ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննչական կոմիտեն՝ Վահան Բադասյանի կողմից մատնանշված հանգամանքների ստուգման արդյունքների մասին 12/01/2016 18:19 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում Վահան Բադասյանը նոյեմբերի 21-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանը, եղբոր՝ Արայիկ Հակոբյանի հետ երկար տարիներ հանդիսանալով վերջինիս անվամբ գրանցված «Սիփան» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը կամ փոխկապակցված անձ, չարաշահել է պաշտոնեական դիրքը և շուկայական 90 ՀՀ դրամ արժեքից բարձր արժեքով՝ 1 կիլոգրամը 125-130 ՀՀ դրամով, ցորենի ձեռք բերման պայմանագիր է կնքել նշված ընկերության հետ, ինչի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունից յուրացրել է մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ գումար:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից, նույն օրը Վահան Բադասյանը բացատրություն է տվել այն մասին, որ հանդիսանում է «Հադրութի ալրաղաց» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենը, զբաղվում է ցորենի մշակմամբ, ունի ալրաղաց և հացի արտադրամաս: 2011թ. և 2012թ. ՀՀ ՊՆ-ին մատակարարել է ցորեն, բոլոր ընկերությունները ցորենը մատակարարել են նույն գներով: 2016թ. ՀՀ ՊՆ-ի կողմից ցորենի ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթին չի մասնակցել, սակայն հետագայում իմացել է, որ 3 ընկերություն մասնակցել են մրցույթին, սակայն չեն հաղթել և պայմանագրեր չեն կնքել, իսկ մրցույթում հաղթող է ճանաչվել Արայիկ Հակոբյանին պատկանող «Սիփան» ՍՊ ընկերությունը, իսկ մյուս չափաբաժինները շահել են այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2016թ. ընթացքում ցորենի գնման վերաբերյալ ընդհանրապես պայմանագրեր չի կնքել: ՀՀ ՊՆ-ի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի կարիքների համար կնքվել են առաջին տեսակի ցորենի ալյուրի գնման պայմանագրեր, որի ամբողջ գործընթացը կազմակերպվել է սահմանված կարգին համապատասխան, մրցույթի մասնակիցների համար ապահովվել են հավասար պայմաններ և համապատասխան 9 չափաբաժինների համար հաղթող են ճանաչվել ներկայացվող պահանջներին բավարարող, նվազագույն գին ներկայացրած մասնակիցները, ինչը հիմնավորվել է նաև մրցույթին մասնակցած, այդ թվում՝ հաղթող չճանաչված կազմակերպությունների տնօրենների բացատրություններով:
Վահան Բադասյանի կողմից նշված 2 ընկերությունների ներկայացրած հայտերը մերժվել են՝ հրավերի պահանջներին չհամապատասխանելու պատճառով, որպիսի հանգամանքն ընդունել և չեն վիճարկել նաև նշված ընկերությունների տնօրեններն իրենց բացատրություններով: Իսկ Վ.Բադասյանի կողմից որպես պարտված նշված 3-րդ ընկերությունն իրականում ճանաչվել է հաղթող, որի հետ պայմանագիր է կնքվել՝ անհրաժեշտ ալյուրի 9 չափաբաժիններից մեկի վերաբերյալ: «Սիփան» ընկերությունը հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ չափաբաժին առաջին տեսակի ցորենի ալյուրի մատակարարման հավակնությամբ, որում ճանաչվել է հաղթող, և ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ 1 կիլոգրամի համար 173 ՀՀ դրամ գնով: Վ.Բադասյանի կողմից որպես հաղթող ներկայացված մյուս ընկերությունն իրականում չի հաղթել. ներկայացված հայտը մերժվել է՝ առաջարկված գնի բարձր լինելու պատճառով:
Մրցույթի նախապատրաստման, դրանում հաղթող ճանաչելու և պայմանագրերի կնքման գործընթացում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը և նկարագրված գործընթացի հետ առնչություն ունեցող մյուս անձինք օրենքով սահմանված կարգով իրականացրել են իրենց լիազորությունները, ինչի արդյունքում մատակարարների հետ կնքված պայմանագրերով որպես ալյուրի գնման գին է սահմանվել տվյալ ժամանակահատվածում ձևավորված ալյուրի շուկայական գնից ցածր գին: Այսինքն` 2016թ. ՀՀ ՊՆ կողմից ալյուրի ձեռքբերման գործընթացը կազմակերպվել է օրենքով սահմանված կարգով, գործընթացում որևէ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահում թույլ չի տրվել, պետական միջոցների յուրացում տեղի չի ունեցել և պետությանը վնաս չի պատճառվել:
Ընդ որում` մրցույթին մասնակցած կազմակերպությունների, այդ թվում՝ Բադասյանի կողմից մատնանշված և մրցույթում չհաղթած կազմակերպությունների սեփականատերերը հայտնել են, որ ՀՀ պաշպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով նախատեսված որակի ալյուրի արտադրության նպատակով ընկերությունների կողմից ձեռք բերված ցորենի մեկ կիլոգրամի գինը մրցույթի ժամանակահատվածում կազմել է 115-130 ՀՀ դրամ:
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ. մայիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԼՂՀ-ում առաջին տեսակի ալյուրի արտադրության միջին հանրապետական գինը կազմել է 195,3 ՀՀ դրամ, շուկայական գինը՝ 223,3-226,7 ՀՀ դրամ:
Քննության արդյունքներով որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Որոշման պատճեններն ուղարկվել են Վ.Բադասյանին և Մ.Հակոբյանին՝ պարզաբանելով, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով այն կարող են բողոքարկել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ