական իրավունքի դրույթների խախտման:
Այսպիսով, Շենգավիթ վարչական շրջանի դատարանն անպարտ է ճանաչել ու արդարացրել Հովհաննեսին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ