ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել. վարչապետը քայլեր է պահանջում 11/29/2016 16:38 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Նշելով, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարեն Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու և հաջորդ տարին պլանավորելու համար»: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերով» ստացվող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը:
Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ դրանք ուղղված են եղել 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանը, պետական ֆինանսների կառավարման համակարգին, թափանցիկության բարձրացմանը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի զեկույցում կարևորվել է, որ նշված ժամանակահատվածում հակակոռուպցիոն փաթեթներից երկուսը՝ ապօրինի հարստացման և կանխիկ գործառնությունների սահմանափակման օրինագծերը հաստատվել են կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով, ներդրվել է «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքը, մասնավորապես, գործարկվել են միասնական օպերատորների գրասենյակներ՝ մասնավոր սուբյեկտների ներգրավմամբ: Տեղեկացվել է, որ մինչ տարեվերջ դրանք կգործարկվեն նաև նվազագույնը երեք մարզերում:
Քայլեր են ձեռնարկվել տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացման ուղղությամբ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է բարձրագույն կրթության մասին օրենքում կատարված արմատական փոփոխություններին՝ սկսած կառուցվածքից մինչ կրեդիտային համակարգ ու դասաժամեր: Զեկուցվել է նաև, որ վարչապետի հանձնարարականով դպրոցական կանոնակարգերում կատարվել են լրացումներ, որոնք ուղղված են տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացմանը, ավագ դպրոցների ծրագրերի արմատական բեռնաթափմանը: Վարչապետի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում են նաև փորձնական էլեկտրոնային հեռահաղորդակցման դասընթացներ: Առաջիկա ամիսների ընթացքում այս ուղղությամբ նախատեսվում են արմատական փոփոխություններ: Քայլեր են կատարվում նաև հանրակրթության համակարգում բիզնես կրթություն և սոցիալական ձեռնարկատիրություն դասավանդելու ուղղությամբ:
Հատկանշելով, թե ինչ ակնկալիքներ կան կրթության բնագավառից, վարչապետը նշել է մի շարք հարցադրումներ. «Ի՞նչ ենք անելու, որպեսզի բարձրագույն կրթությունը բերենք նրան, որ համապատասխանի միջազգային նորմերին, ո՞նց ենք անելու, որպեսզի դպրոցներում ղեկավարների ընտրությունը կատարվի նորմալ, ո՞նց ենք անելու, որ այդ համակարգն իրականում կառավարեն արժանի մարդիկ, ո՞նց ենք անելու, որպեսզի Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի, ի՞նչպես ենք նրանց բիզնես դասընթաց տալու, ո՞նց ենք անելու, որ գյուղում երեխան չկտրվի կրթությունից»:
Ստեղծվել է ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է, որ անցած ամիսների ընթացքում ստեղծվել է գործարար միջավայրի հետ երկխոսության ինստիտուցիոնալ հարթակ, մասնավորապես, զբոսաշրջության, արդյունաբերության, արտահանման, ներդրումային, ինչպես նաև ադամանդագործության և ոսկեգործության ոլորտների շուրջ: Ստեղծվել է նաև ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ, որի շրջանակում արդեն ստացվել է 6 ներդրումային ծրագիր: Անցկացվել են նաև միջազգային ֆորումներ և ցուցահանդեսներ, որոնց արդյունքում առաջիկայում կստորագրվեն բիզնես համագործակցության 45 պայմանագրեր: Բացի այդ, «Մետրո գրուպ» միջազգային ցանցի ղեկավարների Հայաստան այցի արդյունքում ձեռք են բերվել մի շարք խոշոր պայմանավորվածություններ:
«Մեզ բոլորիս արդյունք է պետք»,- նշել է վարչապետը և հետաքրքրվել. «Ի՞նչ է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել, ի՞նչ խնդիր ենք լուծել»:
Սուրեն Կարայանը նշել է, որ «Ալռոսա» ընկերության հետ բանակցությունների արդյունքում զգալիորեն ակտիվացել է ադամանդագործության ոլորտը, հնարավոր է դարձել ավելի որակյալ և մատչելի հումք ձեռք բերել: Եվս մի քանի կազմակերպությունների ցուցաբերվել է օժանդակություն, որպեսզի առանց խնդիրների մուտք գործեն ԵԱՏՄ շուկա, բացի այդ մշակվել են ազգային կանոնակարգերը, որոնք կհաստատվեն ԵԱՏՄ երկրներում: Միաժամանակ, տեղեկացվել է, որ արդեն իսկ հավաքագրվել է 20 ներդրումային ծրագրերի փաթեթ, որն ուղղված է զբոսաշրջային վայրերն ավելի գրավիչ դարձնելուն:
Գաղափարներն այնպես պետք է շրջանառել, որպեսզի բիզնեսը հետաքրքրություն ցուցաբերի մշակույթի ոլորտում
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ներկայացնելով ոլորտում իրականացվող քայլերը և ծրագրերը, մասնավորապես, անդրադարձել է մշակութային օբյեկտների գործունեությանը, որոնք հաջորդ տարի հանրությանը ներկայանալու են առանձնակի տեսքով:
«Մեզ պետք է ոչ ստանդարտ եղանակով սայլը տեղից շարժել: Գաղափարներն այնպես պետք է շրջանառել, որպեսզի բիզնեսը հետաքրքրություն ցուցաբերի մշակույթի ոլորտում»,-ասել է վարչապետը՝ հորդորելով բիզնեսին ներգրավել մշակութային ծրագրերում:
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը զեկուցել է, որ հավաքագրվել են ներդրումային ծրագրեր և առաջիկայում կառավարություն կներկայացվի ներդրումային կոնկրետ ծրագրերի ցանկ՝ հստակ ժամանակացույցով:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն էլ տեղեկացրել է, որ դեկտեմբերից Գյումրիից կսկսի չվերթեր իրականացնել բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը: Միաժամանակ, Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2016թ.-ին կարձանագրվի ուղևորահոսքերի ռեկորդային ցուցանիշ՝ անցնելով 2 միլիոնի շեմը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ արձանագրվել էր կտրուկ անկում: Նման արդյունք չի արձանագրվել 1991-92 թվականներից սկսած: Մասնավորապես նշվել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ներգնա հոսքերի ավելացմամբ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականների շրջանակում բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են, կարճ ժամանակահատվածում հասարակությանը տեսանելի կլինեն կատարված քայլերը թե մաքսային, թե հարկային ոլորտներում: Դեկտեմբերի 1-ից բիզնեսը կկարողանա օգտվել 87 ձև-ից, ինչի արդյունքում այլևս անհրաժեշտ չի լինի, որպեսզի Սյունիքից կամ այլ մարզերից բիզնես ներկայացուցիչները տարբեր հարցերի համար հասնեն Երևան: Ընթացքի մեջ է նաև ՊԵԿ համակարգում «մեկ պատուհան»-ի ներդրումը՝ համագործակցելով Սննդի անվտանգության պետական տեսչության հետ:
Վարչապետի մարզեր այցելությունների արդյունքում ստացվել են 24 ներդրումային ծրագրեր
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը, ինչի արդյունքում միավորվել են 140 բնակավայրեր: Շարունակվում է նաև մարզերի զարգացման ռազմավարությունների և համայնքների հնգամյա ծրագրերի մշակման գործընթացը, քայլեր են կատարվել համայնքային ծառայությունների մի մասը մասնավոր հատվածին փոխանցելու ուղղությամբ, այդ թվում՝ աղբահանության և լուսավորության: Միջազգային գործակալությունների կողմից մեկնարկել են խոշորացված համայնքների օժանդակության ծրագրերը և առաջիկայում 52 մեքենա-մեխանիզմ կհատկացվի համայնքներին:
Դավիթ Լոքյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում արդեն 4 մարզերից ստացվել են 24 ներդրումային ծրագրեր: Մինչ տարեվերջ ավարտի կհասցվեն են գյուղմթերքների վերամշակման 6 ներդրումային ծրագրեր:
Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրում կտնտեսվի 10 մլն դոլար
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ուղղությամբ աշխատանքները հաջողությամբ շարունակվում են, արդյունքում հնարավորություն է ստեղծվել 7 մեգավատով ավելացել ՋԷԿ-ի հզորությունը, 1 խմ-ով նվազեցնել գազի տեսակարար ծախսը, նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում միջնորոգումների ժամանակահատվածը հասցնել 4 տարվա՝ նախատեսված 6 տարիների դիմաց: Աշխատանքների արդյունքում հնարավոր է դարձել տնտեսել 10 մլն դոլար: Հաստատվել են նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության տենդերների օրերը և ակնկալվում է, որ շինաշխատանքները կմեկնարկեն եկող տարի: Բանակցությունների արդյունքում սեպտեմբերից վերսկսվել են աշխատանքներՀայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի ծրագրի ուղղությամբ: Նշված էլեկտրահաղորդման գծերի շինաշխատանքները կավարտվեն 2019 թվականին:
Խաղողի մթերումների դիմաց պարտքերի մարման գործընթացը շարունակվում է
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, սեպտեմբերին առկա 820 մլն դրամից ընկերությունների պարտքի գյուղացիական տնտեսություններին հասել է 211 մլն դրամ: Միջոցառումներ են ձեռնարկվել գյուղմթերքի իրացման, Հայաստանից Իրան մսաթմերքի արտահանման, պարարտանյութերի, սերմերի դիմաց նախկինում կուտակված պարտքերի հավաքագրման ուղղությամբ: Բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ծրագրերի խթանման նպատակով: Նշվել է նաև, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացվի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը:
Առողջապահության ոլորտում պետք է բարձրացնել մրցակցային դաշտն ու թափանցիկությունը. Կարեն Կարապետյան
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տեղեկացմամբ՝ ոլորտում իրականացվող օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 1,8 մլրդ դրամ: Նախարարի խոսքով՝ վերանայվել են դժվարամատչելի ծառայությունների, սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների գները՝ դրանք նվազեցնելու նպատակով: Մասնավորապես՝ բուժհաստատություններին կառաջարկվեն խելամիտ շուկայական գներ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստան առողջապական բրենդային ընկերություններ ներգրավելու քայլերը և աշխատանքներ տանել մարզերի բուժհաստատությունների կառավարումը Երևանի բուժհիմնարկները կառավարող մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջարկելու ուղղությամբ: «Մեզ պետք է առողջապահության ոլորտում բարձրացնել մրցակցային դաշտը, թափանցիկությունը, վերահսկել դեղորայքի դաշտը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետն անհրաժեշտ է համարում կոտրել սոցիալապես անապահով դառնալու մոտիվացիոն դաշտը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ խնդիր ունեն հաշմանդամության կենսաթոշակների մասով, ինչի համար նախատեսել են և վարչապետի հանձնարարության համաձայն հունվարին կներկայացնեն պիլոտահաշվառման նոր մոդել. «Մենք արդեն ունենք ձևավորված առաջարկ, որ ոչ թե քաղաքացիներին ավտոմատ դարձնենք թոշակառու, այլ հատկապես խոսքը վերաբերում է երրորդ խմբի թոշակառուներին: Այն ծառայությունները, որի կարիքն իրենք ունեն, պետք է գնահատենք և ապահովենք այդ ծառայությունների ստացումը: Եթե նրանք ծառայությունները ստացան, ապա չեն ձգտելու դառնալ հաշմանդամ»,- ասել է Ասատրյանը:
Արձագանքելով՝ Կարեն Կարապետյանն ավելացրել է. «Մենք ի՞նչ ենք ուզում և ակնկալում ձեզանից. նախ մաքսիմալ թափանցիկ, բաց, քաշքշուկը քիչ, ոչ մեկին, ում չի հասնում փող՝ չենք տալու, մոտիվացիոն վիճակը, որը ստեղծել ենք, որ մարդն ուզում է սոցիալապես անապահով դառնալ, այդ դաշտը մաքսիմալ պետք է փորձենք կոտրել»:
Հաշվետվություններով հանդես են եկել նաև ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ բնապահպանության, ՀՀ սփյուռքի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից