ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դինքի սպանության գործով ցուցմունք են տվել հետախուզության բաժնի աշխատակիցները 11/29/2016 17:25 | Միջազգային լրահոս
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում շարունակվել է հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հարցով պետական պաշտոնյաների դեմ հարուցված դատական գործը։ Դատական լսումները շարունակվելու են մինչև դեկտեմբերի 2-ը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս»-ը:
Նիստին մասնակցել են կալանավորված մեղադրյալներ Ռամազան Աքյուրեքն ու Օգյուն Սամասթը։ Դատական նիստին ներկա էին նաև Դինքի սպանության ժամանակահատվածում Ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակիցներ Թամեր Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյուլբելը և Ալի Փոյրազը, ովքեր ձերբակալվել են գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում։
Յասին Հայալը, Շուքրու Յըլդըզը, Մեհմեդ Ալի Օզքըլընչը, Օզքան Մումջուն և Համդի Էգբաթանը բանտախցերից տեսակապի միջոցով են մասնակցել դատական նիստին։ Ազատության ﬔջ գտնվող մեղադրյալներից միայն Ահմեդ Իլհան Գյուլերն է ներկա եղել դատական նիստին։
Ցուցմունք է տվել Թամեր Բյուլենթ Դեմիրելը, ով Դինքի սպանության ժամանակ ոստիկանության հետախուզության «C» բաժնի պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Նա նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են։ Նա հայտնել է նաև, որ չի հիշում, թե 2006թ․ հետախուզության «C» ստորաբաժանումն իր լիազորության տակ է եղել, թե ոչ, սակայն Հրանտ Դինքի հետ կապված փաստաթղթին ինքն է նայել։
Դեմիրելը նշել է, որ Յասին Հայալին ավելի վաղ իրականացրած պայթյունի պատճառով գիտեին։ Նա հերքել է այն մեղադրանքը, թե իրենք փաստաթուղթ են թաքցրել՝ նշելով, որ փաստաթուղթը արխիվացվել է, և ցանկացողները կարող էին տեսնել այն։ Դեմիրելը փաստել է, որ անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը Ստամբուլին է պատկանում, և ինքը չի հիշում մի դեպք, երբ «Հետախուզությունը ապահովի որևէ մեկի անվտանգությունը»։
Պատասխանելով հարցին, թե զեկույցի մասին իր ղեկավարներին տեղյակ պահե՞լ է, թե՞ ոչ՝ Դեմիրելը նշել է․ «Չեմ հիշում՝ տեղյակ պահել եմ, թե ոչ։ Սակայն փաստաթղթի վրա անհրաժեշտ հրահանգները գրել եմ։ Ամեն դեպքի հետևում կան նման բաներ։ Անկարայում 100 մարդ զոհվեց, Ստամբուլում զբոսաշրջիկներ զոհվեցին․ եթե այս դեպքերին էլ նայեք, նման բաներ կտեսնեք»։
Դինք ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն Դեմիրելին հարցրել է, թե «աղմկահարույց գործողություն» գրությունը Ստամբուլ ուղարկելուց հետո Ստամբուլի և Տրապիզոնի հետ կապը պահել են, թե ոչ։ Դեմիրելն ի պատասխան նշել է, որ նահանգային ստորաբաժանումն աշխատում և տեղեկություն է փոխանցում, սակայն դրանից բացի ուրիշ կապ չի եղել։
Դինքի սպանության գործով դատական նիստում ցուցմունք է տվել նաև սպանության ժամանակաշրջանում Հետախուզության բաժնի աշխատակից Ալի Փոյրազը, ով նշել է, որ 2006թ․ սկսել է աշխատել «C» ստորաբաժանումում՝ փոքրամասնությունների և ծայրահեղականների բաժանմունքում, և որ Դինքի սպանության ծրագրի մասին «F4» զեկույցն իր պաշտոնավարման ժամանակ գոյություն չի ունեցել։ «Նոր-նոր էի փորձում հասկանալ ստանձնածս պարտականությունները, երբ այդ դաժան դեպքը տեղի ունեցավ։ Դինքի անունն այդ դեպքից հետո եմ լսել։ «Ակոս»-ի մասին էլ չգիտեի։ Սպանությունից հետո եմ իմացել, որ «C» ստորաբաժանումն է հետաքրքրվում այդ հարցով»,- նշել է Փոյրազը։
Ալի Փոյրազը մեղադրվում է պաշտոնի չարաշահման և զինված հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեջ։ Հերքելով երկու մեղադրանքները՝ Փոյրազը նշում է․ «Ինչպե՞ս կարող էի պաշտոնս չարաշահել, եթե տեղեկություն չունեի։
Պատասխանատվության եմ ենթարկվում մի ժամանակաշրջանի համար, երբ չկայի»։
Փոյրազը նաև նշել է, որ մինչ ինքը ձերբակալված է, նույն շրջանում Տրապիզոնի հետախուզության բաժնի պետի տեղակալ և Ստամբուլի հետախուզության բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնողներն ազատ են, ինչն էլ ապացույցն է նրա, որ իրենցից ոչ ոք զինված հանցախմբի մաս չի կազմում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել