ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու չի կարելի նստել՝ մի ոտքը մյուսի վրա գցած 11/30/2016 22:52 | Անցուդարձ
Մեզնից շատերը երբ որ նստում են, մի ոտքը մյուսի վրա են գցում և անում են դա գրեթե ավտոմատ կերպով: Այդ դիրքում մենք թվում ենք ավելի էլեգանտ, սեքսուալ, և այն հաճախ անվանում են «կանացի»: Ընդունում ենք մարմնի նման դիրքը առանց մտածելու, թե ինչ լուրջ հետևանքների կարող է այն հանգեցնել:
AdMe.ru-ն ներկայացնում է սեքսուալ թվացող այդ սովորույթի վնասարար հետեւանքները:
Թեև կինը վերևի լուսանկարում մարդկանց մեծամասնության համար գրավիչ տեսք ունի այն բանի շնորհիվ, թե նա ինչպես է նստած, այնումենայնիվ բոլորը պետք է իմանան, թե ինչ է կատարվում մարմնի հետ, երբ մարդը երկար ժամանակ «ոտքը ոտքի վրա» դիրք է զբաղեցնում:
Այդ դիրքում ժամերով մնալու հակումը կարող է հանգեցնել այնպիսի տհաճ հիվանդության, ինչպիսին պարալիչն է: Նույնը վերաբերվում է նաև նրան, երբ դուք նույն դիրքում նստած եք երկարատև ժամանակահատվածում: Պարզվում է, որ առողջության նման բարդություններ առաջացնող դիրքը ոտքերի սովորական խաչումն է:
Դեռևս 2010թ. բազմաթիվ հետազոտություններն ապացուցեցին, որ «ոտքը՝ ոտքի վրա» դիրքում երկար ժամանակ նստելը բարձրացնում է արյան ճնշումը: Նույնիսկ եթե դուք երբեք ճնշման հետ խնդիրներ չեք ունեցել, այդ դիրքում նստելուց հրաժարումը կօգնի ձեզ ավելի առողջ լինել և խուսափել արյան շրջանառության հետ կապված խնդիրներից:
Արյան ճնշման բարձրացման պատճառը թաքնված է նրանում, որ երբ դուք մի ոտքը գցում եք մյուս ոտքի ծնկանը, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծվում անոթների համար, և արյունը սրտին է հասնում մեծ քանակությամբ, ինչի հետևանքով հարուցվում է ճնշման տատանում:
Մյուս հնարավոր բացատրությունն այն է, որ ճնշումը բարձրանում է ոտքի մկանների իզոմետրիկ կրճատման արդյունքում (դա տեղի է ունենում, երբ անոթները չեն շարժվում և մկանները չեն փոխում իրենց երկարությունը):
Մարմնի այդ դիրքը կարող է հանգեցնել նաև կոնքի մկանների խնդիրների: Երկարատև ոտքերը խաչված մնալը ժամանակի ընթացքում կարճեցնում են ազդրի ներքին կողմի մկանները, իսկ արտաքին կողմի մկաններն՝ ավելի երկարում են, ինչի հետևանքով անոթները տեղաշարժման ռիսկի են ենթարկվում:
Չնայած որ երակների լայնացումը մեծ մասամբ փոխանցվում է ժառանգաբար, սակայն ոտքը ոտքին խաչած հաճախակի նստելը կարող է հանգեցնել սեղմված երակների բորբոքման: Արյունատար անոթներում կան փոքրիկ փականներ, որոնք կանխարգելում են արյան հոսքը ոչ ճիշտ ճանապարհով: Երբ ոտքերը խաչված են, երակների ճնշումը բարձրանում է, և դա խոչընդոտում է նորմալ արյան շրջանառությանը՝ առաջացնելով անոթների էլաստիկ պատերի նեղացում ու թուլացում: Արդյունքում տեղի է ունենում արյան խտացում և ոտքի երակներն ուռչում են:
Եվ վերջապես հետազոտությունները ցույց են տալիս, որ խաչված ոտքերով օրական երեք ժամից ավելի նստելու դեպքում զարգանում է կուզիկությունը, առաջանում են ցավեր մեջքի ստորին հատվածներում և վզի շրջանում, ինչպես նաև առաջանում է դիսկոմֆորտ ազդրերում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ