ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զորամասում «աչքի ընկնող» Գնելը ու՞մ հովանավորչությամբ է դուրս եկել զորամասի տարածքից. կուրսանտին չի հետաքրքրել 11/30/2016 17:16 | Դատական ռեպորտաժներ
Այսօր Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց գնդապետ Զարմիկ Մարկոսյանի գործի քննությունը, և հարցաքննվեց երկու վկա:
Վկա Հովհաննես Պետրոսյանն իր ցուցմունքում նշեց, որ գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդի Գնել Թևոսյանը հաճախակի՝ շաբաթ-կիրակի օրերին, զորամասում չի եղել, մարտկոցում մաքրություն կատարելիս նա այնտեղ չի եղել, վկան նրան չի տեսել: Իսկ աշխատանքային օրերն Գնել Թևոսյանը զորամասի տարածքից դուրս եկել է, թե՝ ոչ, վկան հայտնեց, որ չի նկատել:
Ինչ վերաբերում է Գնել Թևոսյանի համազգեստի տարբերությանը, ապա վկան պնդեց, որ նրա համազգեստը տարբերվել է մյուսների համազգեստից՝ տաբատը ձևափոխված է եղել, նեղացված: Բացի այդ, նա սպիտակեղենը զորամասում չի լվացել, այլ տուն է տարել և տանը լվացել ու բերել:
Ամբաստանյալ Զարմիկ Մարկոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հարցին էլ, թե զորամասում այլ զինծառայողներ եղե՞լ են, որոնց հագուստները ևս ձևափոխված է եղել, վկան դրական պատասխան տվեց, սակայն դժվարացավ նշել, թե քանիս են եղել:
Ըստ վկայի՝ Գնելը շաբաթ օրը զորամասը լքել է և կիրակի անվանականչին վերադարձել, իսկ թե ի՞նչ նշում է կատարվել անվանականչի մատյանում, վկան հայտնեց, որ սովորաբար նշվում է Ա.Ա., ինչը նշանակում է ազատ արձակում, իսկ Գնելի պարագայում թե ի՞նչ է նշվել, ինքը տեղյակ չէ:
Վկա կուրսանտը պնդեց, որ մի քանի անգամ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես է Գնելը դուրս գալիս զորամասից, անգամ իր հայրիկի մեքենայով: Վկայի ցուցմունքներում առկա էական հակասություններով պայմանավորված՝ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ Գնելը նաև աշխատանքային օրերին է դուրս եկել զորամասից:
Վկան նախաքննության ժամանակ հայտնել էր, որ Գնելը զորամասը լքել է իրենց սեփական «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, տեսել է նաև, որ վերադարձել է զորամաս երկուշաբթի օրն առավոտյան՝ կրկին իրենց սեփական մեքենայով, կողքին էլ Գնելի եղբայրն է նստած եղել:
Ըստ նախաքննական ցուցմունքի՝ Գնելի բացակայության մասին տեղյակ է եղել և՛ դասակի հրամանատարը, և՛ զորամասի պատասխանատուն, սակայն ոչ ոք ոչինչ չէր կարող ասել, քանի որ հայրը՝ գնդապետ Զարմիկ Մարկոսյանը, տեղյակ է եղել:
Գնել Թևոսյանը գնդապետ «պապայի» շնորհիվ արտոնություններ է ունեցել եւ լքել զորամասի տարածքը
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան վերհիշեց նաև, որ Գնելը նաև աշխատանքային օրերն է զորամասը լքել:
Ինչ վերաբերում է նրան, որ Գնելն առանց ազատման թերթիկի է դուրս եկել զորամասից՝ վկան հայտնեց, որ այդ մասին ինքը մեկ անգամ հարցրել է Գնելին, վերջինս էլ ասել է, որ առանց ազատման թերթիկի է դուրս եկել:
Հաջորդիվ հարցաքննվեց վկա Կարեն Բաղրամյանը, ով մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի: Վկան հայտնեց, որ կուրսանտներին ազատ արձակման թերթիկ տրվում է անհրաժեշտության դեպքում, այն էլ՝ միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ առաջին կուրսեցիներին այն տրվում է միայն կիրակի օրվա համար:
Սակայն Գնելը շաբաթ օրերին ճաշարան գնալուց հետո՝ ժամը 15.00-ից, զորամասը լքել է և վերադարձել միայն կիրակի օրը, իսկ ունեցե՞լ է արդյոք ազատման թերթիկ, դա իրեն չի հետաքրքրել. «Թե ում հովանավորչությամբ, ինչ… դա ինձ չի հետաքրքրել»,- ասաց վկան:
Վկան հայտնեց, որ աշխատանքային օրերին Գնելը զորամասից դուրս է եկել մի քանի ժամով, իսկ մնացած դեպքերում յուրաքանչյուր շաբաթ կիրակի դուրս է եկել և միայն վերակարգի օրերին դուրս չի եկել զորամասից:
Միևնույն ժամանա պնդեց, որ առանց ազատման թերթիկի չեն կարող դուրս գալ զորամասի ՀԱԿ-ից:
Ըստ վկայի՝ Գնելն «աչքի ընկնող» էր, իսկ թե ինչով է նա դա բացատրում, ասաց՝ գիտեին, թե ում որդին է:
Ըստ մեղադրանքի՝ Զարմիկ Մարկոսյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, որդու՝ Գնել Թևոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ:
Չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ 2014թ. օգոստոս ամսից մինչև 2015թ հունվարի 28-ը ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, Գ.Թևոսյանին մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից:
Գնդապետ հայրը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի որդին զինակից ընկերների նկատմամբ իրեն արտոնյալ համարի, այնինչ Զարմիկ Մարկոսյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով Թևոսյանը համածառայողների շրջանում ստացել է արհեստական առավելություն, ինչով մարտկոցի զինծառայողների շրջանում խաթարվել է բարոյահոգեբանական մթնոլորտը և ստեղծվել է անհավասարության զգացում:
Զարմիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով