Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավոր հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

Զորամասում «աչքի ընկնող» Գնելը ու՞մ հովանավորչությամբ է դուրս եկել զորամասի տարածքից. կուրսանտին չի հետաքրքրել 11/30/2016   17:16  |  Դատական ռեպորտաժներ

Այսօր Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց գնդապետ Զարմիկ Մարկոսյանի գործի քննությունը, և հարցաքննվեց երկու վկա:

Վկա Հովհաննես Պետրոսյանն իր ցուցմունքում նշեց, որ գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդի Գնել Թևոսյանը հաճախակի՝ շաբաթ-կիրակի օրերին, զորամասում չի եղել, մարտկոցում մաքրություն կատարելիս նա այնտեղ չի եղել, վկան նրան չի տեսել: Իսկ աշխատանքային օրերն Գնել Թևոսյանը զորամասի տարածքից դուրս եկել է, թե՝ ոչ, վկան հայտնեց, որ չի նկատել:

Ինչ վերաբերում է Գնել Թևոսյանի համազգեստի տարբերությանը, ապա վկան պնդեց, որ նրա համազգեստը տարբերվել է մյուսների համազգեստից՝ տաբատը ձևափոխված է եղել, նեղացված: Բացի այդ, նա սպիտակեղենը զորամասում չի լվացել, այլ տուն է տարել և տանը լվացել ու բերել:

Ամբաստանյալ Զարմիկ Մարկոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հարցին էլ, թե զորամասում այլ զինծառայողներ եղե՞լ են, որոնց հագուստները ևս ձևափոխված է եղել, վկան դրական պատասխան տվեց, սակայն դժվարացավ նշել, թե քանիս են եղել:

Ըստ վկայի՝ Գնելը շաբաթ օրը զորամասը լքել է և կիրակի անվանականչին վերադարձել, իսկ թե ի՞նչ նշում է կատարվել անվանականչի մատյանում, վկան հայտնեց, որ սովորաբար նշվում է Ա.Ա., ինչը նշանակում է ազատ արձակում, իսկ Գնելի պարագայում թե ի՞նչ է նշվել, ինքը տեղյակ չէ:

Վկա կուրսանտը պնդեց, որ մի քանի անգամ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես է Գնելը դուրս գալիս զորամասից, անգամ իր հայրիկի մեքենայով: Վկայի ցուցմունքներում առկա էական հակասություններով պայմանավորված՝ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ Գնելը նաև աշխատանքային օրերին է դուրս եկել զորամասից:

Վկան նախաքննության ժամանակ հայտնել էր, որ Գնելը զորամասը լքել է իրենց սեփական «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, տեսել է նաև, որ վերադարձել է զորամաս երկուշաբթի օրն առավոտյան՝ կրկին իրենց սեփական մեքենայով, կողքին էլ Գնելի եղբայրն է նստած եղել:

Ըստ նախաքննական ցուցմունքի՝ Գնելի բացակայության մասին տեղյակ է եղել և՛ դասակի հրամանատարը, և՛ զորամասի պատասխանատուն, սակայն ոչ ոք ոչինչ չէր կարող ասել, քանի որ հայրը՝ գնդապետ Զարմիկ Մարկոսյանը, տեղյակ է եղել:

Գնել Թևոսյանը գնդապետ «պապայի» շնորհիվ արտոնություններ է ունեցել եւ լքել զորամասի տարածքը

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան վերհիշեց նաև, որ Գնելը նաև աշխատանքային օրերն է զորամասը լքել:

Ինչ վերաբերում է նրան, որ Գնելն առանց ազատման թերթիկի է դուրս եկել զորամասից՝ վկան հայտնեց, որ այդ մասին ինքը մեկ անգամ հարցրել է Գնելին, վերջինս էլ ասել է, որ առանց ազատման թերթիկի է դուրս եկել:

Հաջորդիվ հարցաքննվեց վկա Կարեն Բաղրամյանը, ով մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի: Վկան հայտնեց, որ կուրսանտներին ազատ արձակման թերթիկ տրվում է անհրաժեշտության դեպքում, այն էլ՝ միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ առաջին կուրսեցիներին այն տրվում է միայն կիրակի օրվա համար:

Սակայն Գնելը շաբաթ օրերին ճաշարան գնալուց հետո՝ ժամը 15.00-ից, զորամասը լքել է և վերադարձել միայն կիրակի օրը, իսկ ունեցե՞լ է արդյոք ազատման թերթիկ, դա իրեն չի հետաքրքրել. «Թե ում հովանավորչությամբ, ինչ… դա ինձ չի հետաքրքրել»,- ասաց վկան:

Վկան հայտնեց, որ աշխատանքային օրերին Գնելը զորամասից դուրս է եկել մի քանի ժամով, իսկ մնացած դեպքերում յուրաքանչյուր շաբաթ կիրակի դուրս է եկել և միայն վերակարգի օրերին դուրս չի եկել զորամասից:

Միևնույն ժամանա պնդեց, որ առանց ազատման թերթիկի չեն կարող դուրս գալ զորամասի ՀԱԿ-ից:

Ըստ վկայի՝ Գնելն «աչքի ընկնող» էր, իսկ թե ինչով է նա դա բացատրում, ասաց՝ գիտեին, թե ում որդին է:

Ըստ մեղադրանքի՝ Զարմիկ Մարկոսյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, որդու՝ Գնել Թևոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ:

Չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ 2014թ. օգոստոս ամսից մինչև 2015թ հունվարի 28-ը ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, Գ.Թևոսյանին մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից:

Գնդապետ հայրը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի որդին զինակից ընկերների նկատմամբ իրեն արտոնյալ համարի, այնինչ Զարմիկ Մարկոսյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով Թևոսյանը համածառայողների շրջանում ստացել է արհեստական առավելություն, ինչով մարտկոցի զինծառայողների շրջանում խաթարվել է բարոյահոգեբանական մթնոլորտը և ստեղծվել է անհավասարության զգացում:

Զարմիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]